• Մամուլի տեսություն 16-05-2018

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ՀԳՀԾ-ի երրորդ տարեդարձի կապակցությամբ «Թուիթեր»-ու գրեց, որ այդ համաձայնությունը շարունակում է հաղթանակ համարվել բազմակողմ դիվանագիտության համար: ԻԻՀ ԱԳ նախարարը հավելեց, որ հենց այդպես էլ իմացել է, որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել:

Ջավան

Հենց այնպես էլ գիտեի, որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել

 

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը ՀԳՀԾ-ի երրորդ տարեդարձի կապակցությամբ «Թուիթեր»-ու գրեց, որ այդ համաձայնությունը շարունակում է հաղթանակ համարվել բազմակողմ դիվանագիտության համար: ԻԻՀ ԱԳ նախարարը հավելեց, որ հենց այդպես էլ իմացել է, որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել:

Մինչ Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ու նրանից հետո արևմտյան մի քանի երկրների պաշտոնատարներ մի քանի օր առաջ հայտարարեցին, որ ԱՄՆ-ն մերժել է Իրանի հետ եվրոպական ընկերությունների առևտրական համագործակցությունը պատժամիջոցներից բացառելու համար Լոնդոնի, Բեռլինի ու Փարիզի դիմումը, արևմուտքցի պաշտոնատարներ երեկ էլ «Էն Բի Սի Նյուզ»-ին տված հարցազրույցում ասացին, որ ԱՄՆ-ն ընդգծել է, թե չի համաձայնելու Իրանում իրենց ընկերությունների աշխատանքը շարունակվելու համար եվրոպական երեք երկրների դիմումը և հայտարարել է, որ Իրանի վրա աննախընթաց ճնշում գործադրելու նպատակով պահպանելու է պատժամիջոցները:  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և գանձապահության նախարար Ստիվեն Մենուչինն իրենց եվրոպացի պաշտոնակիցներին հղած նամակներում հայտարարել են, որ մինչև այնքան ժամանակ երբ Իրանի քաղաքականության մեջ շոշափելի, տևական ու ապացուցված փոփոխություն տեղի չի ունեցել Վաշինգտոնն ընդգծելու է Իրանի դեմ պատժամիջոցները պահպանելու իր քաղաքականությունը: Դա ի տես այն բանի, որ այսօր Հելսինկիում Դոնալդ Թրամփը հանդիպելու է Վլադիմիր Պուտինին, որի օրակարգում է լինելու Սիրիայից բացի ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու հարցը: Նման պայմաններում Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեկ՝ միջուկային համաձայնության երրորդ  տարեդարձին, թուիթերյան իմաստավոր մի գրառման մեջ նշեց. «Չնայած ԱՄՆ-ի քայլերին, ՀԳՀԾ-ի նվաճման երրորդ տարեդարձին այս համաձայնությունը շարունակում է հաղթանակ համարվել բազմակողմ դիվանագիտության համար»: Զարիֆը, որ ավելի վաղ խորհրդարանի դռնփակ նիստում ՀԳՀԾ-ն նմանեցրել էր հոգեվարքի մեջ գտնվող հիվանդի, որևէ հիշատակում չի կատարել այն մասին, որ Իրանի համար ՀԳՀԾ-ի նվաճումներից որևէ բան չի մնացել, բայց ասել է, որ հենց այնպես էլ իմացել է, որ Ամերիկային չի կարելի վստահել: «Թեև մենք միշտ էլ իմացել ենք, որ Ամերիկային չի կարելի վստահել, իրականություն, որին այսօր հանգել են Ամերիկայի դաշնակիցները, սակայն ՀԳՀԾ-ն ապացուցեց, որ Թրամփի վարչակազմի թունավոր միահեծանությունն այնպես է, որ նրանից չի կարելի ակնկալել հավատարիմ մնալ որևէ համաձայնության»,-գրել է Զարիֆը:

 

Էբթեքար

Ցարի ու առևտրականի հանդիպումը Հելսինկիում

 

Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինն այսօր հանդիպելու են Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Հանդիպում, որի մասին շաբաթներ է ինչ միջազգային ԶԼՄ-ները շաբաթներ է ինչ մեկնաբանություններ են հրապարակում և բանակցությունների առանցքների մասին կանխատեսումներ են կատարում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումից մեկ օր առաջ «Սի Բի Էս» հեռուստակայանին տված հարցազրույցում ասաց. «Թեև հավատացած եմ, որ նման նիստերն օգտակար են, սակայն չպիտի դրանցից մեծ ակնկալիքներ ունենալ»:

Այս շրջագծում Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մասսն անցած օրը «Բիլդ Էմ Ցունտագ» օրաթերթին տված հարցազրույցում ասաց, որ ԱՄՆ նախագահը չպիտի միակողմանի պայմանավորվածություն ձեռք բերի ռուս պաշտոնակցի հետ: ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցների անունից միակողմանի պայմանավորվածության հանգելը  հարված է հասցնելու ԱՄՆ-ին: Եթե մեկը փորձի իր դաշնակիցներին վնասել, դրանից նաև տուժելու է ինքը:

Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի ծրագրի տնօրեն Իվան Տիմոֆիևը հավատացած է, որ ղեկավարների նիստում արծարծվելու են հարցեր, որոնք տարիներ է ինչ դառնացրել են Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունները և ընդհանրապես Ուկրաինան ներկայացվում է ամենաբարդ հարցերից մեկը:

Ուկրաինայից բացի, որի շուրջ պայմանավորվածության հանգելը անհավանական է թվում, Սիրիան էլ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համար կարևոր հարցերից է:

Արդյոք Պուտինն Իրանին  կվաճառի Թրամփին:

Այս մասին «Ալ-Ջազիրա» հեռուստակայանն ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ իր կայքում գրեց, Հելսինկիում Թրամփի ու Պուտինի հանդիպումից առաջ ռուս մի պաշտոնատար «Բլումբերգ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ Սիրիայում Իրանի դերակատարությունը լինելու է հանդիպման օրակարգային գլխավոր հարցերից մեկը: Այդ մասին նաև արտահայտվել է Ջոն Բոլտոնը:  

Այդուհանդերձ Ռուսաստանի ԱԳ նախարարն Իրանի տարածաշրջանում գլխավոր ուժերից է համարում և անիրական է համարում Սիրիայում Իրանի հետ համագործակցությունը Ռուսաստանի կողմից դադարեցվելու մասին ակնկալիքը:

Կարևոր հարցն այն է, որ Սիրիայից Իրանին հեռացնելու համար Ռուսաստանը չունի անհրաժեշտ ներազդեցությունը, նույնիսկ եթե Թրամփն այդ նպատակին հասնե:ու համարել կարևոր զիջումներ կատարի Պուտինի դիմաց:

 

Ալիք

Աշխարհի որևէ կետում կանգնած ամեն հայ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի հայրենիքը. վարչապետը համոզված է դրանում

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում։ Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի օրեցօր ավելացող ագրեսիվ հայտարարություններով։ Ինչպես ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ինքը ՀՀ զինված ուժերին հրահանգել է լինել ծայրահեղ զգոն ու պատրաստ Ադրբեջանի ցանկացած սադրանքի։ «Մենք շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի իրավիճակ ունեինք Ապրիլյան պատերազմից առաջ։ Նախիջևանի ուղղությամբ էլ ունենք ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից։ Մենք այս բոլոր իրավիճակներում պետք է մեր շահերը հետևողականորեն պաշտպանենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը։

Այս ամենի մեջ, սակայն, վարչապետը դրական մի բան է տեսնում։ Ըստ նրա՝ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում հայությունը համախմբված է առավել, քան երբևէ։ Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական որևէ սադրանքի դեպքում համազգային համախմբում կապահովվի, բոլոր ռեսուրսները կներդրեն հայրենիքի պաշտպանության գործում։ «Ես համոզված եմ, որ ամբողջ աշխարհի հայության ֆինանսական, հումանիտար, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, ռազմաքաղաքական բոլոր ռեսուրսները կներդրվեն Արցախի ու Հայաստանի պաշտպանության և հակառակորդին հակահարված տալու գործում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

Արմենիա Սպուտնիկ

Հայոց լեզուն ուսումնասիրության համար ամենահետաքրքիրն է. The Daily Caller

 

Հայոց լեզուն` Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն, եզակի հատկություններ ունի, այն շատերին կարող է դժվար թվալ։ Այս մասին գրում է ամերիկյան The Daily Caller պարբերականը։

The Daily Caller պարբերականը ներկայացրել է հինգ լեզու, որոնք իրենց բացառիկ հատկությունների շնորհիվ հետաքրքիր են ուսումնասիրության համար։ Այդ լեզուների շարքում պարբերականն առաջինը հիշատակել է հայերենը։

«Հայոց այբուբենը ստեղծվել է մեր թվարկության 405 թվականին` Սուրբ գիրքն ու նոր Կտակարանը թարգմանելու համար», – նշում է հոդվածի հեղինակը` հղում անելով Brittannica.com–ին։

Հայոց այբուբենը կազմված է 39 տառից։ Աշխարհագրական դիրքով պայմանավորված` ժամանակակից հայերենի վրա հունարենի, թուրքերենի ու պարսկերենի ազդեցությունը կա։

The Daily Caller–ի ցանկում են հայտնվել նաև լեհերենը, ռուսերենը, հունգարերենը և ռումիներենը։

The Daily Caller–ը ԱՄՆ–ի խոշորագույն ու արագ զարգացող պարբերականներից մեկն է։

 

 

Jul 16, 2018 11:50 Asia/Yerevan
Մեկնաբանություններ