• Մամուլի տեսություն 26-08-2018

ԱՄՆ-ի նախագահական աթոռի երերումը խիստ մտահոգություն է պատճառել Թրամփին: Թրամփին իմպիչմենտի ենթարկելու մասին կանխատեսումներն այս օրերին գնալով լուրջ տեսք են ստանում ու նույնիսկ խոսվում «հետթրամփյան» ժամանակաշրջանի մասին:

Ջոմհուրի Էսլամի

Իրանի դեմ Թրամփի աղմուկ-աղաղակի կուլիսներում

 

ԱՄՆ-ի նախագահական աթոռի երերումը խիստ մտահոգություն է պատճառել Թրամփին: Թրամփին իմպիչմենտի ենթարկելու մասին կանխատեսումներն այս օրերին գնալով լուրջ տեսք են ստանում ու նույնիսկ խոսվում «հետթրամփյան» ժամանակաշրջանի մասին:

Թեև Թրամփի մերձավորներն անցյալի նման նրան պաշտպանելու հարցում լուրջ չեն, սակայն դեռ նրան հորդորում են չհուսահատվել և հզորությամբ հանես գալ: Ապագա հանդեպ որևէ հույս չունեցող նախագահի հայտարարություններն էլ ավելի են վատթարացնում իրավիճակը: Նա թուիթերյան վերջին գրառման ժամանակ զգուշացրել է իրեն իմպիչմենտի ենթարկելու հավանականության մասին և սպառնալի ոճով հիշեցրել է, որ շուկան խաթարվելու է, բոլորն աղքատանալու են և ԱՄՆ-ի ժողովուրդը վիճակագրական աներևակայելի տվյալներ ու թվեր է տեսնելու:

Սա այն մարդու ազդարարությունն է, ով Ռիադից վերադարձին հույսեր էր կապել սաուդացիների կովերը կթելուց ձեռք բերած գումարների հետ և բոլորին խոստանում էր, որ տնտեսական ծաղկման, աշխատանքի ու զարգացման նոր ժամանակաշրջանի հիմքն է դրել: Այդուհանդերձ Թրամփի ու նրա մերձավորների դեմ հարուցված դատական գործերի քննությունը իրավիճակը փոխեց և այսօր նույնիսկ չի բացառվում, որ Թրամփը կարող է ժամկետի ավարտից շուտ վայր դնել իր լիազորությունները:

Մի այլ տեղ՝ հազարավոր կիլոմետրներ հեռավորության վրա, Բենյամին Նեթանյուն բազմաթիվ մեղադրանքներ է դիմագրավում և հայտնվել է նոր սկանդալի ու անկման սեմին: Կարող է պատահել, որ ոմանք հարց տան, թե սրանք ինչո՞վ են առնչվում Իրանին: Ըստ երևույթին որևէ կապ գոյություն չունի, սակայն այդ երկուսն էլ գիտակցելով հանդերձ իրենց ոչ-այնքան բարվոք պայմանները շարունակում էին զարկել Իրանի դեմ թշնամության թմբուկին, հասարակական կարծիքը շեղել դեպի արտաքին հարցերն ու իրենց Իրանի դեմ քաղաքական, տնտեսական ու քարոզչական պատերազմի հրամանատար ներկայացնել ու այդպիսով թույլ չտալ, որ ԶԼՄ-ների ուշադրությունը կենտրոնանան իրենց շուրջ ձևավորվող իրավիճակի վրա:

Այսօր ավելի լավ կարելի ըմբռնել, թե ինչո՞ւ Բոլտոնը Թելավիվ մեկնեց և ինչո՞ւ եվրոպական երկրներում նրան որևէ մեկը չի սպասում: Ինչո՞ւ լոնդոնյան ուղևորության ժամանակ Թրամփը հասարակական կարծիքի բողոքների հետ չառերեսվելու պատճառով պարտավորվեց հանգրվանել Լոնդոնից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա: Ինչո՞ւ Մայք Պոմպեոն շարունակ գանգատվում է այն կապակցությամբ, որ աշխարհն ու նույնիսկ ԱՄՆ-ի դաշնակիցները չեն ընկերակցում Իրանի դեմ Վաշինգտոնի նախագծերին և ինչո՞ւ Թրամփի մերձավորներն ԱՄՆ պետքարտուղարությունը վերածել են Իրանի դեմ մեդիապատերազմի քարոզչական շտաբին ու չնայած բոլոր ջանքերին, որևէ արձագանք չեն ստանում:

Այս բոլոր հարցերին կարելի է պատասխանել մեկ նախադասությամբ: Իր մեկուսացումը, սկանդալներն ու անբարվոք իրավիճակը քողարկելու համար Թրամփը շարունակում է զարկել Իրանի հետ թշնամության թմբուկի վրա, սակայն գանգատվում է ուրիշների անտարբերությունից, քանի որ այս ասպարեզում միայնակ է մնացել:

 

Քեյհան

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն անօրինական են

 

2015 թվականից մարդու անհատական իրավունքի վրա միակողմանի քայլերի բացասական ազդեցության քննարկման հարցերով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հատուկ զեկուցաբեր նշանակված Էդրիս Ջազայերի համոզմամբ Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցներն անօրինական, ոչ-պատշաճ, անարդար ու վնասակար են:

Ջազայերին հավելել է. «Վաշինգտոնի միակողմանի քայլերը հարցականի տակ են տանում ՄԱԿ-ի կառույցը»:

«ՄԱԿ-ի ԱԽ-ի և հենց իր՝ ԱՄՆ-ի համագործակցությամբ ձևավորված Իրանի հետ միջուկային համաձայնությունը միակողմանի կերպով լքելուց հետո Իրանի դեմ պատժամիջոցներ վերահաստատելու ԱՄՆ-ի քայլը հարցականի տակ են տանում այս պատժամիջոցների օրինականությունը»,-հավելել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբերը:

Նա նկատել է. «ՄԱԿ-ի ԱԽ-ի և միջազգային բոլոր կողմերի հակառակությունը վկայում է ԱՄՆ-ի այս քայլն անօրինական լինելու մասին»:

Ջազայերին նշել է. «Միջազգային պատժամիջոցները պիտի իրականացվեն օրինական շրջանակներում և չպիտի ոտնահարեն հասարակության անդամ անհատների իրավունքները, իսկ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերահաստատման դեպքում դրանցից որևէ մեկը չի հարգվել»:

«ՄԱԿ-ին պաշտոնապես կոչ եմ անում խստիվ ընդգծելով գյուղմթերքի, սննդամթերքի, դեղորայքի ու բժշկական սարքերի Իրան մուտք գործելու գործընթացի պահպանման անհրաժեշտությունն, այս կապակցությամբ բանկերին, ֆինանսական հաստատություններին ու  ընկերություններին վստահություն փոխանցելու ուղղությամբ ամուր քայլեր ձեռնարկի»,-հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցաբերը:

 

Ալիք

Ատրպատականի առաջնորդը եւ Թեմական խորհուրդը դատապարտել են ԱՄՆ-ի նախագահի հակաիրանական ընթացքը

 

Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. ՉիՖթճյանը եւ Թեմական խորհուրդը դատապարտել են ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփին:

Հաղորդագրության մեջ կարդում ենք.

«Այսու խստիվ դատապարտում ենք ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի միակողմանի վերահաստատված բռնարգելքները Իրանի դեմ ու ՄԱԿ-ի եւ միջազգային կանոնների խախտումը։ Սույն ընթացքը որը ծրագրված է Իրանի ազատասեր ժողովրդին ճնշելու համար, ոչ թե միայն դատապարտվել է եւ անընդունելի է համարվել ամբողջ աշխարհի ժողովրդների կողմից այլեւ պատճառ է դարձել Ամերիկայի եւ որոշ հայտնի սահմանախախտ երկրների մեկուսացման եւ ամոթահարման։

Իրանը եւ իր քաջ ժողովուրդը, որը ունի քանի հազարամյա մշակութային անցյալ, նախկին ժամանակաշրջանների պես (Իրանի իսլամական հեղափոխություն եւ պարտադրյալ պատերազմ) այս անգամ եւս ազգային միասնականությամբ եւ կրոնական ու հոգեւոր հավատքով, հպարտությամբ եւ ամենայն հզորությամբ հաղթելու է այս տնտեսական պատերազմը։ Վստահ ենք որ միջազգային խաղաղասեր հասարակությունը, նաեւ աշխարհի ազատասեր ժողովուրդները լինելու են Իրանի կողքին եւ ինչպես միշտ Իրանի ժողովրդի սույն պայքարը դառնալու է բոլորի օրինակը։

Մեկ անգամ եւս շեշտում ենք, որ միշտ, որպես Իրանի մեծ համայնքի մեկ բաժին, խստիվ դատապարտում ենք սույն հակակրոնական արարքները եւ մեր Իրանցի քույր եւ եղբայրների կողքին ոչ մի ջանք չենք խնայելու Իրանի բարգավաճման համար»:

 

News.am

Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է Հայաստանի՝ հնդկական հրթիռային համակարգով հետաքրքրվելու մասին լուրերը

 

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է համացանցում տեղ գտած տեղեկություններն առ այն, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական հրթիռահրետանային Pinaka համակարգով:

«Այս առնչությամբ պարզաբանենք, որ ՀՀ Զինված ուժերի պատվիրակությունը Հնդկաստանում հանդիպել է ոլորտի պատասխանատուներին, ծանոթացել շատ զինատեսակների հետ։ Դրանցում կան առանձին հետաքրքրություն ներկայացնող զինատեսակներ»,-գրել է նա Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ PanArmenian.net-ը, վկայակոչելով Times of India-ին, հաղորդել էր, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել հնդկական Pinaka հրթիռահրետանային համակարգի նկատմամբ։

Pinaka-ն 214 մմ տրամաչափով 12 փողով համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է՝ 40 կմ հեռահարությամբ։ Աղբյուրը հայտնել է, որ հնդիկ ինժեներները ստեղծել են 80 կմ հեռահարությամբ նոր կառավարչվող հրթիռ համակարգի համար։

Ըստ համակարգի մշակող երկրի Զենքի հետազոտման ու մշակման հիմնադրամի (ARDE) տնօրեն Կ․Մ․ Ռաջանի՝ հայկական պատվիրակությունը ծանոթացել է համակարգի հետ, մասնավորապե, հուլիսին անցկացվա ցուցադրական մարտական կրակի ժամանակ։

Հայաստանը, նրա խոսքով, հետաքրքրված է հրթիռների 2 տարբերակներով էլ, ընթանում են բանակցություններ 2 կառավարությունների միջեւ։

 

Aug 26, 2018 12:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