• Մամուլի տեսություն 29-08-2018

Աշխարհում շատ տնտեսագետներ համոզված են, որ ԱՄՆ-ի վերահսկում է «Սուիֆթ»-ը կամ նույն միջազգային ֆինանսական կապերի համաշխարհային ցանցը և դոլարից հետո այն միջոց է ծառայեցնում իր ներազդեցության, քայլերի ու նաև այն երկրների տնտեսական ու քաղաքական հեղինակությանը հարվածելու համար, որոնք հակադրվում են ԱՄՆ-ին:

Ղոդս

Եվրոպական հիմնադրամն  այլընտրանք «Սուիֆթ»-ի համար

 

Աշխարհում շատ տնտեսագետներ համոզված են, որ ԱՄՆ-ի վերահսկում է «Սուիֆթ»-ը կամ նույն միջազգային ֆինանսական կապերի համաշխարհային ցանցը և դոլարից հետո այն միջոց է ծառայեցնում իր ներազդեցության, քայլերի ու նաև այն երկրների տնտեսական ու քաղաքական հեղինակությանը հարվածելու համար, որոնք հակադրվում են ԱՄՆ-ին: Այլ խոսքով ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված երկրների հետ ֆինանսական կապերը սահմանափակելու ուղղությամբ Չինաստանի, Ռուսաստանի և նույնիսկ Եվրոպայի վրա ճնշման գործադրումը և միևնույն ժամանակ այս ցանցի մեջ մտնող բոլոր երկրների տնտեսական աշխատանքների վերահսկումն այն աշխատանքներից են, որոնց պատճառով թիրախում հայտնված երկրների տնտեսությունը կարող է հայտնվել ԱՄՆ-ի ֆինանսական կառույցների, այդ թվում գանձապահության նախարարության մշակած ծրագրերի ազդեցության ներքո: Այդ պատճառով էլ այսօր տարբեր երկրներում, այդ թվում նաև Եվրոպայում իրենց կրած վնասի չափը փոքրացնելու ոռ նաև աշխարհի հետ իրենց առևտրաշրջանառությունն ընդլայնելու համար ձգտում են հետախուզական համակարգից հեռու ֆինանսական անկախության: Թրամփի վարչակազմի կողմից միակողմանի պատժամիջոցների գործադրումից հետո եվրոպական երկրների խոշոր մասը ցանկանում է ձերբազատվել միակողմանի համագործակցության այս իրավիճակից, որն ԱՄՆ-ի օգտին, իսկ համաշխարհային առևտրի վնասին է: Այս շրջագծում նախօրեին Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ այդ երկիրը Գերմանիայի հետ  միասին որոշել է աշխատել եվրոպական և կամ գերմանա-ֆրանսիական անկախ ֆինանսական միջոցների կապակցությամբ և այդպիսով ԱՄՆ-ի անդրսահմանային պատժամիջոցների զոհը չդառնալ:

Գերմանիայի ԱԳ նախարար Հայքո Մասսն էլ հայտարարել է, որ Եվրոպան աշխատում է «Սուիֆթ»-ի ներկա մեթոդից անկախ դրամի փոխանցման համակարգի շահագործման կապակցությամբ: Նրա ընդգծմամբ ուսումնասիրվում են առաջարկներ, որոնք վերաբերում են «Սուիֆթ»-ից լիովին անկախ վճարման համակարգի ստեղծմանը: Նա չի բացառել նաև Եվրոպական արժույթի հիմնադրման հնարավորությունը: Միևնույն ժամանակ Ռուսաստանն էլ ձգտում է ֆինանսական վճարման նոր համակարգ ստեղծել: Ռուսաստանի Կենտրոնական բանկի տնօրենն անցած մայիսին հայտարարեց, որ իր երկիրը դրամի փոխանցման համար «Սուիֆթ»-ից անկախ համակարգ է ստեղծել: Ռուսաստանն այդ քայլը վերցրել է 2014 թվականից ի վեր տարբեր պատրվակներով ԱՄՆ-ի կողմից գործադրված պատժամիջոցների ու սահմանված տուգանքների պատճառով:

 

Քեյհան

Պատերազմական աննախընթաց դիրքավորում Սիրիայում

 

ԱՄՆ-ի մեծամիտ նախագահը որ շուրջ մեկ շաբաթ առաջվանից Սիրիայի դեմ հարձակման համար ռազմական տեղաշարժեր է սկսել, նաև Ֆրանսիան ու Բրիտանիան, որոնք մտադիր էին մասնակից դառնալ այս հարձակմանը, այսօր լիովին տարբեր իրավիճակի են դեմ առել ու այդ պատճառով հրաժարվել են Սիրիայի դեմ գրոհից:

Վերջին օրերին և այն պայմաններում, երբ Սիրիայի բանակը պատրաստվում էր Իդլիբի ազատագրման գործողության համար, ԱՄՆ այդ չափազանց զգայուն ու կարևոր գործողության առաջն առնելու համար որոշեց գործադրել քիմիական հարձակման-ավիահարվածի երկու փուլանոց սցենարը: Այդ շրջագծում «Սպիտակ սաղավարտակիրներ» կոչվող տարրերը Սիրիայի բանակի կողմից քիմիական կեղծ հարձակման սցենարի գործադրման համար աշխատանքի լծվեցին և դրան զուգահեռ ամերիկյան ու արևմտյան ռազմանավերը շարժվեցին դեպի Սիրիայի ափերը:

Այս սպառնալիքների ու տեղաշարժերի ընթացքում, երբ բոլորը ենթադրում էին, որ Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարձակման հարցը հստակեցվել է, դիմացի կողմի ճակատն էլ ակտիվացավ: Իրանի պաշտպանության նախարարը մեկնեց Սիրիա և ընդգծեց սպառնալիքների դիմաց Դամասկոսի հանդեպ Թեհրանի հովանավորությունը: Սիրիայի սահմաններից ներս ԱՄՆ-ի ենթադրյալ ու կայծակնային հարձակմանը դիմակայելու նպատակով պատրաստ դրության բերվեց  հակաօդային պաշտպանության համակարգը:

Այս միջոցին նաև աննախընթաց էր ԱՄՆ-ի սպառնալիքներին Ռուսաստանի բանակի ու կառավարության արձագանքը: Մոսկվան Միջերկրական ծով և Սիրիայի ափերը գործուղեց իր ավելի քան 13 հազար ռազմանավերը: Ռուսական ռազմանավերի նման ծավալով տարածաշրջան գործուղվելն այնքան լայնամասշտաբ էր, որ դա բնութագրվեց որպես ծովային պատնեշի ստեղծում:

Նախքան Միջերկրական ծովում ու Պարսից ծոցում ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերի սկսվելը ամերիկյան մի պատվիրակություն Դամասկոս մեկնեց, որպեսզի իրանական ուժերին Սիրիայի տարածքից հեռացնելու հարցում համոզի Սիրիայի իշխանություններին:

Պատվիրակությունը հանդիպում էր ունեցել Սիրիայի ազգային անվտանգության խորհրդի նախագահ Ալի Ալ-Մամլուքի հետ: Ալ-Մամլուքն ամերիկյան պատվիրակությանն ասել է. «Դուք Սիրիայում զավթիչ ուժ էք համարվում և առանց կառավարության համաձայնության ու արտոնության մտել էք Սիրիայի տարածքը: Մինչև այնքան ժամանակ, երբ ձեր ուժերը դուրս չեն բերվել Սիրիայից մենք ձեզ վերաբերվելու ենք որպես զավթիչների»:

Սիրիայի ազգային անվտանգության խորհրդի նախագահն ընդգծել էր. «Պատերազմից հետո մեր գերակայությունը  բարեկամ ու դաշնակից երկրների հետ համագործակցությունն է և թշնամի երկրների ընկերությունների ներկայության համար որևէ դյուրություններ չեն ստեղծվելու»:

 

Ալիք

Պլանավորվում է ձեռք բերել նաև բազմաֆունկցիոնալ ավիացիա. Դավիթ Տոնոյան

 

«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զօրավարժությանն ընդառաջ ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընթացող նախապատրաստական հավաք-պարապմունքների շրջանակում օգոստոսի 28-ին դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը դասախոսության ընթացքում պաշտոնատար անձանց է ներկայացրել իր տեսլականը պաշտպանության ոլորտի գործունեության զարգացման առաջնահերթությունների եւ դրանցից բխող գերակա խնդիրների վերաբերյալ:

Անդրադառնալով զինված ուժերի զարգացման նախադրյալներին՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է անընդհատ սովորելու, բարեփոխվելու եւ բանակն ավելի տարաշարժուն՝ մանեւրային դարձնելու իրողությունը:

Չափազանց կարեւորելով բանակի սպառազինման, կառավարման համակարգի արդիականացման եւ անձնակազմի մարտունակության ամրապնդմանը միտված քայլերը՝ նախարար Տոնոյանը վստահեցրել է, որ այս պահին ընթացքի մեջ են սպառազինության ծրագրերի թարմացման աշխատանքները, որոնց շրջանակում պլանավորվում է ձեռք բերել նաեւ բազմաֆունկցիոնալ ավիացիա: «Մինչեւ այժմ հայկական զինված ուժերը ունեցել են հստակ արտահայտված ցամաքային ուժի կերպար, օդային գերակայության համար պայքարում ապավինելով միայն ՀՕՊ եւ ցամաքային հրթիռային միջոցներին: Ժամանակները, սակայն, փոխվել են: Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաեւ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն, քանի որ ոչ մի հրթիռային համակարգ չի փոխարինի այս կարողությանը օգտագործման ճկունության եւ դիմակայունության առումով»,- շեշտել է Դավիթ:

 

Հրապարակ

Որն է վարչապետի խորհրդականի պաշտոնից Արսեն Խառատյանի աշխատանքից ազատման պատճառը

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Խառատյանի աշխատանքից ազատման հիմքում բոլորովին այլ պատճառներ են: Տեղեկություններ են շրջանառվում, թե նրան աշխատանքից ազատել են ՌԴ իշխանությունների հորդորով: Բանն այն է, որ մինչ այս մամուլում տեղեկություններ կային, որ Յուրի Խաչատուրովի աղմկահարույց պատմության կիզակետում գտնվողներից մեկն էլ Խառատյանն է, եւ նա է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել ձերբակալել Խաչատուրովին՝ առանց ՀԱՊԿ անդամներին տեղյակ պահելու՝ վստահեցնելով, որ խնդիրներ չեն ծագի, եւ հետո էլ մենք հնարավորություն կունենանք գլխավոր քարտուղարի նոր թեկնածու առաջադրել: Դրանից բացի՝ Մոսկվայի համար Խառատյանը համարվում է ամերիկյան լրտես, եւ չեն ցանկանում, որ եղբայրական Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդականը նման մարդ լինի»:

 

 

Պիտակ

Aug 29, 2018 12:07 Asia/Yerevan
Մեկնաբանություններ