• Մամուլի տեսություն 02-09-2018

ԱՄՆ նախկին պետքարտուղարը նկատելով, որ ցանկանում է շարունակել իր քաղաքական կարիերան ընդգծեց. «ԱՄՆ-ն ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում»:

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ն ճգնաժամ է ապրում. Ջոն Քերի

 

ԱՄՆ նախկին պետքարտուղարը նկատելով, որ ցանկանում է շարունակել իր քաղաքական կարիերան ընդգծեց. «ԱՄՆ-ն ճգնաժամային ժամանակաշրջան է ապրում»:

Ջոն Քերին մի հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ում ընթացիկ վիճակը ճգնաժամային բնութագրելով ներկայացրել է այդ երկրում Կոնգրեսի միջնստաշրջանային նաև նահանգապետների ընտրությունների կապակցությամբ իր տեսակետը: Հարցազրույցը կազմակերպել է «Սի Բի Էս Նյուզ»-ը և որոշված է ամբողջությամբ եթեր հեռարձակվի կիրակի օրը:

«Հիլ» կայքի հաղորդման համաձայն, Ջոն Քերին պատասխանելով 2020 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության հնարավորության մասին հարցումին չբացառելով նախագահական ընտրություններին իր թեկնածության հնարավորությունն, ասաց. «Այս պահին 2020 թվականի ընտրությունների մասին զրույցը կարող է միանշանակ ապակողմնորոշիչ ու ժամանակի վատնում համարվել: Մենք պիտի կենտրոնանք 2018 թվականի ընտրությունների վրա: Լավ ուղղությամբ առաջ ընթանալու համար մենք պարտավոր ենք երկրում վերականգնել խաթարված վստահությունը և դա պիտի կատարենք տրամաբանական ու խոհեմ միջոցներով»:

Երկար տարիներ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն նախագահած Քերին ԱՄՆ-ում տիրող ընթացիկ վիճակի մասին ասաց. «Մեր երկիրը ճգնաժամային պահեր է ապրում: Ճգնաժամային պայմաններում է գտնվում նաև աշխարհը»:

Քերին պատասխանելով իր ապագա ծրագրերի մասին ամերիկյան հեռուստակայանի հաղորդավարի հարցումին, ասաց. «Նպատակ ունեն քաղաքական տեսակետից ակտիվ մնալ ու շարունակել պայքարը»:

Ջոն Քերին այն պայմաններում է ակնարկում 2018 թվականին ընտրություններին, երբ այդ ընտրությունների ընթացքում պիտի ընտրվեն Կոնգրեսի բոլոր, իսկ սենատի 100 անդամներից 34-ը: Նաև որոշ նահանգներում տեղի կունենան նահանգապետի ընտրություն:

Ջոն Քերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումների և մասնավորապես արտաքին քաղաքականության քննադատներից է և անգամներ քննադատել է Իրանի, Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի և Հյուսիսային Կորեայի հանդեպ գործող վարչակազմի դիրքորոշումները:

 

Քեյհան

ԱՄՆ-ի ոտնձգությանը Հեզբոլլահի ու Սիրիայի բանակի պատասխանը կլինի աննախադեպ

 

Լիբանանյան «Ալ-Սոբաթ» օրաթերթը գրեց, Սեյեդ Հասան Նասրոլլահն ու Բաշար Ասադը հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի ռազմական ոտնձգությանը համատեղ ու աննախընթաց պատասխան տալու հարցում պայմանավորվել են:

Լիբանանյան այս օրաթերթը հղում կատարելով տեղեկատվական աղբյուրների հայտարարել է, որ Հեզբոլլահի և Սիրիայի բանակի ռազմական պատասխան քայլը կլինի շշմեցուցիչ և անկանխատեսելի: «Ալ-Սոբաթ»-ն այս կարևոր լուրի մասին մանրամասնություններ չի հաղորդել:

Այս լուրը հրապարակվել է այն պայմաններում, երբ Ասիայի արևմտյան տարածաշրջանը գտնվում է չափազանց զգայուն պայմաններում: Մի կողմից Սիրիայի բանակը նախապատրաստվում է Իդլիբ նահանգն ու քաղաքն ազատագրելու կարևոր ճակատամարտի համար, միևնույն ժամանակ ստացված լուրերի համաձայն ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները պատրաստվում են Սիրիայում հարվածել որոշ թիրախներ: Դրան զուգահեռ Ռուսաստանի օդային ու ծովային ուժերի միավորները Միջերկրական ծովում զորավարժություն են անցկացնում:

«Սի Էն Էն» հեռուստակայանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի տեղեկատվական ու ռազմական փորձագետները պատրաստել են Սիրիայում քիմիական զենքերի ենթադրյալ կառույցների նախնական ցուցակը և պատրաստ են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամձփի հրահանգով հարվածել դրանց:

