• Մամուլի տեսություն 17-07-2018

Թվում է, որ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում աշխարհը պատմական հետդարձ է կատարում: Այն աշխարհը, որտեղ որոշված էր միջազգային կազմակերպություններն ու կառույցները հակամարտությունների կարգավորման վայրը դառնային և այլևս երկու գերպետությունների ղեկավարների հանդիպումներում չորոշվեր աշխարհում տարբեր զարգացումների ճակատագիրը:

Էըթեմադ

Եվ հիմա գնդակը Թրամփի խաղադաշտում է

 

Թվում է, որ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում աշխարհը պատմական հետդարձ է կատարում: Այն աշխարհը, որտեղ որոշված էր միջազգային կազմակերպություններն ու կառույցները հակամարտությունների կարգավորման վայրը դառնային և այլևս երկու գերպետությունների ղեկավարների հանդիպումներում չորոշվեր աշխարհում տարբեր զարգացումների ճակատագիրը: Բայց պատմությունը կարծես կրկնվում է: Այսօր կրկին երկկողմ պատմական հանդիպումներն անկախ իրենց ամփոփիչ արդյունքներից վճռորոշ որոշումների են հանգում: Այսօր ղեկավարների և մասնավորապես Դոնալդ Թրամփի մոտ մեծ ցանկություն գոյություն ունի, որպեսզի իրադարձությունների ճակատագիրը որոշեն միայնակորեն ու անձնապես: Նա ցանկանում է անձամբ կարգավորել Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի հետ խնդիրները: Կարծես թե պատմական մի հանդիպման ժամանակ պիտի որոշվի շատ հարցերի ճակատագիրը: Բայց 21-րդ դարում մի բան տարբերվում է 20-րդ դարից և դա այն է, որ այլևս ողջ աշխարհի համար որոշում կայացնող երկու գերպետություններ գոյություն չունեն: Այսօր աշխարհը վերածվել է բազմաթիվ բլոկների և աշխարհի ճակատագիրը հնարավոր չէ որոշել պատմական հանդիպումներում ու երկկողմ համաձայնությունների ընթացքում, բայց այդուհանդերձ չպիտի անտեսել նաև այդ երկրների ներազդեցության ոլորտը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած օրը հանդիպեցին Ֆինլանդիայի Հելսինկիում որպեսզի քննարկեն բազմաբնույթ տեսակի հարցեր՝ հույս ունենալով, որ դրանցից գոնե մեկում կկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վլադիմիր Պուտինի խնդրեց ֆուտբոլի աշխարհի առաջնության գնդակներից մեկը և դա նվիրելով Թրամփին, կողմնակի ակնարկ կատարեց ու ասաց. «Հիմա գնդակը Ձեր խաղադաշտում է»:   

 

Քեյհան

Բեն Սալմանի անվտանգության պատասխանատվությունը հանձնվել է «Մոսադ»-ին

 

Իր  մրցակիցներից շատերի վերացնելով իշխանության հասած սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը վերջին մեկ տարում քանի անգամ մահափորձի թիրախ է դարձել և նույնիսկ որոշ ԶԼՄ-ներ հայտարարել են, որ հեղաշրջման կամ մահափորձի սարսափից իր ժամանակի խոշոր մասն անց է կացնում մի նավում:

Հիմա որոշ ԶԼՄ-ներ հաղորդում են, որ այդ մտահոգություններից ելնելով նա իր անվտանգության ապահովման պատասխանատվությունը վստահել է «Մոսադ»-ին:

«Ալ-Ալամ»-ի հաղորդման համաձայն ամերիկացի վերլուծաբան Հովարդ Վայնմանը մեկն է այն փորձագետներից ովքեր հավատացած են, որ Մոհամմեդ Բեն Սալմանն իր անվտանգության ապահովման պատասխանատվությունը վստահել է «Մոսադ»-ին:    

Քաղաքական այս վերլուծաբանն ամերիկյան «Էմ Էս Էն Բի Սի» հեռուստակայանին ասել է, որ «Իսրայելում հրապարակված տեղեկությունները վկայում են, որ Մոհամմեդ Բեն Սալմանն ապագայում Արաբիայում ցանկացած հեղաշրջումից զերծ մնալու համար իր անձնական անվտանգության ապահովման պատասխանատվությունը լիովին վստահել է «Մոսադ»-ին»:

Հովանդ Վայնմանի ընդգծմամբ իսրայելյան անվտանգության աղբյուրների ընդգծմամբ անվտանգության ապահովման տեսակետից Մոհամմեդ Բեն Սալամը 100 տոկոսով կախված է «Մոսադ»-ից: Իր անձնական ու նաև երթևեկության անվտանգության ապահովման հարցում Բեն Սալմանը չի վստահում սաուդական բանակի, անվտանգության ուժերին ու այդ երկրի ժողովրդին և նրա բոլոր տեղաշարժերն իրականացվում են ամենօրյա կարգով «Մոսադ»-ի կողմից տրամադրվող հատուկ տեղեկությունների համաձայն և նրա անձնական պաշտպանությունն իրականացվում է «Մոսադ»-ի միջոցով, նրա վերահսկողության ներքո ւ Իսրայելի անվտանգության ծառայության տված խորհուրդների համաձայն»:

Նկատի առնելով արքայազներին ու ընդդիմադիրներին կալանավորելու ուղղությամբ Բեն Սալմանի վարած քաղաքականությունն ու նաև անցած տարի Արաբիայի նախկին գահաժառանգ Մոհամմեդ Բեն Նայեֆի դեմ իրականացրած պետական հարվածն Արաբիայի արքունիքում անվստահության նման միջավայրի գոյությունը լիովին բնական է թվում:

