• Մամուլի տեսություն 27-08-2018

ԱՄՆ-ի պետքարտուղարության մի պաշտոնատար արձագանքելով ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբերին ով անարդար ու վնասակար էր բնութագրել Իրանի դեմ պատժամիջոցները հավակնեց, որ այդ պատժամիջոցները նպատակ չունեն վնասել Իրանի ժողովրդին:

Քեյհան

Պատժամիջոցների ճարտարապետի պատասխանն ամերիկացի պաշտոնատարի հավակնությանը՝ պատժամիջոցների թիրախն Իրանի ժողովուրդն է

 

ԱՄՆ-ի պետքարտուղարության մի պաշտոնատար արձագանքելով ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբերին ով անարդար ու վնասակար էր բնութագրել Իրանի դեմ պատժամիջոցները հավակնեց, որ այդ պատժամիջոցները նպատակ չունեն վնասել Իրանի ժողովրդին:

Միակողմանի պատժիչ քայլերի բացասական ազդեցության հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Էդրիս Ջազայերին չորեքշաբթի օրը մի հաղորդագրությամբ անօրինական համարեց Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Նա նշեց. «Միջազգային պատժամիջոցները պիտի օրինական նպատակ հետապնդեն ու լինեն համարժեք: Պատժամիջոցները չպիտի ոտնահարեն պարզ քաղաքացիների իրավունքները, բայց Իրանի դեմ պատժամիջոցների դեպքում դրանք չեն հարգվել»:

Ի հակազդեցություն այս դիրքորոշման ԱՄՆ պետքարտուղարության մի պաշտոնատար հավակնեց, որ պատժամիջոցների նպատակն է ոչ թե վնասել Իրանի ժողովրդին, այլ Իրանին շտապ վերադարձնել բանակցության սեղանին:

Այս ծիծաղելի հավակնությունը կատարվում է այն պայմաններում, երբ Իրանի պատժամիջոցների ճարտարապետի կոչումին արժանացած Ռիչարդ Նեֆյուն «Պատժամիջոցների արվեստ» գրքում, որը հատուկ կերպով նվիրված է Իրանի դեմ պատժամիջոցներին, հստակ ու պարզ կերպով գրում է, որ չպիտի հումանիտար հարցերից ու թիրախ հանդիսացող երկրի ժողովրդի ճնշման տակ հայտնվելուց մտահոգվելով որոշ պարագաներում մեղմել պատժամիջոցների ճնշումը, քանի որ պատժամիջոցների հիմնական նպատակն է ցավ պատճառել և հակադրվում է նման մտահոգություններին:  

Նեֆյուն մի քանի ամիս առաջ այս գրքի մասին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե պատժամիջոցների նպատակն է ճնշում գործադրել Իրանի իշխանության, թե ժողովրդի վրա, ասաց. «Դա կախում ունի այն երկրից որի դեմ գործադրվում են պատժամիջոցները ու նաև դրա հստակ նպատակներից: Եթե Լիբիայում պատժամիջոցի էք ենթարկում Կադդաֆիին չպիտի կենտրոնանալ բնակչության վրա, քանի որ Կադդաֆիի համար կարևոր չէր իր ժողովրդի կրած ցավն ու տառապանքը: Պարագան նույնն է Կիմ Ջունգ Ունի և Հյուսիսային Կորեայի պարագային: Այստեղ ցավը պիտի թիրախ դարձնի իշխանության էլիտային: Ցավն այն դեպքում պիտի կիրառել բնակչության պարագային, երբ իշխանությունը ժողովրդային հենարան է ունենում և իմ համոզմամբ այս խմբում է գտնվում Իրանը»:

 

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ն զայրացած է Սիրիայում ահաբեկիչների ձախողումներից

 

