• Ադրբեջանն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևն արձագանքել է Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական զորքերի տեղաշարժերի վեևրաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը:

Հեքմաթ Հաջիևը նշել է, որ Հայաստանի կառավարությունը, երկրի հասարակական, քաղաքական ու տնտեսական խնդիրները լուծելու ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու փոխարեն, ամբոխավարական քայլեր է անում` իր հեղինակությունը բարձրացնելու համար:

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  Ադրբեջանին մեղադրել էր հրադադարի ռեժիմը խախտելու և ԼՂ շփման գոտում ու  Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում ռազմական ուժ է տեղակայելու մեջ:  

Հայ պաշտոնյաները համոզված են, որ շփման գծում ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են այնպես, որ կա պատերազմի վերսկսման հավանականություն, ի նկատի ունենալով, որ 2016թ ապրլին ևս շփման գծում տիրում էր նման իրավիճակ:

Ադրբեջանական կողմն իր հերթին նման վերաբերմունք ունի հայկական կողմի նկատմամբ և չի վստահում հայկական կողմին:

Այս կապակցությամբ քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազրայանն ասում է. «Բաքվի իշխանությունների ծայրահեղական դիրքորոշումներն ու տեսալկետները չեն փոփոխվել և մենք դրա ականատեսն ենք լինում նրանց կողմից հնչեցվող հայտարարություններում ու դիրքորոշումներում»:

Այս հոռետեսական հայացքն ազերի կողմի նկատմամբ այնպիսի պայմաններում է հնչում, երբ Նիկոլ Փաշինյանը, վարչապետ դառնալուց հետո հայտարարել էր, որ քանի դեռ ղարաբաղյան կողմը ներկա չլինի բանակցություններին, դրանք արդյունավետ չեն լինելու: Այլ խոսքով, Փաշինյանն անհրաժեշտ համարելով Ղարաբաղի հայերի մասնակցությունը ղարաբաղյան բանակցություններում որոշակիորեն ազդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տեղի ունեցող Բաքվի ու Երևանի վերջին բանակցությունների վրա: Հենց այս պատճառով էլ և քանի որ նույն հայտարարությունն են արել Ղարաբաղի կողմից, պատճառ է դարձել, որ ավելի փոխադարձ վստահության գործընթաց հակամարտող կողմերի միջև թուլանա:  Որոշ փորձագետներ համոզված են, որ հայկական կողմի դիրքորոշման փոփոխությունը չի կարելի փոփոխությունն ազերի կողմի հետ խաղաղ բանակցությունների վերաբերյալ, թերևս երրորդ ուժի ազդեցությամբ է տեղի ունենում: Հենց այս առումով էլ Բաքվի ու Երևանի պաշտոնյաների միջև հայտարարությունները դարձել են անխուսափելի:

 

 

 

 

 

Jul 18, 2018 18:14 Asia/Yerevan
Մեկնաբանություններ