 

Ալիք

«Շատ բան փոխվեց դեպի լավը» Պուտինը՝ Թրամփի հետ հանդիպման մասին

 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հելսինկյան հանդիպումից հետո ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «շատ բան է փոխվել դեպի լավը»։

«Հանդիպման ընթացքում շատ բան փոխվեց դեպի լավը․․․ Սա լավ մեկնարկ է», - ասել է Պուտինը։

Ի դեպ, Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով հուլիսի 16-ի հանդիպումը, հայտարարել է, որ ինքն ու իր ռուս պաշտոնակիցը շատ կարևոր եզրահանգումների են եկել:

«Դա լավ հանդիպում էր: Մենք այնքան շատ բան քննարկեցինք՝ այդ թվում միջուկային զենքի տարածումը, պատերազմին ու խաղաղությանը, տնտեսական ոլորտին, Սիրիային, Ուկրաինային առնչվող հարցեր: Շատ բան է քննարկվել»,-Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացել է Թրամփի և Պուտինի երկար սպասված դեմառդեմ հանդիպումը։

«Ես իրապես հավատացած եմ՝ աշխարհը ցանկանում է, որ մենք «լեզու գտնենք»: Մենք երկու միջուկային գերտերություններ ենք: Մեր երկրները հարաբերությունների կարգավորման համար մեծ հնարավորություններ ունեն»,-ասել է Թրամփը հանդիպման ժամանակ։

Հելսինկյան հանդիպումը երկու պետությունների ղեկավարների՝ միջազգային համաժողովների շրջանակից դուրս անցկացվող առաջին լիարժեք ձևաչափով հանդիպումն է:

 

 

Առավոտ

Դարձյալ «մղձավանջի» եւ «դրախտի» մասին

 

1917 թվականին իշխանության եկած ռուս բոլշեւիկների համար ցարական ռեժիմը «մղձավանջ» էր, իսկ նրանք եկել էին «մեկ, առանձին վերցրած երկրում» դրախտ սարքելու: 1956 թվականին Խրուշչովը հայտարարեց, որ Ստալինի կառուցած սոցիալիզմը բավականին սխալ սոցիալիզմ էր, որում «անձի պաշտամունք» կար, իսկ նա «մարդկային դեմքով» սոցիալիզմ է կառուցելու: Բրեժնեւի ժամանակ դատապարտվում էր Խրուշչովի «վոլյունտարիզմը», Գորբաչովի ժամանակ՝ Բրեժնեւի «լճացումը», իսկ Ելցինը դարձյալ հայտարարեց, որ անցած 70 տարիները «մղձավանջ» էին: ՀՀՇ-ն Հայաստանում նույնպես այդ կարծիքին էր: Այնուհետեւ եկավ Քոչարյանը եւ հայտարարեց, որ ՀՀՇ-ական ռեժիմը «թալանչիների» եւ «մարդասպանների» ռեժիմ էր: Հիմա, կարծես թե, եկել է ժամանակը անցած 27 տարիները «մղձավանջ» անվանելու:

Նրանք, ովքեր գիտակից կյանք են ապրել մինչեւ 1990 թվականը, այդ մարդկանց մեծ մասը անկախ Հայաստանի տարիները «մղձավանջ» է համարում այն պատճառով, որ զրկվեց ապահով, բնականոն կյանքով ապրելու հնարավորությունից: Իմ հասակակիցներից շատերը (եկեք անկեղծ խոստովանենք) իրենց մեջ ուժ չեն գտնում ապրելու ներկայով, այսօրվա օրով, եւ նրանց ինքնահաստատման հիմնական ձեւը «հին, բարի ժամանակների» մասին խոսելն է՝ այն համակարգի, որը «սրանք քանդեցին»: Տարիքային այդ խմբի ներկայացուցիչները ողջունեցին «թավշյա հեղափոխությունը» եւ կարծում են, որ դրա արդյունքում, օրինակ, կվերագործարկվի «Նաիրիտը»: Նրանք, ովքեր ծնվել են 1990 թվականից հետո, անցած 27 տարին «մղձավանջ» են համարում, որովհետեւ «երկաթյա վարագույրի» բացակայության եւ տեղեկատվության մատչելիության պայմաններում հնարավորություն ունեն համեմատելու մեր երկրի եւ այլ երկրների վերջին 30 տարիների զարգացումը, եւ այդ համեմատությունը շատ դեպքերում մեր օգտին չէ: Այ, հիմա եկել է հեքիաթային երկիր կառուցելու ժամանակը:

Իրականում անցյալն ու ներկան հակադրելը, դրանցից որեւէ մեկին «+» կամ «-» դնելը, ապագա դրախտի մասին խոստումները ընդամենը վկայում են պատմական մտածողության բացակայության մասին: «Ով մեզ` նորերիս, բան է ասում, նա երազում է նախկին մղձավանջի վերադարձի մասին» փաստարկը լավ է որպես քարոզչություն, բայց վատ է պատմական հեռանկարի առումով:

Իսկ մղձավանջը եւ դրախտը «դրսում» չեն: Ամեն մարդ իր հոգում կարող է «ստեղծել» թե՛ մեկը, թե՛ մյուսը:

 

   

 

 

Պիտակ

Jul 17, 2018 12:58 Asia/Yerevan
Մեկնաբանություններ