«Իրանի իսլամական հանրապետության բանակի օդային պաշտպանության բազան Իրանի թշնամիներին դիմակայելու առաջին գծում գտնվող ամենակարեվոր բաժինն է».-Ընդգծել է Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Իրանի իսլամական հանրապետության բանակի «Խաթամ Ալ-Անբիա» օդային պաշտպանության բազայի հրամանատարների ու պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ:

Իր մեկ տասնամյակ գոյության ընթացքում, «Խաթամ Ալ-Անբիա» օդային պաշտպանության բազան մեծ ձեռքբերումներ է ունեցել գիտահեն մասնագիտությունների հիմամբ օդային պաշտպանության ոլորտում:

Այսօր մեծ թվով ռազմական փորձագետներ ու հետազոտական կենտրոններ խոստովանել են Իրանի զինված ուժերի մարտունակությունը:

ԻԻՀ պաշտպանական դոկտրինան հիմնված է «ազդեցիկ ու նախաձեռնող պաշտպանության» և «կանխարգելման» ուղղությամբ պաշտպանական կարիքների ապահովման վրա:

Այդ շրջանակում, տեղական ուժերի միջոցով ընդլայնվել են Իրանի ավիապաշտպանության պոտենցիալները և Իրանը բարձր կարողություն ունի ավիատիեզերային սպառնալիքները դիմագրավելու համար:

American Enterprise հանրահայտ կենտրոնը «Իրանի անվտանգության քաղաքականության ապագան» խորագրով հոդվածում, գրել է.«1981թ. հիմնադրված Իրանի պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը , ԱՄՆ-ից ու Եվրոպայից սպառազինություն չներկրեց և ձեռնամուխ եղավ պաշտպանական արդյունաբերության ընդլայնմանն ու սպառազինության արտադրմանը: Երբ իրանցի ճարտարագետները Սկադ հրթիռներ արտադրեցին, Իրանի բալիստիկ հրթիռների զինանոցը փայլում էր պաշտպանական արդյունաբերության ոլորտում»:

ԱՄՆ-ի բանակի կենտրոնական հրամանատարության շտաբում Իրանի հարցերով նախկին ավագ փորձագետ, American Enterprise հաստատության իրանագետ՝ Մաթիու Մաք Այնիսը մի հոդվածում գրել է, որ գալիք տարիների ընթացքում Իրանն ավելի շատ ռազմական տեխնոլոգիաների է հասանելիություն ունենալու, ինչը ռազմական իրական փոփոխության հնարավորություն է ընձեռելու Իրանին:

Ներկայումս Իրանը մեծ առաջընթաց է արձանագրել ավիապաշտպանական համակարգերի ընդլայնման ոլորտում:

Մեծ թվով փորձագետների համոզմամբ, Իրանի ռազմաօդային ուժերի առանձնահատկություններից է ազդեցիկ թռիչքներ իրականացնելու կարողությունը: Իրանում նախագծված ու արտադրված օդային պաշտպանության հզոր համակարգերից են՝ «Բավար 373»-ը, միջին հեռահարությամբ «Մերսադ»-ը և կարճ հեռահարությամբ «Յա Զահրա 3» համակարգը:

Jeans defens անգլիական պարբերականը գրել է, որ Իրանն օժտված է «30N6» հետախուզական ռադարային համակարգով:

Հաշվի առնելով այս կարողությունները, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորելով Իրանի առաջընթացը պաշտպանական ոլորտում, նշել է, որ քաղաքական հաշվարկների առումով ռազմական պատերազմի հավանականություն չկա և զինված ուժերը պետք է  ամենայն  զգոնությամբ ու գործուն կառավարմամբ փորձեն բարձրացնել  իրենց կարողությունների մարկարդակը և զարգացնել զինասարքերը:

Այդ հիմամբ, օդային պաշտպանության կարողությունների բարձրացումը Իրանի զինված ուժերի պաշտպանական առաջնահերթ ծրագրերից է համարվում, որը խիստ կարևորվում է ստրատեգիական առումով:

Sep 03, 2018 11:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