• Եվրամիությունը ընդգծում է Իրանից նավթի շարունակական արտահանման անհրաժեշտությունը

2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո այդ միջուկային կարևոր համաձայնությունը վտանգի է ենթարկվել, հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է վերսկսել Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները:

ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է, որ մինչև 2018 թ. նոյեմբերի 4-ը կբերի Իրանի նավթի արտահանումը կհասցնի զրոյական մակարդակի:

Վաշինգտոնը պնդում է, որ մտադիր չէ  Իրանից նավթ գնող որոշ ընկերություններին և երկրներին ազատել պատժամիջոցներից: Սա պատճառ է դարձել է, որ Թեհրանն ՀԳՀԾ-ի պահպանման շրջանակում իրանական նավթի արտահանման համար  եվրոպական երկրներին իր կարևորագույն պահանջներից մեկը ներկայացնի:

Եվրոպացիները գիտակցում են, որ  ՀԳՀԾ-ում Իրանի մնալը կախված է միջուկային գործարքի արդյունքում այդ երկրի շահերի պահպանման երաշխիքներից: Ըստ այդմ, Բրյուսելում այսօր տեղի ունեցած Եվրամիության արտգործնախարարների հանդիպման նպատակներից մեկը պետք է փնտրել Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հատկապես նավթի արտահանման ոլորտում ազդեցության թուլացումը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը  երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած եվրոպական արտգործնախարարների հանդիպման նախօրեին հայտարարել է, որ Եվրամիությունն ամեն ինչ անում է, որպեսզի Իրանը կարողանա  շարունակել իր նավթի արտահանումը: Իրանի արտաքին գործերի նախարարները և «4+1» խումբը երկու շաբաթ առաջ խոսել էին ՀԳՀԾ-ի շարունակության մասին, առանց ԱՄՆ ներկայության: Այս նիստից հետո Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ, ընդգծելով, որ ֆինանսական գործարքների համար կապերի պահպանումը և նավթի վաճառքի շարունակումը կառույցի առաջնահերթություններից մեկն է: Միացյալ Նահանգները հուսով է, որ Իրանի դեմ նավթային պատժամիջոցների կիրառումը կարող է արդյունավետ լինել  իրանական նավթի ձեռքբերումը կանխելու համար ավելացրել է այլ երկրների դեմ սպառնալիքների աստիճանն ու ծանրությունը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնյաներից մեկն ասել, որ եթե Իրանից նավթ ներմուծող երկրները չկրճատեն իրենց ներմուծումը, ապա կհայտնվեն Վաշինգտոնի պատժամիջոցների թիրախում: Չնայած այդ սպառնալիքներին, Եվրամիության եռյակ՝ ֆրանսիան, Գերմանիան և  Բրիտանիան, Ռուսաստանի հետ համատեղ գործում են  Իրանի հետ նավթային փոխհարաբերությունների շարունակման ուղղությամբ: Եվրամիությունը առաջարկում է շարունակել Իրանից նավթ գնելը և Մոսկվան նույպես ընդգծել է Թեհրանի հետ տնտեսական փոխհարաբերությունները շարունակելու և նույնիսկ բարձրացնելու իր վճռականությունը, այդ թվում նավթային ոլորտում: Չինաստանը նաև ցանկանում է շարունակել իր նավթային հարաբերությունները Իրանի հետ: Հնդկաստանը  հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի պահպանի իր ազգային շահերը Իրանից նավթ ներմուծելու հարցում: Այս ամենը նշանակում է, որ ԱՄՆ-ի «զրոյական արտահանման» քաղաքականության ձախողել Իրանի նավթայն շրջափակման նկատմամբ:

Պիտակ

Jul 16, 2018 17:51 Asia/Yerevan
Մեկնաբանություններ