• Մամուլի տեսություն 23-08-2018

Ֆեյսբուքն ու Թուիթերն այն պայմաններում են ԱՄՆ-ի միջնստաշրջանային ընտրությունների վրա ազդելու մեղադրանքով արգելափակել իրանական որոշ էջեր, երբ կիբերային անվտանգության «Ֆայեր Այ» ցանցը հերքել է այդ մեղադրանքը:

ԻՌՆԱ

«Ֆեյսբուք»-ում ու «Թուիթեր»-ում Իրանի կիբերային հզորության արձագանքը

 

Ֆեյսբուքն ու Թուիթերն այն պայմաններում են ԱՄՆ-ի միջնստաշրջանային ընտրությունների վրա ազդելու մեղադրանքով արգելափակել իրանական որոշ էջեր, երբ կիբերային անվտանգության «Ֆայեր Այ» ցանցը հերքել է այդ մեղադրանքը:

Ֆեյսբուքն ու Թուիթերը, որ Իրանի 2009 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ համակարգի դեմ Իրանի ժողովրդի ցույցերը հրահրելու նպատակով հետաձգեցին իրենց թարմացման նախագծի գործադրումը, հավակնել են, թե Իրանը մտադիր է միջամտել ԱՄՆ-ի ընտրություններում և արգելափակել են իրանական որոշ էջեր:

Այս մասին առաջինը հայտարարեց Իրանի թշնամի Ջոն Բոլտոնը, որ սիոնիստ պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով զավթված Պաղեստինում է գտնվում:

ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության խորհրդականը մտահոգություն հայտնելով ԱՄՆ-ի Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններին Իրանի միջամտության հնարավորության կապակցությամբ, ասաց. «Առկա է աշնանը կայանալիք Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրություններին Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջամտության հնարավորությունը»:

Կիբերային հարձակումների մեղադրանքով Իրանի և այլ երկրների դեմ մեղադրանքը նորություն չէ և ավելի վաղ ԱՄՆ-ի գանձապահության նախարարությունը նույն պատրվակով պատժամիջոցներ էր գործադրե իրանցի որոշ գիտահետազոտողների դեմ:

Բայց քանի որ Թրամփն ու Սպիտակ տան բնակիչները միջնստարջանային ընտրություններում պարտություն կրելու և դրա արդյունքում Թրամփի նախագահությունը մեկ շրջանով սահմանափակվելու շուրջ  մտահոգություններն ունեն, հասարակական կարծիքն ապակողմնորոշելու միջոցով ցանկանում են վախի ու սարսափի մթնոլորտ տարածել և դրանով խույս տալ ԱՄՆ-ի նախագահին ու նրա թիմակիցներին ուղղված մեղադրանքներից:

ԱՄՆ-ի Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին և Թրամփի նախագահությանը հանգեցրած 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը շարունակում է մնալ այդ երկրի քաղաքական ասպարեզում արծարծված կարևոր հարցերից մեկը:

2016 թվականի նախագահական ընտրություններում գործում գլխավոր մեղադրյալներից են համարվում Ֆեյսբուքն ու Թուիթերը, որի պատճառով էլ նրանց բաժնետոմսերի գինը անկում արձանագրեց: Թվում է այս անգամ նրանք նախաձեռնողի դերում հանդես գալով ձգտում են կանխել իրենց բաժնետոմսերի արժեքի առավել անկումը:

Ֆեյսբուքը հայտարարել է, որ իր սեփականության մեջ գտնվող սոցիալական ցանցերից, այդ թվում Ինսթագրամից ջնջել է Ռուսաստանի ու Իրանի հետ կապված 652 օգտատերերի հաշիվները:

Թուիթերն էլ տեղեկացրել է առկախել է իրանցիներին պատկանող 284 հաշիվներ:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին կիրակի օրն արձագանքելով Բոլտոնի հայտարարությանն, ասաց. «Հավատուրացը բոլորին իր նման է կարծում»:

Ֆեյսբուքում ու թուիթերում օգտատերերի հաշիվների փակելը միայն չի կարելի ընտրությունների հետ կապել  և կա գլխավոր մեկ այլ պատճառ, որը պիտի որոնել այլ երկրների դեմ այդ վարչակազմի սադրանքների ձախողման և հասարակական կարծիքն Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի դեմ ձևավորելու քաղաքականության կրած պարտության մեջ:

Որևէ մեկի համար թաքուն չէ, որ Բոլտոնն ու Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամը Իրանում իշխանափոխության են ձգտում և ընդդիմանալու  են ցանկացած շարժման, որը կփորձի հզորացնել ԻԻՀ-ի սակավաթիվ ընդդիմադիրների ձայնը:

Այս մասին է վկայում ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչության խոսնակ Ալիռեզա Մի Յուսեֆին հայտարարությունը: Նա ասել է. «Նման հավակնությունները ծիծաղելի են և տեղավորվում են Իրանում իշխանափոխության համար ԱՄՆ-ի քայլերի շրջանակում»:

