• «Վատ կամ լավ վերաբերմունք» ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի հանդուգն հայտարարությունն Իրանի դեմ

Այս օրերին թվում է, որ ԱՄՆ պետայրերը տարածաշրջանում իրենց տեղաշարժերի համար առաջնորդվում են միաժամանակ քարոզչական-հոգեբանական պատերազմի և ռազմական սպառնալիքի» երկու սցենարներով:

 ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմզ Մաթիսը Աֆղանստան կատարած այցի ժամանակ հանդուգն հայտարարություն է կատարել, ասելով.«Մենք Իրանին զգուշացրել ենք Սիրիայում և Եմենում արված քայլերի և հուսիներին աջակցելու կապակցությամբ: Իրանը դատապարտվելու է տարածաշրջանում «վատ» վերաբերմունքի համար»:

ԱՄՆ պաշտպանության նախարարն Իրանին, ով Սիրիայում և Իրաքում ահաբեկիչներին պարտություն մատնելու գործում իրական օգնությունն է ցուցաբերել, մեղադրում է միջամտության մեջ՝ Իրանի վերաբերմունքը «վատ» որակելով: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը սև անցյալ ունի ՝ օգոստոսյան հեղաշրջման օրերին և Իրանի օրինական կառավարությունը կործանելուց ի վեր երկրի գործերին միջամտելու , ապա Իրանի դեմ պարտադրյալ պատերազմում Սադդամին հովանավորելու , իրանական մարդատար ինքնաթիռը խոցելու և քառասնամյա թշնամական քաղաքականության համար:

ԱՄՆ պետայրերը ամոթ զգալու փոխարեն, մոռանում եմ իրենց պատմությունը ՝ վտանգավոր խաղ սկսելով կամ Իրանի դեմ մեղադրանք ներկայացնելով փորձում են խեղել իրողությունը: ԱՄՆ պետայրերը Իրանին մեղադրելու փոխարեն, պետք է շատ հարցերի պատասխանեն: Աֆղանստանում և Իրաքում իրենց ռազմական միջամտությունն ի՞նչ նպատակով է կատարվել և Սիրիայի զարգացումներն ինչո՞ւ են նոր ճգնաժամի կողմը տանում: 

Բահրեյնը դարձել է ԱՄՆ-ի գլխավոր զորակայանը: Այդ երկրում ամերիկացիներն իրենց աչքերը փակել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի վրա: Տարածաշրջանում իր ռազմական ներկայությամբ, ԱՄՆ-ն ամենամեծ վնասն է պատճառել Պարսից ծոցի անվտանգությանը և միմիայն Սաուդյան Արաբիայի և տարածաշրջանի արաբական երկրներին զենք վաճառելու մասին է մտածում:

ԱՄՆ-ը մշտապես փորձել է շահարկել ստեղծված իրավիճակը: Ներկայումս , երբ տարածաշրջանը ներքաշվել է պատերազմում և ահաբեկիչների դեմ պայքար է մղում, ԱՄՆ-ը ստեղծված իրավիճակից օգտվում է տարածաշրջանային մթնոլորտը թունավորելու և իրանաֆոբիան տարածելու համար: Մաթիսի խոսքերից պարզ է դառնում, որ նա ջանում է կողմնակի հարցեր առաջ քաշելով, ապակողմնորոշել բոլորին: 

ԱՄՆ-ն է պատասխանատու տարածաշրջանի երկրներին պարտադրված ահաբեկչության, ծայրահեղականության ու պատերազմների համար: Այս բոլորը տարածաշրջանում ԱՄՆ-ի և Բրիտանիայի ռազմական միջամտությունների հետևանքներն են: Միջամտություններ, որոնց հետքերը նկատելի են Աֆղանստանում, Իրաքում, Սիրիայում և աշխարհի այլ երկրներում կազմակերպված ահաբեկչության ու ծայրահեղականության մեջ: ԱՄՆ պետայրերը վարժվել են այն մտքին, որ մեղքն այլոց վրա բարդելով և մեղադրանք ներկայացնելով, մյուս երկրներին մեղավոր ճանաչեն : Մինչդեռ ԱՄՆ-ը պետք է դատապարտվի ՝ իր ոճրարարքների ու միջամտություննի , նաև միջազգային օրենքները խախտելով, նաև անօրինական պատժամիջոցներ սահմանելու համար:

 

Պիտակ

Aug 29, 2018 12:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