• Մամուլի տեսություն 01-09-2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը խիստ մտահոգություն հայտնելով Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ սահմանային նահանգում ռազմական լայնամասշտաբ գործողության դեպքում մարդկային աղետի վտանգի մասին կրկին ընդգծեց, որ քիմիական զենքի ցանկացած օգտագործում անթույլատրելի է:

Աֆքար

Հետադարձ հաշվարկ Իդլիբում մեծ պատերազմի համար

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը խիստ մտահոգություն հայտնելով Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ սահմանային նահանգում ռազմական լայնամասշտաբ գործողության դեպքում մարդկային աղետի վտանգի մասին կրկին ընդգծեց, որ քիմիական զենքի ցանկացած օգտագործում անթույլատրելի է: Իդլիբ նահանգում դեպքերի արագորեն զարգանում են և Դամասկոսն ու նրա դաշնակիցները պատրաստվում են ահաբեկիչների դեմ հարձակման համար: Սիրիայի բանակը վերջին օրերին ու շաբաթներին մեծ քանակությամբ զորուժ ու զինատեխնիկա է կուտակել Իդլիբի մերձակայքում: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Բրիտանիան ռազմական հարձակմամբ են սպառնացել Սիրիային և դրա համար պատրվակ են ծառայեցնում Դամասկոսի կողմից քիմիական զենքի օգտագործումը, մինչդեռ շատ վերլուծաբանների համոզմամբ այս հարցը Իդլիբում քիմիական սցենարը բեմադրելու ահաբեկչական խմբերին ցույց տրված կանաչ ազդանշան է, որպեսզի դրանից հետո արևմտյան ուժերը գործի անցնեն և լայնամասշտաբ հարձակում իրականացնեն Սիրիայի տարածքի դեմ: Սա ի տես այն բանի, որ դիվանագիտական բարձրաստիճան մի աղբյուր տեղեկացրել է Իդլիբում ահաբեկիչների դեմ քանի փուլանոց գործողության հետ Թուրքիայի համաձայնության և դրա  հետադարձ հաշվարկը սկսվելու մասին: Վերջին օրերին Իդլիբի կապակցությամբ Սիրիայի և Ռուսաստանի պաշտոնատարների և Ստեֆան Դի Միստուրայի հայտնած դիրքորոշումները վկայում են Սիրիայի հյուսիսում իրավիճակի սրման մասին: Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոալեմը օգոստոսի 30-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Դամասկոսը ներխուժելու է Իդլիբ, իսկ ռուս նախարարը արևմուտքին ազդարարեց ցանկացած արկածախնդրության, հարձակման կամ միջամտության կապակցությամբ:  

 

Էբթեքար

Երկիր մոլորակը  գտնվում է «անվերադարձ կետ»-ի սեմին

 

Բնակլիմայական գիտությունների մասնագետները վերջին ուսումնասիրությունների արդյունքում ազդարարել են, որ Երկիր մոլորակը մեծ թափով մոտենում է «անվերադարձ կետ»-ին, միթե այն որ մարդիկ անմիջապես աշխատանքի անցնեմ:

30 տարի անցնում է այն օրից, երբ ամերիկացի գիտնական Ջեյմս Հանսենը ԱՄՆ Կոնգրեսին ազդարարեց կլիմայական փոփոխությունների կապակցությամբ: Դա հաստատեց նաև ՆԱՍԱ-ի ականավոր գիտնական Դոգլաս Բրնիքլին: Այսօր կլիմայական փոփոխությունների մասին կատարված այդ կանխատեսումներից 30 տարի անց Երկիր մոլորակն ուշագրավ չափերով տաքացել է և հաճախակի են դարձել փոթորիկներն ու հեղեղները և աշխարհի խոշոր բաժնում երաշտ է տիրում: Կլիմայական փոփոխությունները մինչ այսօր պատճառ են դարձել որ հալվեն միլիարդավոր տոննա բևեռային սառույցներ, ծովի ջրերի մակարդակը բարձրանան և ընդելանվեն անտառային հրդեհների ծավալները:  

