Aug 05, 2018 18:05 Asia/Tehran
  • Ռուսաստանի բացասական արձագանքը Կովկասում ՆԱՏՕ-ի տարածմանը

Ռուսաստանի պաշտոնատարները քննադատելով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժության անցկացումը հայտարարել են, որ անընդունելի է Թբիլիսիի իշխանությունների այն պնդումը, թե Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունը նպատակ ունի սատարել Սև ծովի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը»:

Չնայած Ռուսաստանի ընդդիմությանը, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը (ՆԱՏՕ) միշտ փորձել է դեպի արևելք ծավալման քաղաքականության շրջանակներում, ոչ միայն Ռուսաստանի ազդեցության գոտու երկրներին ներգրավել այդ ռազմական կազմակերպության մեջ, այլև դաշինքին չմիացած երկրներին մոտենալով, ռազմական և անվտանգության կապեր հաստատել նրանց հետ, համատեղ զորավարժություններ անցկացնել: ՆԱՏՕ-ն փորձում է այդ երկրներին, ինչպես Վրաստանին և  Ուկրաինային  ներգրավել այդ ռազմական կազմակերպությունում:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է. «Թբիլիսիի իշխանությունների այն պնդումը, թե Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունը նպատակ ունի սատարել Սև  ծովի տարածաշրջանում կայունության ամրագրմանը անընդունելի է»:

«Կայունությունն ու անվտանգությունը ստեղծվում են ոչ թե զորավարժության, այլ կառուցողական երկխոսության միջոցով»․ հավելել է Զախարովան:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակի ընդգծմամբ, այս զորավարժության իրական հետևանքներից են լինելու ռազմական կրքերի բորբոքումը և լարվածությունների սրումը:

«Վեհանձն գործընկեր-2018» անվամբ ՆԱՏՕ-ի զորավարժությունը Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Լիտվայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Թուրքիայի և Ուկրաինայի 3000 զորայինների մասնակցությամբ տեղի կունենա օգոստոսի 4-ից 15-ը:

ՆԱՏՕ-ի զորավարժությունը արդեն չորորդ տարին է, ինչ կազմակերպվում է Վրաստանում: Նախորդ տարիների համեմատությամբ 2018 թվականի զորավարժություն առավել ընդարձակ է լինելու:

Վրաստանում արևմտամետ իշխանությունը փորձում է անդամակցելով ՆԱՏՕ-ին, այդ երկրին մոտեցնել Արևմուտքին: Մոսկվան, սակայն, խիստ դեմ է Թբիլիսիի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, քանի որ դա իր ազգային անվտանգության համար կարմիր գիծ է համարում: Թեեւ Կրեմլի պաշտոնյաները 2008-ին ռուս-վրացական պատերազմը օգտագործեցին որպես Թբիլիսիի կառավարությանը վախեցնելու լավ հնարավորություն, սակայն Վրաստանի իշխանությունները  չեն հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրությունից և շարունակում են կապերն ու համագործակցությունը այդ կազմակերպության հետ: Այնուամենայնիվ,  վերջին տարիների ընթացքում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կրկին կոչ են արել անդամակցել ՆԱՏՕ-ին:

2018 թ. հուլիսին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ արեց ՆԱՏՕ-ին արագացնել Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելուն ուղղված ջանքերը:

«Վրաստանի անվտանգության գերակայությունը ՆԱՏՕ-ին ինտեգրվելն Է և դաշինքին անդամակցելը, մենք կշարունակենք ջանքերն այդ ուղղությամբ, և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին աշխատում ենք ոչ միայն քաղաքականապես, այլեւ դաշինքի չափորոշիչների հիման վրա երկրի անվտանգության ամրապնդման առումով». ասել Է Մարգվելաշվիլին:

Չնայած Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ տարած ջանքերին, Թբիլիսին լավ է հասկանում, որ Մոսկվան խիստ դեմ է այդ քայլին և, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:

Պիտակ

Մեկնաբանություններ