 

Ժողովուրդ

Ռոբերտ Քոչարյանի հարցը ՍԴ-ո՞ւմ

 

ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու` ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այդ դիմումն արդեն մուտքագրվել է դատարան:

Թեև դեռ հայտնի չէ՝ ո՞ր դատավորն է քննելու դատախազության վճռաբեկ բողոքը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են՝ այս թեմայով վճռաբեկ դատարանում բավական ակտիվ քննարկումներ են սկսվել: Մասնավորապես հետևյալ տեսակետներն են հնչել՝ քանի որ նախկին նախագահի անձեռնմխելիության հարցը սահմանված է Սահմանադրությամբ, վճռաբեկ դատարանը ճիշտ կանի՝ պատասխանատվությունն իր վրա չվերցնի:

Ըստ այդմ, դատական համակարգում քննարկում են դատախազության վճռաբեկ բողոքը կասեցնելու և այդ հարցով ՍԴ դիմելու տարբերակը, որպեսզի ՍԴ-ն մեկնաբանի՝ կարելի՞ է արդյոք առաջադրված մեղադրանքի՝ սահմանադրական կարգը տապալելու շրջանակներում անձեռնմխելիությունից զրկել նախկին նախագահին (միգուցե նաև նախագահներին, եթե այդ գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվի նաև Սերժ Սարգսյանին):

Միաժամանակ նույն դատական համակարգում շատերը կասկածում են ՍԴ անաչառությանը: Ի վերջո, ՍԴ անդամների մի մասը նշանակվել է հենց Քոչարյանի կողմից, ՍԴ նախագահ, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն էլ նախկին ՀՀԿ-ական է և ՍԴ նախագահի պաշտոնին նշանակվելու համար որոշակի պարտավորություններ ունի ՀՀԿ իշխանությունների առաջ: Այնպես որ, դատական համակարգում իրոք աննախանձելի վիճակ է»:

 

Tert.am

Արյդո՞ք Մերկելը Երևանում կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը Թուրքիան սպասման մեջ է

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 24-ից 25-ը Հայաստան այցի ընթացքում կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ թողնելով այնտեղ։

Արյդո՞ք Մերկելը Երևանում կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը․ այս հարցն է հղում թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը՝ նշելով, որ այն այսօր Թուրքիայում հետարքրքում է շատերին

Պարբերականը հիշեցնում է, որ 2016 թվականի հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող օրինագիծ, իսկ ավելի ուշ Մերկելի կառավարությունն օրինագիծ ճանաչել է իրավական տեսանկյունից պարտադրողական ուժ չունեցող։

«Հյուրրիյեթ»-ը նաև նկատել է, որ օրերս Ադրբեջանն անցանկալի անձ հայտարարեց Մերկելի կուսակցության անդամներից մեկը հանդիսացող Բունդեսթագի պատգամավորի՝ ԼՂ այցելելու համար։ Չնայած դրան՝ Մերկելը Բաքու այցից չհրաժարվեց։

 

 

News.am

2018 թվականի առաջին կիսամյակում Անդրկովկասում ամենամեծ ապրանքաշրջանառությունը Գերմանիան ունի Հայաստանի հետ DW

 

Գեմանական ընկերությունների բիզնեսը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի գործընկերների հետ դինամիկ զարգացում է ապրում։ Օգոստոսի 23-25-ը այս երեք երկրներ կայցելի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է DW-ն։

2018 թվականի առաջին կեսին Գերմանիայի առեւտրային հարաբերությունները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ դինամիկ կերպով զարգանում են

Երեք անդրկովկասյան հանրապետությունների հետ առեւտրի ծավալը աճել է 17.1 տոկոսով եւ հասել 1.2 միլիարդ եվրոյի, չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ին հայտարարել է գերմանական տնտեսության Արեւելյան կոմիտեն:

Առավել շատ՝ 41 տոկոսով`մինչեւ 171 մլն եվրո աճել է Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունը: «Քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Երեւանում 2018 թվականի գարնանը, կարծես թե, նպաստում են տնտեսության դինամիկ զարգացմանը»,-նշում է Արեւելյան կոմիտեն:

Նախորդ տարի Ադրբեջանի հետ առեւտրի կրճատումից հետո այս տարի աշխուժացում է նկատվում։ 2018 թվականի առաջին կեսին Գերմանիան Ադրբեջանից ներմուծել է 10.8 տոկոսով ավելին, իսկ այդ երկրում գերմանական արտադրանքի արտահանումը աճել է 44 տոկոսով: Միեւնույն ժամանակ, Վրաստանի հետ առեւտրի ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել է 2,5 տոկոսով:

 

 

 

 

 

 

Պիտակ

Aug 23, 2018 11:17 Asia/Yerevan
Մեկնաբանություններ