• Մամուլի տեսություն 25-08-2018

ԵՄ-ն անցած հինգշաբթի հայտարարեց, որ վավերացրել է Իրանի 18 միլիոն եվրո արժողությամբ աջակցության փաթեթի հատկացումը:

Քեյհան

Եվրոպայի 18 միլիոն եվրո արժող փաթեթն Իրանին նվաստացնելու համար

 

ԵՄ-ն անցած հինգշաբթի հայտարարեց, որ վավերացրել է Իրանի 18 միլիոն եվրո արժողությամբ աջակցության փաթեթի հատկացումը:

ԵՄ կայքը գրեց. «Վավերացվել է Իրանի սոցիալական ու տնտեսական զարգացմանն աջակցելու համար Եվրոհանձնաժողովի 18 միլիոն եվրո արժող աջակցության փաթեթը, որի մեջ է մտնում մասնավոր բաժնին աջակցելու համար նկատի առնված 8 միլիոն եվրոն»:

ԵՄ-ի կայքի ընդգծմամբ սա Իրանին աջակցելու համար Եվրոպայի 50 միլիոն եվրո արժող փաթեթի շրջագծում առաջին նախագիծն է:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին ասել է. «Այս քայլով ԵՄ-ն ընդգծում է Իրանի ժողովրդի և նրանց կայուն ու խաղաղասիրական զարգացման հանդեպ իր աջակցությունը: Այս քայլը խրախուսում է Իրանում ու մասնավորապես մասնավոր բաժնում բոլոր կողմերի առավել մասնակցությունը»:

Այս նախագիծն իրագործելու են Միջազգային առևտրի կենտրոնը, ԵՄ-ի անդամ երկրների գործակալությունները և իրանցի գործընկերների հետ սերտ համագործակցություն ունեցող այլ կազմակերպություններ:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին պատասխանելով ԵՄ-ի կողմից Իրանին հատկացված բյուջեի մասին լրագրողների հարցումներին, ասաց. «ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին և ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը 2016 թվականի ապրիլի 16-ին Թեհրանում համատեղ հաղորդագրությամբ հանդես եկան, որը վերաբերում է Իրանի և ԵՄ-ի գործադիր բազուկը համարվող Եվրոհանձնաժողովի միջև համագործակցությանը»: Նա ընդգծել է. «Կողմերի միջև բարձրաստիճան պատվիրակությունների փոխանակումից հետո, այս համագործակցությունը մտել է գործնական փուլ, որը ներառում է գյուղատնտեսության, միգրացիայի, արդյունաբերության և  բարձրագույն կրթության բնագավառները»:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը հավելել է. «ԵՄ-ի կողմից Իրանին հատկացված 18 միլիոն եվրո բյուջեն առնչություն չունի այն տնտեսական փաթեթին, որ որոշված է ՀԳՀԾ-ի շրջանակներում և Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու համար ներկայացվի Եվրոպայի կողմից»:

Եվրոպական այս փաթեթն Իրանի  հանդեպ աջակցության ապացույց լինելուց առավել նվաստացուցիչ քայլ է համարվում:

Այսօր արդեն 100 օր անցնում է այն օրից երբ ԱՄՆ-ն լքեց ՀԳՀԾ-ն: Այս ժամանակամիջոցում եվրոպական երկրներն ԱՄՆ-ի խափանարարությունների և Իրանին ՀԳՀԾ-ի շրջագծում իր իրավունքներից զրկելու կապակցությամբ որևէ հակազդեցություն չեն ցուցաբերել: Այս ընթացքում եվրոպացիներն ընդհանրախոսությամբ ու միայն լոզունգներով տալով հրաժարվել են առարկայական երաշխիքներ  և գործնական լուծումներ ներկայացնելուց:

Եվ դա դեռ բոլորը չէ: Եվրոպացիները հստակ հայտարարել են, որ ՀԳՀԾ-ն պահպանելուն ուղղված իրենց ջանքերը տեղավորվում են ԱՄՆ-ի շահերի շրջագծում և Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված ԱՄՆ-ի հետ ընդհանուր մտահոգություններ ունեն:

 

Էբթեքար

Սպիտակ տան սև շաբաթը

 

Թրամփը գիտակցում է, թե ԱՄՆ-ի հասարակության մեջ ինչպես կարելի է հասարակական կարծիքի հետ խաղա ու այդպիսով ամրագրել իր և ընտանիքի սեփական շահերը: Թրամփը նաև իմանում է, թե ինչպես պիտի խաղալ Կոնգրեսի հետ: Պիտի նկատի ունենալ, որ ներկա Կոնգրեսի անդամներից շատերը որոշ պարագաներում Թրամփից էլ ավելի ծայրահեղական են: Հետևաբար այս խորհրդարանում Թրամփին իմպիչմենտի ենթարկելու հավանականությունը շատ քիչ է:

Սպիտակ տուն մուտք գործելուց հետո Թրամփի շուրջ ստեղծված սկանդալները ընտրական օրինախախտումների և երկու կանանց լռեցնելու համար նրանց գումար վճարելու մասին նրա նախկին փաստաբանի տված ցուցմունքով նոր և ԱՄՆ-ի նախագահի համար վտանգ պարունակող փուլ են թևակոխել:

Թրամփի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենի շուրջ զարգացումներն սկիզբ առան այն պահից, երբ FBI-ի պաշտոնյաները խուզարկելով Նյու Յորքում գտնվող նրա գրասենյակը հայտնաբերեցին երկու կանանց 130,000 և 150,000 դոլար կաշառք վճարելու կապակցությամբ Թրամփի հետ խոսակցության ձայնագրությունը: Այնուհետև Քոհենն իր և իր ընտանիքի շահերը գերադասելով Թրամփին համաձայնեց բացահայտել ԱՄՆ նախագահի մասին ճշմարտությունը:

Այժմ խոսակցություն է գնում այն մասին, որ տարիներ Թրամփի ամենամոտիկ մերձավորներից համարվող Քոհենը պատրաստվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի հետ կապված ապացույցներ տրամադրել քննիչ Մյուլերին, որի դիմաց կրճատվելու է նրա հավանական ազատազրկման ժամկետը:

 

Ալիք

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին

 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Դեսպանը շնորհավորել է ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բարձր գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև  իրավական օգնության,  դատապարտյալների հանձնման կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը:

ՀՀ գլխավոր դատախազն իր հերթին կարևորել է ՀՀ գլխավոր դատախազության հետ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի կողմից ակտիվ շփումները, որոնք նպաստում են իրավական փոխօգնության ոլորտում ի հայտ եկող աշխատանքային խնդիրների օպերատիվ լուծմանը: Արթուր Դավթյանը նաև նշել է, որ միջազգային և երկկողմ տարբեր ձևաչափերով երկու երկրների դատախազությունների միջև պարբերական բնույթ ստացած բարձր մակարդակի հանդիպումները, ակտիվ երկխոսությունը համագործակցության ավելի մեծ հեռանկարներ և հնարավորություններ են ստեղծում՝ նկատի ունենալով երկու հարևան երկրների քաղաքացիների ակտիվ փոխայցելություններով պայմանավորված՝ վերջիններիս իրավական պաշտպանության ապահովման, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  անդրազգային այլ հանցագործությունների դեմ պայքարում առավել արդյունավետ մեխանիզմների գործադրման անհրաժեշտությունը:

 

 

Սպուտնիկ Արմենիա

Լիրայի անկումն ու Հայոց ցեղասպանությունը. ինչ է Էրդողանը կրկին ուզում Ջոբսի ուրվականից

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան ապրանքների հանդեպ նոր պատժամիջոցներով է սպառնում, սակայն այստեղ ավելի շատ քարոզչության կա, քան տնտեսական բաղադրիչ։ Այս մասին գրում է Foreign Policy պարբերականը։

Վերջին շրջանում Էրդողանը կրկին ուժեղացրել է ազգային հռետորաբանությունը։ Սակայն այստեղ էլ նա առաջվա պես է գործում։ Նա համարում է, որ լիրայի անկման և տնտեսության մեջ առկա դժվարությունների մեղավորները Միացյալ Նահանգներն են, «այֆոններն» ու ֆեյք լուրերը։ Իսկ նրա «Արդարություն և զարգացում կուսակցությունը» բոյկոտ է հայտարարել ամերիկյան ապրանքներին, ինչպես նաև 120% տուրք է պահանջել ԱՄՆ-ից ներկրվող ավտոմեքենաների համար։

Սակայն թվում է, որ այդ բոյկոտի հեղինակները ոչ այնքան վերլուծել են, թե ինչն ամենաշատը կարող է վնասել ԱՄՆ-ին, որքան պարզապես գրի են առել Էրդողանի աչքին մոտակա սուպերմարկետում ընկած առաջին ապրանքները։ Նույնպիսի արգելք է դրված Apple-ի վրա, սակայն Միացյալ Նահանգներին սա առանձնապես չի վնասի, քանի որ Apple-ի սարքերն արտադրվում են Չինաստանում։ Հավանաբար նա պարզապես հիշել է, որ Սթիվ Ջոբսը Հայոց ցեղասպանությունն ընդունելու կողմնակից էր, գրում է պարբերականը։

Սակայն Էրդողանի բազմաթիվ համախոհներ աջակցում են նրա «հարձակումները» ենթադրյալ թշնամիների վրա` տնտեսության կառուցվածքային խնդիրների և հանրապետության ԿԲ-ի ոչ քաղաքականացված, անկախ աշխատանքի մասին մտածելու փոխարեն, նշում է պարբերականը։

 

 

 

 

Aug 25, 2018 11:28 Asia/Yerevan
Մեկնաբանություններ