Ռուսաստանն ազդարարել է Սիրիայի տարածքի դեմ հրթիռային հարձակում գործելու ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ոտնձգողական նախագծի մասին: Սա առաջին անգամ է, որ Սիրիայի դեմ ամերիկյան կոալիցիայի հրթիռային հարձակումից առաջ Ռուսաստանը հրապարակավ ազդարարում է այդ մասին: Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան մի քանի անգամ հրթիռային ծավալուն հարձակում է իրականացրել Սիրիայի տարածքի դեմ և դա քիմիական զենքերի օգտագործման պատճառով Սիրիայի դեմ կիրառված պատժիչ քայլ է հայտարարել: Սիրիայում քիմիական զենքի օգտագործումն ու Սիրիայի կառավարությանն ու բանակին վերագրելը նորություն չէ, այլ ի աջակցություն ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբերի ԱՄՆ-ի կոալիցիայի ռազմական ներկայությունից ի վեր մի առ ժամանակ մեկ քիմիական զենքերի օգտագործմամբ հարձակումներ են իրականացվել և նույնիսկ նախքան այն որ ՄԱԿ-ի հետաքննություն արդյունքի հանգի ամերիկյան կոալիցիան մեղադրանքի սլաքն ուղղել է Սիրիայի բանակի ու կառավարության կողմը և դրա պատրվակով նոր հարձակումներ է իրականացրեց Սիրիայի բանակի դեմ:

Այս կապակցությամբ կարևոր կետն այն է, որ Սիրիայի բանակի քիմիական զենքերն այդ երկրում ճգնաժամի առաջին տարիներին ՄԱԿ-ի վերահսկողության ներքո լիովին ոչնչացվեցին և ՄԱԿ-ը պաշտոնապես հայտարարեց Սիրիայի բանակի քիմիական զենքերի ոչնչացման գործողությունն ավարտվելու մասին: Սա վկայում է այն մասին, որ Սիրիայի բանակի կողմից քիմիական հարձակման հավակնություն ինչ աստիճան անհիմն կարող է լինել և սոսկ պատրվակ է պատճառաբանելու համար ԱՄՆ-ի ձևավորած կոալիցիայի պատերազմական ոճրագործությունները:

Միևնույն ժամանակ կարևոր մյուս հարցն ամերիկյան կոալիցիայի անդամ որոշ երկրների շարունակական ազդարարությունն է այն մասին, որ Սիրիայում տեղակայված ահաբեկչական խմբերն ու մասնավորապես ԻԼԻՊ-ը զինված են քիմիական զենքերով, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է ԱՄՆ-ի կոալիցիայի խոսքում ու գործում եղած հակասությունը:

 

Ալիք

«Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջարկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում». Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքն ու Պուտինը քննարկել են Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին այլ թեկնածուներ է առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն կազմակերպության մյուս անդամները մերժել են բոլոր թեկնածուներին` հօգուտ Յուրի Խաչատուրովի: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` այս մասին Լուկաշենկոն հայտարարել է բելառուսական «Беларусь 1» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

«Ժամանակին մենք այլ թեկնածուներ էինք առաջադրում: Այն ժամանակ մեզ չլսեցին: Այժմ եկել ենք այն բանին, որ բոլորն են ընդունում՝ Լուկաշենկոն ճիշտ էր այս հարցը քննարկելիս»,- ասել է նախագահը:

Լուկաշենկոյի խոսքով` Խաչատուրովի շուրջ իրավիճանը քննարկվել է նաև օգոստոսի 22-ին Սոչիում` Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ: «Մենք ավելի խորն ենք դիտարկել այս հարցը... Քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, այն խնդիրները, որոնք այսօր կան ՀԱՊԿ-ի ներսում և գործողությունների այն ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները»,- հայտնել է Լուկաշենկոն;

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ Յուրի Խաչատուրովը պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի տեղակալն էր։

 

 

Panorama.am

Մակրոնի վարկանիշը կրկին հակառեկորդ է սահմանել

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը կրկին նվազել է ռեկորդային ցածր մակարդակի։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Ֆրանսիայի հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի հարցման տվյալները։ Նշվում է, որ Մակրոնի վարկանիշը իջել է մինչև 34 տոկոսի, դա ամենացածր ցուցանիշն է նրա հնգամյա նախագահության ընթացքում։

Նվազումը սկսվել էր 2018-ի հունվարից։ Մակրոնի գործողություններին հավանություն չի տալիս Ֆրանսիայի բնակչության ոչ մի հատված։ Հուլիսին Մակրոնի վարկանիշը 39 տոկոս էր, պատճառն այն էր, որ Ելիսեյան պալատի աշխատակիցը ծեծել էր բողոքի ակցիայի մասնակցին։

 

Պիտակ

Aug 27, 2018 11:58 Asia/Yerevan
Մեկնաբանություններ