• Մամուլի տեսություն 28-08-2018

Իրանի դեմ կրկին պատժամիջոցներ հաստատելու և բարեկամության պայմանագիրը ոտնահարելու պատճառով Հաագայի դատարան անունով ճանաչված Արդարադատության միջազգային ատյանում Իրանի ու ԱՄՆ-ի միջև իրանական մեկ այլ պայքարի առաջին նիստը երեկ կեսօրին այն պայմաններում կայացավ Հաագայի Խաղաղության պալատում, երբ թվում է, որ առաջին փուլում վեճը գնում է այս գործը քննելու Հաագայի դատարանի իրավասության շուրջ, իսկ հաջորդ փուլում դատական նիստը հատկացված կլինի միջնորդության քննարկմանը:

Խոռասան

Հաագան ՀԳՀԾ-ի փորձության բովում

 

Իրանի դեմ կրկին պատժամիջոցներ հաստատելու և բարեկամության պայմանագիրը ոտնահարելու պատճառով Հաագայի դատարան անունով ճանաչված Արդարադատության միջազգային ատյանում Իրանի ու ԱՄՆ-ի միջև իրանական մեկ այլ պայքարի առաջին նիստը երեկ կեսօրին այն պայմաններում կայացավ Հաագայի Խաղաղության պալատում, երբ թվում է, որ առաջին փուլում վեճը գնում է այս գործը քննելու Հաագայի դատարանի իրավասության շուրջ, իսկ հաջորդ փուլում դատական նիստը հատկացված կլինի միջնորդության քննարկմանը: «Ռոյտերզ»-ի ընդգծմամբ դատարանն առաջիկա մեկ ամսվա ընթացքում հրապարակելու է այս գործի կապակցությամբ իր նախնական վճիռը:

Ամենայն հավանականությամբ այս վճիռը վերաբերվելու է դատարանի իրավասությանը, ինչը մեծ հավանականությամբ դատաքննության երկրորդ նիստում բողոքարկելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչը: 19 էջանոց իր հայցում ԻԻՀ-ն ընդգծել է, որ օգոստոսին և նոյեմբերին Իրանի դեմ գործադրված ու գործադրվելիք ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են բարեկամության պայմանագրին և Հաագայի դատարանն այս կապակցությամբ վճիռ կայացնելով ԱՄՆ-ին պիտի կարգադրի ժամանակավոր կերպով կասեցնել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը: «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն Իրանի պահանջած ժամանակավոր վճիռը հրապարակելու հետ համաձայնելու համար դատարանից մի քանի ամիս ժամանակ է պահանջվելու: Միևնույն ժամանակ վերջնական դատավճռի հրապարակումն ու փոխանցումը կարող է տարիներ ձգձգվել: Իրանն այս հայցում հիմք է ծառայեցրել 1955 թվականին Իրանի ու ԱՄՆ-ի միջև կնքված բարեկամության պայմանագիրը, որը չնայած երկու երկրի լարված հարաբերություններին շարունակում է ուժի մեջ մնալ և ավելի վաղ նավթային պատվանդանների և իրանական ճամբորդատար ինքնաթիռի կործանման հետ կապված գործերում Հաագայի դատարանը դրան հղում է կատարել:  ԻԻՀ նախագահի իրավական հարցերով օգնական Լաիյա Ջոնեյդին նախօրեին նկատել էր, որ չնայած մի քանի տասնամյակ անցնում է բարեկամության պայմանագրի կնքումից, սակայն դա շարունակում է ուժի մեջ մնալ և նույնիսկ ԱՄՆ-ի դատարանները դրան հղում են կատարում:

«Ռոյտերզ»-ն այս դատաքննության մասին իր հաղորդման մեջ նշել է, որ Արդարադատության միջազգային ատյանը ՄԱԿ-ին կից դատական կառույց է, որը ձևավորվել է միջազգային տարաձայնությունների կարգավորման նպատակով ու թեև նրա կայացրած վճիռները պարտադիր ուժ են պարունակում, սակայն ատյանն այդ վճիռները գործադրելու հզորություն չունի և եզակի դեպքերում որոշ երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն հրաժարվել են դրանք գործադրելուց:

 

Ջոմհուրի Էսլամի

ՀԳՀԾ-ն պահպանելու համար Եվրոպան ֆինանսական նոր համակարգով դեմ է գնում ԱՄՆ-ի պատժամիջոցներին

 

Գերմանիան ու Ֆրանսիան հայտարարեցին, որ այլ երկրների, այդ թվում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին ընդդիմանալու նպատակով աշխատում են ֆինանսական վճարման նոր մի համակարգի վրա:

«Բլումբերգ»-ի հաղորդման համաձայն, այս կապակցությամբ ընթացող քննարկումներում դերակատար է նաև Բրիտանիան: Եվրոպական ուժերի գործադրած ջանքերը վկայում են, որ նրանք ցանկանում են առավել անկախանալ ԱՄՆ-ից:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լումերը երկուշաբթի օրը AJEF մեդիամիության նիստում ասաց. «Մենք Գերմանիայի  համագործակցությամբ աշխատում ենք ֆինանսական ապահովման անկախ համակարգի վրա, որպեսզի ԱՄՆ-ի անդրսահմանային պատժամիջոցների զոհը չդառնանք»:

