• Իրանի դեմ Նեթանյահուի կեղծ փաստաթղերթը

Իսրայելը որպես Իրանի տարածաշրջանային ամենամեծ թշնամի  մշտապես փորձել է կեղծ հայտարարություններով, հատկապես Իրանի խաղաղանպատակ միջուկային ծրագրի դեմ հակաքարոզչություն իրականացնելով , թուլացնել միջազգային հանրության վստահությունը և այս երկրի դեմ քայլեր ձեռնարկելու հնարավորություն ստեղծել:

Այս շրջանակում Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն 2018 թվականի ապրիլի վերջերին մամլո ասուլիսի ժամանակ, կրկնելով իր զավեշտական շոուն, որն ավելի վաղ իրականացրել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, և մի քանի լուսանկարներ, CD-ներ ու թղթածրարներ ցույց տալով հայտարարեց, որ մտադիր է նոր իրողություններ բացահայտել Իրանի միջուկային սպառազինության գաղտնի ծրագրի վերաբերյալ, որի խոսքով, դրանք տարիներ գաղտնի են պահվել միջազգային հանրությունից: Նեթանյահուն պնդում էր,   թե Իրանը 2015 թվականին միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո ինտենսիվ ջանքեր է գործադրել  միջուկային զենքի արխիվները թաքցնելու համար:

Քանի որ 5+1 խմբի անդամ երկրները, բացառությամբ ԱՄՆ-ի, աջակցում են  Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին(միջուկային համաձայնությանը), Նեթանյահուն նպատակ ուներ   այդ երկրներին համոզել, որ Իրանը գաղտնի միջուկային ծրագիր է իրականացնում: Այնուամենայնիվ ամերիկացիներից բացի, ոչ ոք չհավատաց այդ անհիմն հայտարարություններին: Նույնիսկ Թրամփը ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին հայտարարելիս վկայակոչեց Նեթանյահուի հայտարարությունները: Ոչ միայն 5+1 խմբի անդամ երկրները, այլև ՄԱԳԱՏԷ-ն էլ ուշադրություն չդարձրեցին Իսրայելի վարչապետի անհիմն հայտարարություններին:  

Ներկայումս ԱՄՆ հետախուզական ծառայության 19 նախկին պաշտոնյաներ նախազգուշացնելով Իրանի վերաբերյալ Իսրայելի փաստաթղթերին կառչելու կապակցությամբ, դրանք որակել են «Կեղծ փաստաթղթեր»: ԱՄՆ֊ի 19 նախկին պաշտոնյաները, այդ թվում Պետդեպարտամենտի, կենտրոնական հետախուզական ծառայության և Ազգային անվտանգության գործակալության նախկին պաշտոնյաները մի նամակ հղելով Դոնալդ Թրամփին գրել են.«Թելավիվը փորձում է կեղծ ինֆորմացիաներով Վաշինգտոնին դրդել առճակատվելու Իրանի հետ»:

Հիշյալ ամերիկացի մասնագետները, անդրադառնալով ապրիլ ամսին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կեղծ փաստաթղթերը ցույց տալու Նեթանյահուի ցուցադրական ու քարոզչական քայլին, գրել են. «Իսրայելի վարչապետն այդ շոուի ընթացքում այն փաստաթղթերից, որոնց կեղծ լինելն արդեն ապացուցված էր, ինֆորմացիներ էր ներկայացնում»:

Հիշյալ անձինք, անդրադառնալով  Իրաքում զանգվածային կոտորածի զենքերի առկայության վերաբերյալ Ջորջ Բուշի կառավարության հավակնած փաստաթղթերին, զգուշացրել են, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի ռեժիմի կեղծ փաստաթղթերի հարցը ևս դրանց նման է: Այդ նամակը ստորագրած անձինք Թրամփին զգուշացրել են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  նրան ներքաշում է Իրանի հարցով  խաղի մեջ: Թվում է, թե 2018 թվականի օգոստոսի 7-ին Իրանի դեմ միջուկային պատժամիջոցների առաջին փուլի իրագործման ժամկետի վրա հասնելով, ԱՄՆ-ում մտահոգություններ կան, այդ իսկ պատճառով այդ երկրի հետախուզական ծառայությունների նախկին պաշտոնյաները զգուշացնելով Թրամփին այն փաստաթղթերի վերաբերյալ, որոնց վերջինս հիմք ծառայեցրեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու համար, մտադիր են ուղղել Թրամփի ռազմավարական սխալը:

 

 

 

 

Aug 06, 2018 19:40 Asia/Yerevan
Մեկնաբանություններ