• Մամուլի տեսություն 15-07-2018

Վերջին օրերին որոշ դեմոկրատական սենատորներ ու մասնավորապես ԱՄՆ նախկին վարչակազմի պաշտոնատարներ փորձել են պաշտպանել ՀԳՀԾ-ն ու իրենց այդ համաձայնության կողմնակից ձևացնել:

Ռեսալաթ

Չխաբվենք ՀԳՀԾ-ի օգտին դեմոկրատականների ժեստերից

 

Վերջին օրերին որոշ դեմոկրատական սենատորներ ու մասնավորապես ԱՄՆ նախկին վարչակազմի պաշտոնատարներ փորձել են պաշտպանել ՀԳՀԾ-ն ու իրենց այդ համաձայնության կողմնակից ձևացնել: Սա ի տես այն բանի, որ Օբաման ու նրա գործընկերները ամենագլխավոր դերակատարությունն են ունեցել ՀԳՀԾ-ի ոտնահարման հարցում ու իրենք էլ ԱՄՆ-ի քաղաքական ու հասարակական հավասարությունները գլխավորելիս ՀԳՀԾ-ն թուլացնելու ուղղությամբ որևէ քայլից չհրաժարվեցին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ սպառնաց, որ Սպիտակ տանն իր ներկայության առաջին օրերի ընթացքում կպատռի ՀԳՀԾ-ն: Նույնպես շատ հանրապետականներ Իրանի հետ միջուկային համաձայնության վավերացմանը նախորդած ամիսներում ընդգծել էին, որ Բարաք Օբամային հաջորդող նախագահը գրիչի թեթևակի շարժմամբ կարող է միջուկային համաձայնությունը ոչնչացնել: Թեև 2015 թվականի հուլիսին միջուկային համաձայնության ստորագրումը և այնուհետև ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի վավերացումը միջուկային բանակցող խմբի հավակնությամբ որևէ կասկածի տեղ չէին թողնում ՀԳՀԾ-ի ու դրա իրավական երաշխավորման կապակցությամբ, սակայն հենց այդ ժամանակ էլ ՀԳՀԾ-ի ներքին մի խումբ քննադատներ ազդարարում էին ԱՄՆ-ում ՀԳՀԾ-ին հակառակ նախագահի ներկայության հետևանքների կապակցությամբ: ՀԳՀԾ-ում «Ձգանի մեխանիզմ»-ի նախատեսումն էլ ամրագրում էր այն մտահոգությունը, որ հակառակ ՀԳՀԾ-ի իրավական ամրության մասին կատարված հավակնություններին, այս համաձայնությունը ենթակա կարող է լինել ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների, այդ թվում ԱՄՆ-ի կառավարության քմահաճույքին:

Այսօր լիովին պարզ է դարձել, որ ՀԳՀԾ-ում «Ձգանի մեխանիզմ»-ի նախատեսումը միանշանակ ծառայում է ԱՄՆ-ի շահերին ու Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման հնարավորությանը: Չպիտի մոռանալ «Ձգանի մեխանիզմ»-ը ՀԳՀԾ-ում մտցվել է Ջան Քերու, Բարաք Օբամայի ու ԱՄՆ-ի դեմոկրատական թիմի միջոցով, ովքեր այսօր ձգտում են կանխել Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի չեղարկումը:  

Շատ պարզ է, որ ԱՄՆ-ի կողմից նման խոստումնադրժության դիմաց անհրաժեշտ է, որ մենք ևս օգտվենք մեր ներքին պոտենցիալներից, այդ թվում Իսլամական խորհրդարանից և ազգային անվտանգության գերագույն խորհրդից: Այլ խոսքով ներկա ժամանակահատվածում մենք թույլատրված են լինելու ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման ընդդիմանալու համար օգտվել «երկրի ներքին օրենքներ» կոչվող լծակից: Այս հավասարության մեջ չի կարելի հղում կատարել միջուկային համաձայնության ու ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի հնարավորություններին, քանի որ այդ համաձայնագրի ու բանաձևի կետերն ու հոդվածները մշակվել են ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ցանկությամբ:

 

Ջոմհուրի Էսլամի

Թրամփը ձգտում է ԵՄ-ի փլուզմանը

 

Դոնալդ Թրամփի Եվրոպա կատարած ուղևորության, ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովին մասնակցության և Բրիտանիա կատարած ուղևորության բացասական արձագանքները ոչնչացրեցին Թրամփյան Ամերիկայի համաշխարհային հեղինակության վերջին բեկորները: Թրամփի ուղևորության ընթացքում համագործակցության և կամ նրա դիրքորոշումների ու նախագծերի հետ համաձայնության մասին գրեթե որևէ հայտարարություն չկատարվեց, սակայն գործնականում հանդիպեց լուրջ, կազմակերպված ու լայնամասշտաբ հակառակության, ինչը ԱՄՆ-ի ու Եվրոպայի պատմության մեջ ու հատկապես ՆԱՏՕ-ի շրջանակներում իր նախընթացը չի ունեցել:

Թրամփը Եվրոպա և մասնավորապես Բրիտանիա կատարելիք ուղևորությունը քանի անգամ հետաձգեց և ի վերջո այն պայմաններում Եվրոպա ուղևորվեց, երբ ոչ միայն որևէ մեկը պատրաստ չեղավ ջերմ դիմավորում ցուցաբերել ԱՄՆ-ի նախագահին, այլև Բրիտանիայի քաղաքացիները քանի հարյուր հազար հոգանոց երթեր կազմակերպելով նրանից պահանջեցին իր տունը վերադառնա, փոփոխություն մտցնի իր վարած քաղաքականություններում և հրաժարվի այլ երկրների հետ լարվածություն ստեղծելուց, ցեղապաշտությունից ու նաև մեծամտական վերաբերմունքից: Իհարկե Թրամփի դեմ բողոքների ծավալը կանխատեսելի էր ու այդ պատճառով էլ նա մի քանի անգամ հետաձգել էր Եվրոպա ու մասնավորապես Բրիտանիա կատարելիք այցը:  Բրիտանիայի թագուհին ու կառավարությունը Թրամփին տեղյակ էին պահել, որ անկարող են նրա դիմավորել ու հյուրընկալել Լոնդոնում և պարտավոր են նրան հյուրընկալել անվտանգության խիստ պատնեշի մեջ առնված վայրում: Թրամփը նման նվաստացման գնալով համաձայնեց Բրիտանիա գնալ, որպեսզի հանկարծ այն տպավորությունը չստեղծվի, որ նման պատճառներով խույս է տալիս այդ այցելությունից:  

Թրամփը ԵՄ-ի գոյության սկզբունքի հետ խնդիր ունի և հստակ հայտարարել է, որ ձգտում է ԵՄ-ի փլուզմանը: Նա անձամբ ու պաշտոնապես պաշտպանել է «Բրէքզիթ»-տ: Նա նույնիսկ ողջունել ու պաշտպանել է «Ֆրէքզիթ»-ը կամ ԵՄ-ից Ֆրանսիայի հրաժարումը և Ֆրանսիայի ժողովրդին կոչ է արել միանալ այդ շարժմանը: Թրամփը երազում է ԵՄ-ի փլուզման ու հատկապես Եվրոգոտու ոչնչացման մասին, որպեսզի այդպիսով կրճատելով ու լուսանցք մղելով իր տնտեսական մրցակիցներին հաղթահարի ԱՄՆ-ի ամեն օր աճող բարդություններին:

 

 

Tert.am

ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը Աֆղանստանի նախագահը հիշել է այդ երկրի արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազներից մեկի հայկական ծագումնաբանությունը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Խոսքը աֆղանական Թուրքեստանի կառավարիչ Սարդար Իսհաղ Խանի մասին է (1880-1888), ով Աֆղանստանի էմիր Մուհամմադ Ազիմ Խանի և Քաբուլի հայ համայնքի ղեկավար՝ Թեմուրի դստեր (ում անունը չի պահպանվել) որդին էր:

Իսհաղ Խանը հայտնի էր նաև «արմանիզադե» («հայի որդի») կոչումով, որը արձանագրված է նաև Աֆղանստանի այդ ժամանակվա պալատական պատմագիր Ֆեյզ Մուհամմադ Քաթիբ Հազարայի «Սիրաջ ալ-Թավարիխ» («Պատմությունների լուսատու») երկում»,-գրել է խոսնակը։

 

Ալիք

Ամերիկացի կոնգրեսականը շարունակում է ԱՄՆ ֆիննախից պահանջել Հայաստանի հետ նոր հարկային համաձայնագրի կնքում

 

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների և Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովների բարձրաստիճան անդամ է, դիմել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին`կոչ անելով բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև նոր հարկային համաձայնագիր կնքելու ուղղությամբ։

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի փոխանցմամբ՝ Ֆինանսական հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ Շերմանը դիմել է ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով համագործակցել Հայաստանի կառավարության հետ նոր հարկային համաձայնագրի կնքման շուրջ, ինչը հնարավորություն կտա վերացնել կրկնակի հարկումը՝ ձերբազատելով երկկողմ տնտեսական հարաբերությունների, ներդրումների զարգացման ուղու վրա գտնվող գլխավոր խոչընդոտից:

Հայտնի է, որ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականի քայլը, որն ուղղված է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու կապերի սերտացմանը։

Ավելի վաղ Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել էր, որ նախարարությունն իր աշխատակազմից ռեսուրսներ կտրամադրի ԱՄՆ-Հայաստան կրկնակի հարկման մասին համաձայնագրի վերանայման համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն (հանրապետական) և Բրեդ Շերմանը (դեմոկրատ) ու ևս 29 կոնգրեսական կոչ էին  արել ԱՄՆ ֆինանսների նախարարին վերանայել Հայաստանի հետ գործող Կրկնակի հարկման մասին համաձայնագիրը՝ նշելով, որ այն կնքվել է 40 տարի առաջ՝ դեռևս ԽՍՀՄ գոյության տարիներին:

 

 


 

 

Jul 15, 2018 12:12 Asia/Yerevan
Մեկնաբանություններ