• Մամուլի տեսություն 03-09-2018

Քաղաքական մեկնաբան Հասան Բեհեշթիփուրը «Էըթեմադ» օրաթերթի այսօրվա համարում գրել է. «Իրանի միջուկային ծրագրի դեմ 12-ամյա սադրանքներն ու հարուցված գործերը, ԱԷՄԳ-ի երկու գերատեսուչների ավելի քան 12 բանաձևերը և ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի ներքո Իրանի դեմ ԱԽ-ի 6 բանաձևերը ՀԳՀԾ-ով փոշիացան:

Էըթեմադ

Դժվար համաձայնությունը

 

Քաղաքական մեկնաբան Հասան Բեհեշթիփուրը «Էըթեմադ» օրաթերթի այսօրվա համարում գրել է. «Իրանի միջուկային ծրագրի դեմ 12-ամյա սադրանքներն ու հարուցված գործերը, ԱԷՄԳ-ի երկու գերատեսուչների ավելի քան 12 բանաձևերը և ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի ներքո Իրանի դեմ ԱԽ-ի 6 բանաձևերը ՀԳՀԾ-ով փոշիացան: Նման նվաճումը հեշտ չարձանագրվեց: Իմ համոզմամբ այն ինչը, որ մեծարգո առաջնորդը ՀԳՀԾ-ի միջոցով Իրանի շահերի ապահովման մասին հայտնեց վկայում է այն մասին, որ ՀԳՀԾ-ն լքելու որևէ անհրաժեշտություն գոյություն չունի: 2003-ից 2015 թվականների ընթացքում ԱԷՄԳ-ի գերատեսուչներ Մոհամմեդ Ալ-Բարադեիի և Յուկիա Ամանոյի զեկույցների բոլոր էջերն ու տողերն ուղղված էին Իրանի դեմ: Վճռադատ խորհրդի 12 բանաձևերը իրավական փաստաթղթեր էին, որոնք հեշտությամբ Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի անիրավացի ու անարդար բանաձևերի հրապարակման հող էին նախապատրաստում:   

Հիշենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի 6 բանաձևերն Իրանին սպառնալիքն էին ներկայացրել աշխարհի խաղաղության ու անվտանգության համար:

Այս ամբողջը ես Իրանի դեմ միջուկային սադրանք եմ անվանում: Քայլեր որոնք սկսվեցին 2003 թվականից և ավարտվեցին 2015 թվականի, երբ կողմերը համաձայնեցին ՀԳՀԾ-ի շուրջ: ՀԳՀԾ-ից հետո ԱԷՄԳ-ն փակեց Իրանի միջուկային գործը: Միաժամանակ ՄԱԿ-ի ԱԽ-ն վավերացնելով թիվ 2231 բանաձևը վերջ տվեց ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի ներքո նախորդ 6 բանաձևերի գործադրմանը: Մեկ խոսքով ՀԳՀԾ-ն կարողացավ կազմալուծել Իրանի դեմ ձևավորված 12-ամյա միջուկային իրավական գործը: Այդ թվականից այս կողմ ԱԷՄԳ-ի գերատեսուչը հրապարակել է 12 բանաձևեր, որոնք բոլորն էլ հակառակ 2003-ից 2015 թվականների ընթացքում հրապարակված բանաձևերին եղել են դրական և համապատասխանել են Իրանի շահերին:

Միջազգային մեկ լավ համաձայնություն լքելու ԱՄՆ մեկ նախագահի քայլը միայն բավարար պատրվակ չի կարող լինել, որ ԻԻՀ-ն հեռանա կամ չեղարկի ՀԳՀԾ-ն: Դոնալդ Թրամփը մեկը մյուսի հետևից ոտնահարում է ԱՄՆ-ի միջազգային պարտավորությունները, լքում է կլիմայական փոփոխությունների մասին փարիզյան պայմանագիրը, սպառնում է թե լքելու է Համաշխարհային առևտրի կազմակերպությունը, չեղարկում է Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի պայմանագիրը, հրաժեշտ է տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին: Չի կարելի Թրամփի կարճատես հետևորդը լինեն ու նրա ցանկացած շարժումով լքել միջազգային որևէ կազմակերպություն կամ համաձայնություն:  

ՀԳՀԾ-ն լքելու համար միշտ էլ հնարավորություն գոյություն ունի: ՀԳՀԾ-ն լքելու, պատռելու և կամ այրելու որոշումը մեր լիազորությունների մեջ է մտնում ու երբ Իրանը կամենա կարող է դա կատարել, բայց միայն այն դեպքում երբ դրա անհրաժեշտությունը նկատվի»:

 

Քեյհան

Պաղեստինցիների հրծին օդապարիկները Գազայից հասան Թելավիվ

 

