• Լրտեսություն և հեղաշրջման նախագծում՝ ԱՄՆ-ի դեսպանատների առաքելությունը

Տարբեր երկրների պատմության վերանայումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի դեսպանատները դիվանագիտական առաքելություն իրականացնելուց առավել ծառայում են այդ երկրի լրտեսական նպատակներին, ինչը խոսում է այլ երկրներում ԱՄՆ-ի քայքայիչ դերակատարության մասին:

ԱՄՆ-ն մշտապես միջամտել է այլ երկրների ներքին հարցերին: Հատկապես ուշադրության կենտրոնում է եղել հեղաշրջումների մեջ նրանց դերակատարությունը և տարբեր երկրների ընդդիմադիրների հետ ԱՄՆ-ի դեսպանատներում խորհրդակցությունն ու համագործակցությունը: Նման պայմաններում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարում է, որ Իրանի դեսպանատները միջամտում են այլ երկրների ներքին հարցերին: Այս հայտարարությունը կարելի է մեկնաբանել իրանաֆոբիայի տարածման նախագծի շրջանակներում. ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ միասին ջանք է գործադրում իր ազդեցության տակ առնել Իրանի դերակատարությունը Արևմտյան Ասիայի զգայուն տարածաշրջանում: 

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ասել է.«Պոմպեոն այն պայմաններում է Իրանի դեմ անհիմն հայտարարություններ հնչեցնում, երբ բազում փաստեր են հրապարակվել այն մասին, որ ԱՄՆ-ի դեսպանատները դիվանագիտության ծածկոցով լրտեություններ ու խափանարար քայլեր են իրականացրել հյուրընկալ երկրներում»: Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հավաստել է.«Ժմանակակից պատմությունը լի է ԱՄՆ-ի դեսպանատների ապօրինի և միջազգհային օրենքներին հակասող գործողությունների՝ այդ թվում հյուրընկալ երկրների արտաքին հարաբերությունների խափանման ու ներքին հարցերին միջամտելու փաստերով»:

Իրաքի, Լիբանանի, Վենեսուելլայի և Իրանի պես երկրներում ԱՄՆ-ի դեսպանատների գործողությունների վերանայումը վկայում է նրանց կործանարար  դերակատարության մասին: Իրաքն ու Լիբանանն այդ երկրներում պառլամենտական ընտրությունների անցկացման նախօրյակին ԱՄՆ-ի դեսպաններին ծավալուն գործողությունների ականտեսն են եղել: Այդ շրջանակներում Իրաքի պառլամենտի պատգամավոր Նեհլե Ալ-Հեբաբին հաոզված է.«Պառլամենտական ընտրությունների ընթացքում ԱՄՆ-ն ջանք էր գործադրում գաղտնի համագործակցություն ունենալ ընտրական հանձնաժողովի անդամների հետ և փոխել Իրաքի ապագա կառավարության ընթացքը: Այս խնդրին հետևում էր Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատունը»:

Վերջերս Բաղդադում ԱՄՆ-ի դեսպան Դուգլաս Սիլիմանի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով առկա որոշ տարաձայնություններին ու քվեների վերահաշվարկին, Իրաքի Ազգային իմաստնություն շարժման ղեկավար Ամմար Ալ-Հաքիմը շեշտել է.«Իրաքցիները կարողություն ունեն վերահսկել տարաձայնությունները և ապահովել իրենց երկրկի կայունությունը»:

Երկրների ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտության նմուշներից մեկը ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումն է Վենեսուելլայի անհանդարտություններում: Ոչ մեկից գաղտնի չէ ԱՄՆ-ի դեսպանատան համագործակցությունը Վենեսուելլայի կառավարության հետ, ինչը վկայում է հակաամերիկայն մոտեցում ունեցող երկրի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականություների մասին: Այդ կապացությամբ Վենեսուելլայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նշել է.«ԱՄՆ-ն աշխարհում իր դեսպանատները ակտիվացրել է տվյալ երկրի ներքին հարցերին միջամտելու համար»:

Սակայն ԱՄՆ-ի դեսպանատան գերկործանարար դերակատարությունը Իրանում այն էր, որ հեղաշրջում նախագծելով կործանեց Իրանի ժամանակի օրինական վարչապետ Մոսադեղի կառավարությունը: Այս խնդրի մասին իսլամական հեղափոխության փաստաթղթերի կենտրոնը գրում է.«1332թ. մորդադի 28-ին հեղաշրջման ընթացքում ԱՄՆ-ի դեսպանատունը և հատկապես դեսպան Լուի Հենդերսոնը մեծ դերտակատարություն են ունեցել: Փաստորեն ԱՄՆ դեսպանատունը ծառայել է որպես հեղաշրջման իրականացման շտաբ»:

ԱՄՆ-ն այն դիրքում չէ, որ կարողանա այլոց նկատմամբ դիրքորոշում ընդունել և ԱՄՆ պետքարտուղարը այդ հայտարարություններով հերթական անգամ փորձում է մեղքն ուրիշների վրա բարդել ու խափանել տարածաշրջանում Իրանի կառուցողական դերակատարությունը: Հաշվի առնելով բարիդրացիական հարաբերությունների և երկրների ազգային ինքնիշխանության հարգման երկու սկզբունքներն Իրանը  տարածաշրջանում հետապնդում է իր բարեկամական քաղաքականություն:

Պիտակ

Jul 12, 2018 13:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