Կլիմայական փոփոխությունները մարդկային գործոնից բացի այլ պատճառ չունեն: Երկիր մոլորակը մեծ թափով մոտենում է ոչնչացման և բրածո վառելիքի օգտագործման հետևանքով առաջացող ջերմոցային գազերի տարածումը լուրջ  մտահոգություն է առաջացրել: Թեև  բնությունն ընդունակ է ինքն իրեն վերականգնելու, բայց եթե պատճառված վնասի ծավալը հատում է բնության կարողության սահմանները, Երկիր մոլորակի վերականգնումը կդառնա անհնարին: Գիտնականները դա կոչել են «անվերադարձ կետ»: «Ինդիփենդենթ» օրաթերթում հրապարակված մի զեկույցի համաձայն վերջին ուսումնասիրությունների արդյունքները պարզել են, որ եթե պետությունները մինչև 2035 թվականը համաշխարհային ջերմացման երևույթը դիմակայելու համար քայլեր չձեռնարկեն համաշխարհային ջերմացումը նվազագույն 2 աստիճանի սահմաններում պահելն անհնարին կլինի: Եթե համաշխարհային ջերմացումը գերազանցի այդ չափը մեծ հավանականությամբ տեղի կունենա համաշխարհային աղետ, որը կարող է աշխարհի շատ կետերը վերածել անբնակելի տարածքների:

 

Ալիք

Քոչարյանի և Պուտինի հարաբերությունների վրա չեն կարող ազդել ՀՀ-ում տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները. Պեսկով

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկար տարիներ բարեկամական հարաբերություններ ունեն, որոնց վրա չեն կարող ազդել ՀՀ-ում տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով Պուտին-Քոչարյան հեռախոսազրույցը:

Հարցին` քննարկել է արդյո՞ք Պուտինը Քոչարյանի հետ ՀՀ նախկին նախագահի քրեական հետապնդումը, Պեսկովը ասել է.«Ոչ»:

Հիշեցնենք, որ ըստ Կրեմլի պաշտոնական կայքի` Պուտինը այսօր շնորհավորել Քոչարյանին ծննդյան օրվ կապակցությամբ:

 

 

Tert.am

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի օրը. այս տարի հանրակրթական դպրոցները կդիմավորեն շուրջ 39 հազար առաջին դասարանցիների

 

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի, գրի և դպրության օրը: Հայաստանի Հանրապետության դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում վերսկսվում են դասերը:

Նշենք, որ գիտելիքի օրը Հայաստանում որպես տոնական օր սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:

Հայաստանի հանրակրթական դպրոցներն այսօր կդիմավորեն շուրջ 39 հազար առաջին դասարանցիների։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրին Կրթության և գիտության նախարարությունից:

Նշենք, որ մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր։ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։

1935թ.-ի սեպտեմբերի 3-ին Ժողովրդական կոմիսարների խորհրդի ու ՍՄԿԿ կենտրոնական կոմիտեի համատեղ որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը հայտարարվեց ուսումնական տարվա սկիզբ: 1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն՝ սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։ Սեպտեմբերի 1-ն աշխարհի երկրների մեծ մասում նշվում է որպես Գիտելիքի օր:

 

Փաստ

Հանրապետականները կդիմեն ՍԴ՝ ընդդեմ Փաշինյանի վարչապետության

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ–ի տարբեր մակարդակներում ակտիվ խոսվում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ շանտաժի եւ սպառնալիքների միջոցով: Այսինքն, ՀՀԿ–ականներին այդ ճանապարհով են ստիպել քվեարկել Փաշինյանի թեկնածության օգտին:

Պարզվում է, դրանք հենց այնպես նետված ձեւակերպումներ չեն եւ ամենեւին էլ պատահական չեն նետվում շրջանառության մեջ: «Փաստի» տեղեկություններով, ՀՀԿ–ում քննարկվում է իրադարձությունների զարգացման այսպիսի սցենար. մի քանի ամիս անց սոցիալական խնդիրների բեռի տակ Փաշինյանը կկորցնի փողոցի անվերապահ աջակցությունը, ինչից օգտվելով՝ ՀՀԿ խմբակցությունը կնախաձեռնի ստորագրահավաք, կմտնի Սահմանադրական դատարան եւ կպահանջի Փաշինյանի՝ իշխանության գալը որակել որպես սահմանադրական կարգի տապալում, քանի որ իրենք քվեարկել են ժողովրդական զանգվածների շանտաժի ու վրեժխնդրության սպառնալիքների տակ:

Թերեւս այս է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը դեռեւս շարունակում է հանդես գալ ընդդիմադիր հռետորաբանությամբ՝ նման կերպ հույս ունենալով երկար ժամանակ պահել հասարակության վստահությունն իր նկատմամբ»:

 

 

Պիտակ

Sep 01, 2018 12:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