• Մամուլի տեսություն 18-07-2018

Ֆինլանդիայի Հելսինկիում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի պատմական ու կարևոր հանդիպումն այն պայմաններում ավարտվեց, երբ այդ երկու առաջնորդների հավանական պայմանավորվածություններից առավել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեցին ամերիկացի պաշտոնատարների կոշտ արձագանքներն ու Թրամփի կողմն ուղղված ներքին քննադատությունների ալիքը:

Էբթեքար

Պուտինի ավարը Թրամփի  գլխին

 

Ֆինլանդիայի Հելսինկիում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի պատմական ու կարևոր հանդիպումն այն պայմաններում ավարտվեց, երբ այդ երկու առաջնորդների հավանական պայմանավորվածություններից առավել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեցին ամերիկացի պաշտոնատարների կոշտ արձագանքներն ու Թրամփի կողմն ուղղված ներքին քննադատությունների ալիքը:

Երկուշաբթի օրվա նիստը Թրամփի ու Պուտինի առաջին պաշտոնական հանդիպումն էր: Թեև այդ երկուսն անցած տարի էլ Մեծ Քսանյակի գագաթնաժողովին առընթեր հանդիպում ունեցան, սակայն ինչպես ասվել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները Ֆինլանդիայում պիտի բանակցեին Ուկրանիայի ու Ղրիմի թերակղզու ճգնաժամի, Սիրիայի ճգնաժամի, Ստարտ պայմանագրի, Հյուսիսային Կորեայի հետ համաձայնության և Իրանի հետ միջուկային համաձայնության շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ:

Այդուհանդերձ  ինչպես արդեն ասվեց հայացքներն այս կարևոր հանդիպման արդյունքների վրա սևեռվելուց առավել քննարկման առարկա դարձավ այս բանակցություններում Պուտինի տարած հաղթանակի ու Թրամփի կրած պարտության հարցը: Հելսինքիի բանակցությունների կապակցությամբ կարևոր արտահայտությունները վերաբերում են ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, որտեղ ամենախիստ քննադատություններն ուղղվեցին Թրամփին և նրան դավաճան անվանեցին:

Սենատոր ՄաքՔեյնը մի հաղորդագրությամբ Հելսինկիի մամուլի ասուլիսը ցավալի սխալ բնութագրեց և հայտարարեց, որ դա ԱՄՆ-ի նախագահի ամենախայտառակ ներկայություններից մեկն էր, որտեղ նրա խակությունը, եսակենտրոնությունը և բռնապետների հանդեպ հայտնած անտեղի ու զորակցությունը վեր են որևէ տեսակի գնահատականից:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատականների ղեկավար Նանսի Փելուսին էլ հայտարարեց, որ Պուտինի դիմաց Թրամփի տկարությունն ամոթալի էր և ապացուցեց, որ ռուսներն ԱՄՆ-ի նախագահի դեմ անձնական, ֆինանսական կամ քաղաքական հաղթաթղթեր ունեն:

Դա ի տես այն բանի, որ մինչև Պուտինի հետ հանդիպումը Թրամփը թուիթերյան մի գրառման մեջ ամերիկացիների հիմարությունն էր Ռուսաստանի հետ սառը հարաբերությունների պատճառը համարեց, ինչին Ռուսաստանի ԱԳ նախարարությունը պատասխանելով գրեց՝ «Համաձայն ենք»:

 

Քեյհան

Գիտեինք որ Թուրքիայում հեղաշրջում է նախապատրաստվում, բայց Էրդողանին տեղյակ չպահեցինք. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

 

Թուրքիայի 2016 թվականի հեղաշրջումը շարունակում է առեղծված մնալ: Ոմանք այդ հեղաշրջումն ամերիկյան նախագիծ են համարում, իսկ ոմանք էլ հավատացած են, որ հիմնականում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն է կանգնած եղել հեղաշրջման կուլիսներում և այդպիսով փորձել է բռնաճնշման ենթարկել իր ընդդիմադիրներին: Իսկ հիմա Եվրոպայի ավագ պաշտոնատարներից մեկն այդ կասկածելի հեղաշրջման մասին նոր բացահայտումներ է կատարում:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և ԵՄ արտաքին քաղաքականության նախկին պատասխանատու Խավիեր Սոլանան Թուիթերում կատարած մի գրառման մեջ հայտարարել է. «Ցանկանում եմ խոստովանություն կատարել»:

«Գիտեինք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջում է իրականացվելու, բայց Թուրքիային չօգնեցինք: Այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն պիտի ներողություն խնդրի պրն. Էրդողանից»,-գրել է Խավիեր Սոլանան:

ԵՄ արտաքին քաղաքականության նախկին պատասխանատուն հավելել է. «2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում կայսերապաշտական ներխուժման փորձ կատարվեց և ես կրկին անգամ դա դատապարտում եմ: Էրդողանն ու Թուրքիայի ժողովուրդը տոնում են իրենց մեծ հաղթանակը: Չի կարելի այս ժողովրդի մեջ պառակտում առաջացնել ու նրանց իրարից բաժանել»:

Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման ձախողումից հետո Անկարան անգամներ Վաշինգտոնից պահանջել է Թուրքիա արտահանձնել այդ հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆաթոլլահ Գյուլենին: Այս պահին ԱՄՆ-ի Պենսիլվանիայում բնակվող Ֆաթոլլահ Գյուլենին Թուրքիայի կառավարությունը համարում է 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման մտածող ուղեղը և նրան ԱՄՆ-ից Թուրքիա վերադարձնելու ուղղությամբ մեծ ջանք է գործադրել, ինչը մինչ այսօր  անօգուտ է եղել:

 

Ալիք

Ռազմիկ Օհանեանի նոր ստեղծագործութիւնը նվիրված է Իրանին. ձայնագրությունն ավարտված է

 

Հուլիսի 10-ին, ավարտվեց իրանահայ երաժիշտ կոմպոզիտոր Ռազմիկ Օհանյանի նոր ստեղծագործության ձայնագրության աշխատանքները:

Իրանի հեռուստատեսության երաժշտական բաժնի պատվերով գրված մայեստո Ռազմիկ Օհանյանի «Իրան» ստեղծագործության բառերի հեղինակն է Ալիռեզա Ղազվեն, իսկ երգը կատարում է անվանի երգիչ Սալար Աղիլին:

Երաժշտական յուրահատուկ ոճով գրված «Իրան» ստեղծագործությունը նախատեսված է սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ մենակատար տենոր ձայնածավալի համար: Մայեստրոյի ստեղծագործության խորքում թաքնված է նրա ազգային-հոգևոր մտածողությունն ու երաժշտական հարուստ փորձը, որոնք էլ վճռորոշ նշանակություն են ունեցել նրա ստեղծագործության ամբողջացման գործում:

Մայեստրո Ռազմիկ Օհանյանը խոսելով «Իրան» ստեղծագործության ոգեշնչման աղբյուրների մասին ասում է. ««Իրան»-ը հիշեցնում է ազգանվեր իրանահայ երաժիշտներին ու արվեստագետներին, այդ թվում Ռուբիկ Գրիգորյանին, Համբարձում Գրիգորյանին, Լյուդվիգ Բազիլին, Արամայիս Աղամալյանին, Ելենա Ավետիսյանին եւ շատ ու շատ ուրիշների, որոնք քայլեցին ու անցան մեր պատմության էջերով, որոնց յուրաքանչյուրի կյանքը լի է ստեղծագործական փայլուն գործունեությամբ»:

 

 

Հրապարակ

Ռուսական կողմը հատուկ շեշտել է, որ ԵԱՏՄ խորհրդի նիստին Փաշինյանը մեկնի՝ Բրյուսելից հետո նրա հետ «խոսելիք» ունեն

 

«Հուլիսի 26-27-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ ՊԵտերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին: Օրակարգում են ԵԱՏՄ անդամ պետությունների թվային օրակարգի զարգացման, էներգետիկայի և տրանսպորտի, մաքսային հարցեր: Այցի «հմայքը», սակայն, նիստի օրակարգը չէ, այլ հանգամանքը, որ ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցում է ոչ թե առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը, ի դեպ, ժամանակին թիվ մեկ բորտով թռավ Դուշանբե՝ նույնանման նիստին մասնակցելու, վերադառնալիս էլ օդանավում աշխարհին տեղեկացրեց, որ այսուհետ ինքն է մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների միջկառավարական նիստերին, քանի որ մեր նոր Սահմանադրությամբ ինքն է վարչապետի համարժեքը, իսկ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների նիստերին՝  որպես երկրի ղեկավար: Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը չի ցանկացել, որ պարոն Արարատը մասնակցի այդ նիստին, պահանջել է, որ Փաշինյանը ներկա լինի:

Բացի այդ, մեզ ասացին, որ ռուսական կողմը հատուկ է շեշտել, որ Փաշինյանը մեկնի՝ Բրյուսելից հետո նրա հետ «խոսելիք» ունեն: Կառավարությունից էլ պատճառաբանեցին, թե օրակարգային այնպիսի հարցեր կան, որ Փաշինյանի ներկայությունն անհրաժեշտ է, միշտ չէ, որ նա կմասնակցի այդ նիստերին: Հարցին, թե ինչու է այդպես որոշվել, վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը պատասխանեց. «Սա մասնակցության ձևաչափի վեճ չէ, մասնակցության ձևաչափը կորոշվի աշխատանքային նպատակահարմարությունից ելնելով, այցից մի քանի օր առաջ»»,-գրում է թերթը:

 

 

 

Jul 18, 2018 12:24 Asia/Yerevan
Մեկնաբանություններ