• Իրան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունները

Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականը, Իրանի իսլամական հանրապետության մեծարգո առաջնորդի  և նախագահի  հատուկ ուղերձը ՌԴ նախագահին փոխանցելու համար երկու ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրի հարաբերությունների տարբեր կողմերը:

Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է.«Հանդիպումը կառուցողական, հստակ և անկեղծ էր և խորհրդակցություններ տեղի ունեցան փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»:

Իրանի իսլամական հանրապետությունը և Ռուսաստանը որպես երկու անկախ ու կարևոր երկրներ տարածաշրջանային հավասարումներում, տարբեր ասպարեզներում երկկողմ հարաբերությունների նոր մակարդակ են իրականացնում: Սիրիայի ճգնաժամում Իրանի ու Ռուսաստանի ազդեցիկ համագործակցությունը, որ այդ երկրի քաղաքական ու ռազմական հավասարումներում Սիրիայի համակարգի օգտին եղավ, Իրան-Ռուսաստան տարածաշրջանային համագործակցության հաջող փորձ էր՝ հօգուտ տարածաշրջանի խաղաղության ու կայունության:

Այսօր երկու երկրի համագործակցության մակարդակի նկատմամբ Իրանի ու Ռուսաստանի ղեկավարների մոտեցումների շնորհիվ, ճանապարհը հարթ է երկու երկրի հարաբերությունների առավել քան երբևէ ամրապնդման համար: Իրան-Ռուսաստան համագործակցության ներկա մակարդակը երկու երկրին դարձրել է վստահելի գործընկեր, ինչը վկայում է Թեհրան-Մոսկվա հարաբերությունների լուսավոր հեռանկարի մասին:

Թեհրանում Ռուսաստանի դաշնության դեսպան Լևոն Ճաղարյանը երեքշաբթի օրն ասել է.«Իրանի իսլամական հանրապետությունը արժեքավոր դաշնակից է  Ռուսաստանի համար և Մոսկվայի արտաքին քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում»:

Իրան-Ռուսաստան ներկա հարաբերությունները վկայում են տարածաշրջանային ու համաշխարհային հարցերի նկատմամբ երկու երկրի ղեկավարների միասնական հայեցակետի մասին:

Հաշվի առնելով այս հայեցակետը, Իրանն ու Ռուսաստանը, տրամաբանական ու հաշվարկված կողմնորոշմամբ, ազդեցիկ դերակատարություն ունեն Սիրիայի իրադարձություններում և այդ ճգնաժամային երկրում քաղաքական ու ռազմական բալանսը Դիմադրության ճակատի օգտին է: Այս հաջողությունը Իրանի ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական խորհրդակցությունն է պահանջում: Այս շրջանակում է գնահատվում Միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդականի հուլիսի 12-ին Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումը:

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Վելայաթիի Մոսկվա կատարած այցի մասին ասել է.«Բարձրագույն մակարդակում Իրանի ու Ռուսաստանի պատասխանատուների երկխոսությունը և մտքերի փոխանակումը կարող են մոտեցնել երկու երկրի հայեցակետերը և նպաստել տարածաշրջանի կայունությանն ու ամրապնդմանը և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների սխալ քաղաքականություններին դիմակայելու  համար ելքեր գտնելուն»:

Իրանը և Ռուսաստանը տարածաշրջանային համագործակցություններից բացի, երկկողմ լավ հարաբերություններ ունեն: Ինչի պերճախոս վկայությունն է երկու երկրի միջուկային համագործակցության շրջանակում Բուշեհրի ատոմակայանի կառուցումը: Այսօր տարբեր այդ թվում նավթի ու գազի  ոլորտներում, երկկողմ հարաբերությունները գտնվում են Իրանի ու Ռուսաստանի ղեկավարների ուշադրության կենտրոնում: Հաշվի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն հաջորդած իրադարձությունները, Ռուսաստանը որպես Իրանի վստահելի գործընկեր, ազդեցիկ դեր է ունեցել երկու երկրի տնտեսական հարաբերություններում: Ռուսաստանի պատասխանատուների խոսքերով՝ 2018 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Թեհրան-Մոսկվա առևտրափոխանակումները 36 տոկոս աճ են արձանագրել: Ինչը վկայում է Իրան-Ռուսաստան առևտրա-տնտեսական համագործակցության մասին: Այժմ երբ ԱՄՆ-ն դուրս է եկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, և վերականգնվել են հակաիրանական շրջափակումները, Ռուսաստանը որպես վստահելի կողմ, կարող է նավթի բաժնում բավարարել ԻԻՀ հիմնական կարիքները:  Այս շրջանակում Վելայաթին Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է.«Իրան-Ռուսաստան նավթային հարաբերությունների մակարդակը  կարող է բարձրանալ մինչև 50 մլրդ դոլարի: Ռուսաստանը պատրաստ է այս ծավալով ներդրում կատարել  Իրանի նավթի ու գազի ոլորտներում ,ինչը կարող է փոխարինել Իրանը լքած արևմտյան ընկերություններին»:

 

Jul 12, 2018 19:03 Asia/Yerevan
Մեկնաբանություններ