Ամերիկացի մի քանի պաշտոնատարներ «Սի Էն Էն»-ի հետ զրույցում ասացին, որ Սիրիայի դեմ հարձակման համար դեռ որևէ որոշում չի կայացվել, բայց եթե Սիրիայի բանակը քիմիական հարձակում իրականացնի ԱՄՆ-ն անմիջապես աշխատանքի կանցնի: Սիրիայի բանակի միջոցով քիմիական հարձակման հավանականության մասին հավակնություններ կատարվում են այն պայմաններում, երբ Դամասկոսը 2014 թվականին միջազգային կազմակերպությունների վերահսկողության ներքո ոչնչացրեց իր քիմիական բոլոր զենքերը:

Նախօրեին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոաալեմը հայտարարեց, որ Սիրիայի տարածքի դեմ ԱՄՆ-ի հարձակման դեպքում Սիրիայի բանակն ամբողջ հզորությամբ կպատասխանի ամերիկացիներին:

 

Ալիք

Պուտինը՝ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ. «ՌԴ-ն մտադիր է շարունակել աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը»

 

Ռուսական սոչի քաղաքում երեկ՝ սեպտեմբերի 1-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:

«alikonline.ir»- Ռուսական սոչի քաղաքում երեկ՝ սեպտեմբերի 1-ին կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները:

Հանդիպման ժամանակ, նախագահ Պուտինն ընդգծել է երկու երկրների միջեւ հարաբերությունների ռազմավարական բնույթը եւ շնորհակալություն է հայտնել Ալիեւին այցի համար:

«Մենք շատ լայն փոխգործակցություն ունենք, որն անվանում ենք ռազմավարական գործընկերություն: Հարաբերությունները զարգանում են ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական գծով»,- ասել է Պուտինը:

Իլհամ Ալիեւն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանը ակնկալում է, որ ՌԴ-ն կը շարունակի ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման համար:

Պուտինն էլ վստահեցրել է, որ ՌԴ-ն մտադիր է շարունակել աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը:

«Մենք մտքեր ենք փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդրահարույց հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, իհարկե, ԼՂ հակամարտության: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ՌԴ-ն կը շարունակի ամեն կերպ աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասել է Պուտինը:

ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները նաեւ համատեղ հայտարարություն են ընդունել:

Փաստաթղթից հետեւում է, որ կողմերը հավատարիմ են լինելու երկկողմ համագործակցության ընդլայնմանը եւ խորացմանը՝ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա:

 

Արմենիա Սպուտնիկ

Բացառիկ փաստաթուղթ. ԱՄՆ-ն նախատեսում էր բնաջնջել ԽՍՀՄ-ի և ՉԺՀ-ի միլիոնավոր քաղաքացիների

 

ԱՄՆ–ում բացառիկ արխիվային փաստաթուղթ են հրապարակել. 1960-ականներին Վաշինգտոնը, որպես առաջատար արդյունաբերական գերտերություններ, ԽՍՀՄ–ի և Չինաստանի տոտալ ոչնչացման ծրագիր էր նախապատրաստում։

Ինչպես փախանցում է ՌԻԱ Նովոստին նյութերը  հրապարակվել են «Ազգային անվտանգության արխիվ» ոչ պետական կազմակերպության կայքում։

Փաստաթղթի համաձայն` ամերիկացի զինվորականները նաև «այդ երկրների քաղաքացիներին զանգվածային ոչնչացնելու» տարբերակն են քննարկել։

Գիտնականներն ուշադրություն էին դարձրել 1964 թվականով թվագրվող Միասնական ինտեգրված օպերատիվ պլանի փաստաթղթերի (SIOP) վրա, որտեղ ուսումնասիրվում են միջուկային զենքի կիրառման հարցերը։  Դրանցում, մասնավորապես, խոսվում է  ԽՍՀՄ արդյունաբերական ներուժի 70%–ը ոչնչացնելու անհրաժեշտության մասին։

Նշվում է նաև, որ միևնույն ժամանակ ԱՄՆ-ում թույլատրելի էին համարել քաղաքացիական բնակչության զանգվածային ոչնչացումը։ Այսպես, օրինակ, 1961 թվականի գնահատականներով SIOP–ի ծրագրով նախատեսվում էր ոչնչացնել խորհրդային քաղաքների բնակիչների 71%–ը, իսկ 1962 թվականի գնահատականների համաձայն` ԽՍՀՄ մոտ 70 մլն քաղաքացու։

Միևնույն ժամանակ ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեն նույնիսկ դիտարկում էր բնակչության ոչնչացման գաղափարը՝ որպես Խորհրդային Միությանը հաղթելու գլխավոր նախապայման։

Single Integrated Operational Plan–ը, կամ SIOP–ը ԱՄՆ ԶՈւ միջուկային զենքի մարտական կիրառման կանոնակարգը կազմող օպերատիվ փաստաթղթերի առանձնակի գաղտնի  համալիր է։

2015 թվականի դեկտեմբերին ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչությունը  հրապարակել էր ամերիկյան ատոմային ռմբակոծության պոտենցիալ թիրախների ցուցակը, որտեղ ԽՍՀՄ, Արևելյան Եվրոպայի և Չինաստանի հարյուրավոր կետեր էին ներառված։

 

 

Sep 02, 2018 12:06 Asia/Yerevan
Մեկնաբանություններ