Նա ասել է, որ ֆինանսական ապահովման այս համակարգը եվրոպական և կամ ֆրանսիական-գերմանական կլինի:

«Ես ցանկանում եմ, որ Եվրոպան անկախ մայրցամաք լինչ, ոչ թե ուրիշների ստրուկը: Նպատակս այն է, որ պիտի ունենալ ֆինանսական ապահովման լիովին անկախ միջոցներ ինչն այսօր գոյություն չունի»,-հավելել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարը:

Նա հավելել է, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի կառավարությունները ֆինանսական նոր համակարգում դերակատարություն ստանձնելու համար բանակցում են իրենց կենտրոնական բանկերի հետ:

Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մասսն էլ երկուշաբթի օրը հայտարարեց, որ ԵՄ-ն ձգտում է պաշտպանել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները և բաց պահել ֆինանսական վճարման խողովակները: Մասսն ընդգծեց «Սուիֆթ»-ի նման ֆինանսական վճարման միջազգային համակարգերի ստեղծման անհրաժեշտությունը, որն ԱՄՆ-ի դիմաց առավել անկախ կլինի:

Մասսը միևնույն ժամանակ ասել է, որ ենթադրյալ ֆինանսական վճարման համակարգի մանրամասնությունների հետ կապված չափազանց բարդ հարցեր գոյություն ունեն:

Գերմանիայի ԱԳ  նախարարն ընդգծեց, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները և Չինաստանի, Ռուսաստանի և Թուրքիայի դեմ ձեռնարկած Վաշինգտոնի քայլերը հարվածում են եվրոպական բիզնեսներին:

 

Ալիք

Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը համոզում է համշենցիներիս, թե վերջիններս թուրք են

 

Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը, որը սովորաբար հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին փաստերը հերքող արշավներով, այս անգամ հայտարարություն է տարածել համշենցի հայերի ծագման վերաբերյալ՝ պնդելով, որ վերջիններս թուրք են։

Ինչպես գրում է թուրքական haberler.com կայքը, միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ Հայաստանն ու «հայկական լոբբին» գաղտնի ծրագրեր ունեն համշենցիների հետ կապված ու ամեն կերպ փորձում են ապակողմնորոշել նրանց՝ պնդելով վերջիններիս՝ իսլամացված հայեր լինելու ու Համշենում խոսվող բարբառի հայերեն լինելու մասին։

Ըստ Գյուլբեյի՝ հայերը փորձում են «խառնել տեղի ժողովրդի ուղեղը», մինչդեռ վերջիններս իսկական թուրքեր են

Նշենք, որ պատմական Համշենը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արևելքում: Համամ Ամատունի իշխանի հիմնած Համամաշեն քաղաքը քարտեզի վրա կարելի է գտնել Հեմշին թուրքերեն անվամբ, դրանից մի փոքր արևելք գտնվում է թրքախոս համշենցիների ևս մի բնակավայր` Չամլըհեմշինը (թարգմանվում է որպես եղևնոտ Համշեն): Իսկ կրոնական և ազգային հալածանքների հետևանքով բուն Համշենից դեպի Խոպա, Օրդու, Գիրեսուն և Սամսուն արտագաղթած համշենցիների բազմաթիվ գերդաստաններ հայերենը պահպանեցին ընդհուպ մինչև 20-րդ դարի 80-ականների վերջ: Խոպայի մի շարք գյուղերում համշենցիները սահուն հայերեն են խոսում մինչ օրս:

 

Ժամանակ

Վրաստանն արգելում է. ՌԴ-ից ցորենը կներկրվի միայն ծովային ճանապարհով

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 1-ից արգելվելու է ցամաքային վերգետնյա տրանսպորտով դեպի Հայաստան ցորենի ներկրումը։ Ներկրող ընկերություններն արդեն զգուշացվել են, որ այլևս չեն կարող Ռուսաստանից ցորենը ներկրել Վրաստանի տարածքով։ Փոխադրումները պետք է իրականացվեն միայն Փոթիի նավահանգստով։

Բեռնափոխադրող ընկերություններն արդեն բարձրաձայնում են հնարավոր ռիսկերի մասին և նամակով տեղյակ են պահել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ակնկալելով հրատապ արձագանք, քանի որ խնդիրն ունի ստրատեգիական նշանակություն։

Ըստ ներկրողների՝ ցորենի ներկրումը ՌԴ-ից ՀՀ կունենա միայն մեկ ճանապարհ, այն է՝ ծովային ճանապարհը, որը մեծապես կախված է եղանակային պայմաններից։ Բացի դրանից՝ նման իրավիճակում գնաճն անխուսափելի է լինելու՝ մոտավոր հաշվարկով 50 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ մեկ տոննայի համար։ Բազմաթիվ մանր ձեռնարկատերեր (բեռնափոխադրումով զբաղվող, վարորդներ և այլն) գործազուրկ են դառնալու։

Կառավարությունը դեռ չի արձագանքել բեռնափոխադրողների նամակին»:

 

 

 

 

Aug 28, 2018 13:15 Asia/Yerevan
Մեկնաբանություններ