• Մամուլի տեսություն 31-08-2018

Լրատվական մի կայք մ հաղորդման մեջ քննադատելով Արաբիայի գահաժառանգի տնտեսական ծրագրերը հայտարարեց. «Այն մեծ նախագծերը, որ ցանկանում է իրագործել Արաբիայի գահաժառանգը խաթարելու է  այդ երկրի ժողովրդի պահանջած տնտեսական ու հասարակական բարեփոխումները»:

ԻՍՆԱ

Արաբիա, ոտքդ կարպետիդ չափ երկարացրու. «Բլումբերգ»

 

Լրատվական մի կայք մ հաղորդման մեջ քննադատելով Արաբիայի գահաժառանգի տնտեսական ծրագրերը հայտարարեց. «Այն մեծ նախագծերը, որ ցանկանում է իրագործել Արաբիայի գահաժառանգը խաթարելու է  այդ երկրի ժողովրդի պահանջած տնտեսական ու հասարակական բարեփոխումները»:

«Բլումբերգ» լրատվական կայքը մի հոդվածում գրեց. «Այն բարեփոխական ծրագրերը, որոնց գործադրումը երկու տարի առաջվանից Արաբիայում սկսվել է այդ երկրի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի միջոցով պահանջում են փոփոխություններ: Արաբիայի տնտեսությունը լիարժեքորեն հիմնված է նավթային եկամտի վրա և այդ եկամուտներն ազդեցիկ կերպով չեն բաժանվում: Շատ պարզ է, որ Արաբիան կարիք ունի կարևոր ու մրցակցային մասնավոր բաժնի, ոչ-նավթային արդյունաբերության ընդլայնման ու նավթային եկամուտների վրա չհենված ապագայի համար լուրջ պատրաստվածության կարիք ունի»:

Հոդվածն ընդգծում է. «Բեն Սալմանը հաստատեց որ իր երկիրը հասարակական փոփոխությունների կարիք է զգում: Նա խոստացավ վարորդության իրավունք տալ այդ երկրի կանանց»:

«Բլումբերգ»-ն այդ հոդվածում հավելել է. «Արաբիայի գահաժառանգը խոստանալով, որ արժեթղթերի շուկայում վաճառքի է հանելու «Արամքո» նավթի պետական ընկերության բաժնեմասերը, իրականության մեջ սխալ մեկնարկ ունեցավ: Այս նախագիծը չափազանց թռիչքային էր: Ընկերության արժեքը գնահատվեց երկու թրիլիոն դոլար և որոշված էր, որ այս մեծ վաճառքն իրականացվեր այս տարի, բայց անհայտ ժամկետով հետաձգվեց, որպեսզի Արաբիայի գահաժառանգը բարեփոխումների ռազմավարությունն ու դրա իրագործման ուղիներն ուսումնասիրելու առիթ ունենա: Նա պիտի շտապի, քանի որ «Արամքո»-ի վաճառքի ձգձգումը, առկախ վիճակում է պահելու ներդրողներին, ինչը հանգեցնելու է կապիտալի փախուստի»:

«Այսօր տարբեր արդյունք է ձեռք բերվել: Արաբիայում կանայք ավտո վարելու իրավունք են ստացել, բայց Արաբիայի շատ կին ակտիվիստներ բանտերում են, պետական սուբսիդները կրճատվել ու նոր հարկեր են սահմանվել, կառավարության ծախսերի ապահովման նպատակով պետական պաշտոնյաների աշխատավարձերը կրճատվել են: Ռիադն Արաբիայի սահմաններից ներս կառուցողական ու մեծ նախագծեր չի իրականացնում, դրա փոխարենը ներդրումների կազմակերպությունն արտասահմանում հաջող նախագծեր է գործադրել: Թվում է, որ Բեն Սալմանը զբաղված է այնպիսի քայլերով, որոնք շատ էլ բարեփոխումների հետ չեն առնչվում և դրանցից վերջինը Կանադայի հետ անհրակի բախումն է»,-եզրակացրել է «Բլումբերգ»-ը:

 

Թասնիմ

«Հաարեց»-ը հաստատեց Միանմարի մուսուլմանների կոտորածին Սիոնիստական ռեժիմի մասնակցությունը

 

 

Սիոնիստական ռեժիմի մի օրաթերթ բացահայտել է Միանմարի իշխանությունների հետ Սիոնիստական ռեժիմի սպառազինական պայմանագիրն ու Մաինմարի անպաշտպան մուսուլմանների կոտորածին զավթիչների մասնակցությունը:

«Հաարեց» օրաթերթը շարունակում է Միանմարի իշխանությունների հետ Սիոնիստական ռեժիմի  սպառազինական պայմանագրերի մասին բացահայտումները և դա ի տես այն բանի, որ ՄԱԿ-ը Միանմարի իշխանություններին մեղադրել է ռոհինգիացի մուսուլմաններին մասսայական կոտորածի ենթարկելու մեջ:

«Հաարեց» օրաթերթն անդրադառնալով Միանմարի իշխանությունների հետ Իսրայելի սպառազինական կեղտոտ պայմանագրին բացահայտեց Միանմարի արևմտյան Արաքան նահանգում էթնիկական ու կրոնական զտման գործողություններում իսրայելյան սպառազինության դերակատարությունը:

Օրաթերթն անդրադարձել է Միանմարի հարցով ՄԱԿ-ի փաստահավաք խմբի վերջին զեկույցին, որն արձանագրել է այդ երկրում մասսայական կոտորածի ու խմբային բռնաբարումների փաստը և հավելել է, որ Միանմարի ռեժիմը նույնիսկ թիրախ է դարձրել նորածին ու մանկահասակ երեխաներին: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել Միանմարի զորայինների միջոցով մուսուլմանների դաժան խոշտանգումներին ու նրանց ֆիզիկական վերացմանը:

ՄԱԿ-ի փաստահավաք խումբն իր զեկույցում հավելել է, որ այս ոտնձգողական քայլերը կարող են մարդկության դեմ ոճրագործություն համարվել:

«Հաարեց»-ը գրում է, որ նույնիսկ Միանմարի արյունալի դեպքերի մասին ՄԱԿ-ի զեկույցները Թելավիվին հետ չեն պահել Միանմարի հետ համագործակցությունից ու զենքի վաճառքից:

2015 թվականի սեպտեմբերին Միանմարի բանակի հրամանատար Մին Օնգ Հիլանգը ուղևորվեց Թելավիվ և հանդիպեց Սիոնիստական ռեժիմի բարձրաստիճան պաշտոնատարներին: Նա Թելավիվը թողնելուց առաջ տեղեկացրեց տասնյակ միլիոն դոլար ընդհանուր արժեքով Իսրայելից զենք գնելու պայմանագրի մասին:

Միանմարի ռեժիմը Սիոնիստական ռեժիմից մեկ ռազմանավ, երկինք-երկինք հրթիռներ և հրետանի է գնել, իսկ սիոնիստական մեկ ընկերություն արդիականացրել է Միանմարի  ռազմական ինքնաթիռները: Դրան զուգահեռ Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարությունը մասնակից է եղել միանմարցի զորայինների վերապատրաստման ծրագրերին:

 

Հրապարակ

Նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում` ռուսական դրոշի ներքո

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ իշխանությունը ջանքեր է թափում մոտակա շաբաթների ընթացքում Պուտին-Փաշինյան նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, որի ժամանակ կքննարկվի հայ-ռուսական «աննախադեպ հումանիտար համագործակցության» հեռանկարը, ինչի մասին խոսեց Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ի հանրահավաքում։

Մեզ հաջողվեց պարզել, որ «հումանիտար համագործակցություն» անվան տակ նախատեսվում է հայկական զորքի ներգրավում Սիրիայում` ռուսական դրոշի ներքո: Սակայն խոսքը ոչ թե մարտական ջոկատի, այլ ռազմական մասնագետների մասին է՝ սակրավորներ, կապի մասնագետներ, ռազմական բժիշկներ։

Մերոնք հույս ունեն, որ այս համաձայնությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները կջերմանան, և ռուսական կողմի դժգոհությունները կնվազեն, մասնավորապես, ռուսների համար անցանկալի կադրերը կկարողանան բնականոն աշխատել»։

 

 

Tert.am

Նոր կառավարության ծրագրերն առայժմ լոզունգային են, Իրանի հետ հարաբերությունների դանդաղելն էլ արդարացում չունի. Հակոբ Ավետիքյան    

 

Նոր կառավարության կողմից այդպես էլ համոզիչ ծրագրեր չեմ տեսել, առայժմ լոզունգային է, բայց մտադրությունները, կարծում եմ, դեռևս ընդունելի են: Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների պաշտոնավարման 100 օրերի աշխատանքին, նման տեսակետ հայտնեց հրապարակախոս, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:   

«Կառավարության շատ գերատեսչություններ դեռևս իրենց տեղը չեն գտել, և 100 օր անցնելուց հետո էլ ոմանք իրենց աշխատանքը չեն կարողանում անել: Կարծում եմ՝ դեռևս սպասողական վիճակ է, կոնկրետ ինձ համար: Այստեղ ոչ միայն պրոֆեսիոնալիզմի պակասն է զգացնել տալիս իրեն, այլ նաև հարցերին խորքային կերպով մոտենալու և դրանք լուծելու կերպարն է, որ մի քիչ հուսախաբեցնում է»,-ասաց նա: 

Հակոբ Ավետիքյանը նշեց, որ ընդհանուր առմամբ կանխատեսվում էր այս կառավարության ամբողջական ձախողում՝ նկատի ունենալով նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելը, բարեբախտաբար, այն չիրականացավ:

Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ Ավետիքյանը նշեց, որ իրեն զարմացնում է առաջին հերթին Իրանի հետ հարաբերությունները:

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ միշտ էլ Արևմուտքը դեմ է եղել Իրանի հետ մեր լավ հարաբերություններին: «Սկսած դեռևս նախագահի ժամանակներից Արևմուտքը  միշտ դեմ է եղել այդ մերձեցմանը մեր Հարավային հարևանի հետ, և այդ հարցում մեր դանդաղելը ես բացարձակ չեմ կարող արդարացնել: Ըստ երևույթի, դա մտավախությունների արդյունք է, ամերիկյան մոտեցումների արդյունք է, մանավանդ որ այստեղ ՀՀ-ում ամերիկյան դեսպանը, կարծես, վիզա տվողը լինի Կառավարությանը, որ այս կարող ես, այս  չես կարող: Մենք չպետք է իրենց լսենք, որովհետև մեր շահերից է, մեր պատմական, ներկա ու ապագա շահերից է բխում, որ մենք Իրանի հետ սերտորեն հարաբերվենք, դա չի նշանակում Իրանի հետ գերգլոբալ հարցեր լուծել, մենք հարևաններ ենք, վերջ: Այս կոնտեքստում պետք է այց կատարել»,-ասաց նա: 

 

 

Aug 31, 2018 12:54 Asia/Yerevan
Մեկնաբանություններ