• Մամուլի տեսություն 30-08-2018

Ամերիկացի վաստակավոր դիվանագետը մի հոդվածում համոզմունք է հայտնել, որ Իրանի վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի նոր քաղաքականությունը հաջողության որևէ շանս չի կարող ունենալ:

Ֆարս

Իրանի վրա ճնշումը որևէ հաջողություն չի կարող բերել. Ամերիկացի դիվանագետ

 

Ամերիկացի վաստակավոր դիվանագետը մի հոդվածում համոզմունք է հայտնել, որ Իրանի վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի նոր քաղաքականությունը հաջողության որևէ շանս չի կարող ունենալ:

Ամերիկացի վաստակավոր դիվանագետ և մի քանի երկրներում ԱՄՆ-ի նախկին դեսպան Թոմաս Փեյքրինգը չորեքշաբթի օրը հրապարակված մի հոդվածում ընդգծեց. «Իրանի վրա ճնշում գործադրելու Վաշինգտոնի նոր քաղաքականությունը հաջողության որևէ շանս չի կարող ունենալ»:

1974-ից 2000 թվականների ընթացքում ԱՄՆ-ի տարբեր վարչակազմերում տարբեր, այդ թվում Հորդանանում, Նիգերիայում, Էլսալվադորում, Հնդկաստանում ու Ռուսաստանի ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնները վարած Փեյքրինգը այդ մասին ակնարկել է «Նյուզ Աբզըրվեր» կայքում հրապարակված հոդվածում:

Նա գրում է. «Իրանի կապակցությամբ կառավարության նոր քաղաքականությունն Իրանի վարքագծում փոփոխություն առաջացնելու և կամ Իրանում իշխանափոխության ուղղությամբ հաջողության որևէ շանս չի կարող ունենալ: Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունն ու անիրագործելի պահանջները հիմնված են Իրանի մասին չափազանց թերի տեսությունների վրա»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին միակողմանի կերպով և ոտնահարելով իր երկրի պարտավորություններն հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման մասին:

Նրա վարչակազմը հայտարարեց, որ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնվելու են 90-օրյա և 180-օրյա երկու ժամկետներում: Թրամփը օգոստոսի 6-ին ստորագրեց Իրանի պատժամիջոցների առաջին փաթեթի վերականգնման մասին հրամանագիրը:

ՀԳՀԾ-ն լքելուց հետո ԱՄՆ վարչակազմն Իրանի վրա ճնշում գործադրելու համար համակողմանի արշավ է սկսել և փորձում է այլ երկրներին խրախուսել պաշտպանելու Իրանի ժողովրդի դեմ միակողմանի պատժամիջոցները:

Որպես այս արշավի մեկ բաժինը Թրամփի վարչակազմը Սիոնիստական ռեժիմի հետ աշխատանքային համատեղ խումբ է ստեղծել, որի նպատակն է Իրանում խռովություններ ու անկարգություններ հրահրել: Բազմաթիվ փաստեր վկայում են, որ Սպիտակ տան հակաիրան ծրագրերում առաջնային տեղ է զբաղեցնում Իրանի սահմաններն անհանդարտ դարձնելու, նաև անջատողականության հանդեպ աջակցությունը:

Փեյքրինգը, ով ԱՄՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչն է եղել ու վարել է պետքարտուղարության տեղակալի պաշտոնն իր հոդվածում գրել է. «ԱՄՆ-ի վարչակազմերը պիտի խրատվեն անցյալի փորձից»:

«ԱՄՆ-ի վարչակազմերը պիտի խրատվեին անցյալի փորձից և դա այն է, որ թշնամի երկրի վրա ճնշում գործադրելը, նրա տեսության նեղ կացության մեջ դնելը և նրան աշխարհից մեկուսացնելը հազվադեպ է ազդեցիկ լինում, մասնավորապես երբ նպատակը անորոշ ու խիստ վիճարկելի է լինում»,-գրում է Փեյքրինգը:

Ամերիկացի վաստակավոր դիվանագետի ընդգծմամբ համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ԱՄՆ-ն թշնամի երկրների իշխանությունների վարքագծում փոփոխություններ առաջացնելու և կամ նրանց ռազմական տեսակետից ընդդիմանալու համար քայլեր է ձեռնարկել: «Այս քայլերը համապարփակ լինելու, ԱՄՆ-ի նպատակների անորոշության, ԱՄՆ-ի ռազմավարության մեջ թերությունների գոյության, նաև բարդության թյուրընկալման պատճառով ձախողել են»:

Փեյքրինգն անդրադարձել է Կուբային ու Իրաքին ընդդիմանալու ԱՄՆ-ի անհաջող փորձերին: Նա այնուհետև անդրադարձել է Իրանում իշխանափոխության ուղղությամբ ԱՄՆ-ի գործադրած ջանքերին և գրել է. «Իրանցիները հիշում են, թե ինչպես 1953 թվականին CIA-ը կործանեց Իրանի ժողովրդային ընտրյալ կառավարությանը և նրա փոխարեն իշխանության բերեց բռնապետ շահին»:

«Նախագահ Թրամփը ՀԳՀԾ-ն լքելով հանդերձ դատապարտված չէ կրկնելու անցյալի սխալները»,-գրել է Փեյքրինգը Թրամփին կոչ անելով խրատվել անցյալի սխալներից:

 

Արմենիա Սպուտնիկ

«Վենդետա Հայաստանում». Արևմտյան ԶԼՄ–ների մեսիջը Փաշինյանին՝ Քոչարյանի գործի ֆոնին

 

Արևմտյան փորձագետները Հայաստանի ղեկավարության և ժողովրդի ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքին, որ հենց օրենքի տառն է տարանջատում արդար սոցիալական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի փայլը հակառակորդների և ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական հետապնդումների չքավորությունից։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատական հետապնդումն ու նրա ձերբակալությունը ընդամենը այն այսբերգի գագաթն է, որից ծնունդ առավ Հայաստանում քաղաքական դիմակայությունը իշխանափոխությունից հետո, պնդում են Արևմուտքում միջազգային հարաբերությունների և իրավունքի որոշ մասնագետներ։

Մի շարք արևմտյան վերլուծաբաններ համոզված են, որ Հայաստանում Քոչարյանը հազիվ թե արդար և օբյեկտիվ դատաստանի հասնի։ Հատկապես հաշվի առնելով այն, որ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անկախ նրանից, որ  իսկզբանե խոստացել էր լինել բացառապես  անցումային շրջանի ժամանակավոր կառավարության ղեկավար, չկարողացավ դիմադրել` վարչական ռեսուրսն ի շահ իրեն օգտագործելու գայթակղությանը։

Սակայն երկրի ղեկավարությունը ստանձնելուց 100 օր անց, ինչպես պնդում է, օրինակ, «The Washington Times» ամերիկյան պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակը, Հայաստանում նոր ընտրական օրենսդրություն չմտցվեց և մինչ օրս ընտրությունների կոնկրետ օր չի նշանակվել։

«The Washington Times»–ն իհարկե, ամենահեղինակավոր խաղացողը չէ ամերիկյան մեդիա դաշտում։ Այն «The New York Times» չէ, կամ առավել ևս՝ «The Washington Post»։ Սակայն այդ պարբերականը միջին անվանել ևս չի լինի. և պետք չէ կարծիքը լիովին անտեսել։

 

 

168 ժամ

Արդյո՞ք Հայաստանը կմտնի ԱՄՆ պատժամիջոցների դաշտ

 

«168 ժամ»-ը գրում է․ ««Ընդհանուր առմամբ, պատժամիջոցների նպատակը Ռուսաստանի իշխանություններին պատասխանատվության ենթարկելն է աշխարհում վերջինիս կողմից իրականացվող ապակայունացնող գործունեության համար: Հետ պահելով այլ երկրներին Ռուսաստանից ռազմահետախուզական սարքավորումներ ձեռք բերելուց՝ մենք թույլ չենք տալիս այդ վաճառքից ստացվող հասույթը հասնի Ռուսաստանին, որն այն կարող է օգտագործել՝ բացասական ազդեցության ու ապակայունացման իր միջազգային արշավը շարունակելու համար»,- ի պատասխան «168 Ժամի» հարցադրմանը, թե Հայաստանում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով օգոստոսի 21-ին Մոսկվայում «Royalsys Engineering ltd.» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև ստորագրված պայմանագիրը ինչպե՞ս կմեկնաբանեն, և արդյո՞ք այն Հայաստանը մտցնում է ԱՄՆ պատժամիջոցների դաշտ, արձագանքել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

ԱՄՆ դեսպանատնից առաջարկել են պատժամիջոցների մասին կոնկրետ հարցադրումներն ուղղել ԱՄՆ գանձապետարանի Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակին, որն ԱՄՆ օրենսդրության հիման վրա ապահովում է պատժամիջոցների վարչարարման ու կիրարկման աշխատանքները:

Մեր հարցին, թե ՀՀ-ում ռուսական ռազմաարդյունաբերության հիմնման հարցը կքննարկվի՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկա ԱՄՆ այցի ժամանակ, դեսպանատնից պատասխանել են, որ վարչապետի գրաֆիկին առնչվող աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, ուստի չեն կարող հստակեցնել, թե այցի ընթացքում ինչ թեմաներ կքննարկվեն:

«Այնուհանդերձ, ԱՄՆ պաշտոնյաների հետ ցանկացած հանդիպման կիզակետում լինելու են մեր երկու երկրների խորը և լայն կապերը, մասնավորապես՝ առևտրի ու ներդրումների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության և տարածաշրջանային ու գլոբալ անվտանգություն ասպարեզներում»,- նշել են դեսպանատնից:

ԱՄՆ դեսպանատնից չեն հստակեցրել նաև՝ արդյոք Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպում կայանալո՞ւ է, թե՞ ոչ։ «Կոնկրետ հանդիպումների հետ կապված նոր տեղեկություններ չունենք, բայց ևս մեկ անգամ փաստում ենք Միացյալ Նահանգների և Հայաստանի ամուր և տևական գործընկերությունը»,- պատասխանել են ԱՄՆ դեսպանատան լրատվական բաժնից»։

 

 

Պիտակ

Aug 30, 2018 11:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