Իսրայելյան աղբյուրներ հայտարարել են, որ Գազայից օդ բարձրացված պայթուցիկ նյութեր պարունակող մի օդապարիկ վայր է իջել Թելավիվի «Բեն Գորիոն» օդանավակայանից կմ հեռավորության վրա գտնվող «Մուշաֆ Բարիքաթ» քաղաքավանում: Օդապարիկը նստել է այդ քաղաքավանի տներից մեկի բակում և Իսրայելի ոստիկանությունից պահանջվել է ստուգել օդապարիկը վստահանալու համար որ դա պայթուցիկ նյութեր չի փոխադրում:

ԻՍՆԱ-ն հղում կատարելով «Ալ-Նաշրա»-ին հաղորդեց, վերջին ամիսներին պաղեստինցիները զավթիչներին դիմակայելու նոր միջոց հորինելով հրծին նյութեր պարունակող օդապարիկներ են առաքում Իսրայելի զավթված տարածքների կողմը, որոնք սիոնիստների ագարակներում խոշոր հրդեհների առաջացման պատճառ են դարձել և ֆինանսական մեծ վնաս են պատճառել Սիոնիստական ռեժիմին: Այս օդապարիկներն ընդհանրապես վայր էին իջնում Գազայի մերձակա տարածքներում, բայց այս անգամ հրծին նյութեր պարունակող օդապարիկը կարողացել է հասնել մինչև Թելավիվի մերձակայքը:

Միևնույն ժամանակ Ղոդսի սիոնիստական ու պաղեստինյան հարցերի ուսումնասիրության կենտրոնը հայտարարել է, որ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլից հետո սիոնիստ զորայինների արձակած գնդակներով նահատակվել են  պաղեստինցիներ: Այս կենտրոնն ընդգծել է, որ նահատակներից 50-ը երեխաներ ու հաշմանդամներ, իսկ 16-ը դիմադրության ուժերի անդամներ են եղել: Մարտի 30-ից ի վեր «Վերադարձի իրավունք» երթի ընթացքում վիրավորների թիվն էլ գերազանցել է 19 հազար  հոգու սահմանագիծը:

 

Ալիք

Առաջիկայում նախատեսված է Փաշինյան-Պուտին հանդիպում. վարչապետ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանեց քաղաքացիների մի քանի հարցերի: Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, նա նշեց, որ հարաբերությունները աշխատանքային են և ընթանում են բնականոն հունով:

«Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. դա կլինի մեր երրորդ հանդիպումը: Ես չեմ ցանկանում պնդել, որ բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, սակայն համոզված եմ, որ մեր հարաբերությունները բնականոն շարունակվում են և բնականոն կշարունակվեն»,- ընդգծեց Փաշինյանը:

 

 

Tert.am

Այս տարվա առաջին 6 ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել. Արծվիկ Մինասյան

 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն այսօր մամուլի ասուլիսին ամփոփեց պաշտոնավարման 100 օրը: Նա նախ ներկայացրեց ՀՀ տնտեսական ցուցանիշները, ըստ որի 2018 թվականի առաջին վեց ամսվա կտրվածքով վերջին ութ տարիներին ամենաբարձ տնտեսական աճն է արձանագրվել, և այն կազմել է 8,3 տոկոս:

Նա ներկայացրեց աճ արձանագրած բոլոր ոլորտները և նշեց, որ արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսը արտահանվում է, ինչը ցույց է տալիս արտահանման քաղաքականության միտվածությունը: Ըստ նրա՝այս տոկոսը շատ մեծ կլիներ, եթե հանքարդյունաբերության առումով չունենայինք անկում, որը կազմում է 20 միլիարդ դրամ, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման մասով դեռևս փոքր ցուցանիշ կա:

Ներդրումների ցուցանիշներին անդրադառնալով՝ նա նախ կոչ արեց լինել նրբանկատ այս հարցում: «Ես կուզենայի, որ բոլորս հիմք ընդունեինք ԱՎԾ կոմիտեի ցուցանիշները, որոնք համախառն կուտակմանն են վերաբերում, և սա այն ցուցանիշն է, որ առավել մոտ է ներդրում ասվածին»,-ասաց նա և նշեց, որ արդար չէ, երբ խորությամբ չեն դիտարկում հարցը և քննադատում են:

Խոսելով բարեփոխումների մասին՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ Հայաստան այցելությունների արդյունքում շատերը ներդրման որոշակի թվերի մասին հայտարարություններ են արել: «Եթե վերածենք այդ թվերը, ապա մեկ միլիարդ դոլարն անցնում են, բայց մենք փորձում ենք գնահատել իրատեսականը տեսանելի ժամանակաշրջանում և եկել ենք եզրակացության, որ 240 միլիոնն առնվազն իրատեսական է, և այս կազմակերպությունների հետ աշխատում ենք, որ իրենց գաղափարները վերածեն բիզնես պլանների»,-ասաց նա:

 

 

 

 

 

Sep 03, 2018 12:33 Asia/Yerevan
Մեկնաբանություններ