• ՀՀ նախագահն այցելել է Ղարաբաղ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղարաբաղ ՝ մասնակցելու Ղարաբաղի օրվան և անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Այցի շրջանակում կայացել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը: Հանդիպմանը ԼՂ նախագահը նշել է.«Այսօր պարտավորվում ենք լինել ավելի ուժեղ և ամուր, միասնական ու համախմբված, ամեն ինչ անել` հանուն մեր հայրենիքի հզորացման ու բարգավաճման, հանուն համազգային նպատակների իրականացման: Դա են պահանջում մեր հերոս տղաների թափած արյունը և այն թանկ գինը, որ վճարել է հայ ժողովուրդն իր ազատության ու անկախության համար»:

ՀՀ նախագահի ԼՂ կատարած այցին անկասկած հակազդելու են ազերիները: Հայկական կողմի ցանկացած քայլ ՝ անկախ հետապնդվող նպատակներից , հանգեցնելու է կողմերի միջև անվստահության ավելացմանը և հարևան երկրների միջև թշնամության ծավալմանը: Թվում է, որ Բաքվի ղեկավարների դիրքորոշումների կրկնության պատճառով է , որ արևմուտքի , Իսրայելի պետայրերը և նույնիսկ հայ քաղաքական գործիչներն անտարբեր լինեն ազերի ղեկավարների հակազդեցություններին: Վերջին դեպքը եղավ հուլիսին, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը արտասահմանյան երկրների քաղաքացիներին կոչ արեց զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, ասելով.«Այս տարածքն Ադրբեջանի մաս է կազմում»:

Նա ասել է .«Հայաստանը Ադրբեջանի մշակութային և պատմական հուշարձանների ոչնչացման համար միջազգային իրավական պատասխանատվություն է կրում»։

Հայաստանը պատասխանատու է Ադրբեջանի տարածքում տնտեսական գործունեության կապակցությամբ: Հայաստանը և երրորդ կողմը պատասխանատու են անօրինական բնակության, բնական պաշարների օգտագործման, ենթակառուցվածքների օգտագործման, հեռահաղորդակցական ցանցերի շահագործման, մշակութային ժառանգության փոփոխման և Ադրբեջանի հողում կատարվող բոլոր տեղաշարժերի համար: Այդ կապակցությամբ պետք է ասել, որ Հայաստանի պետայրերի Ղարաբաղ կատարվող այցերը և տարածքի պաշտոնյաների հետ հանդիպումները մշտապես առթել են ազերիների զայրույթը: Չնայած Բաքվի կենտրոնական կառավարության և Ադրբեջանի գրավված տարածքների ղեկավարության միջև կապերի բացակայությանը, ազերիները շարունակում են զգայնություն դրսևորել տարբեր պաշտոնյաների Ղարաբաղ կատարվող այցելությունների նկատմամբ: Ադրվեջանի տեսանկյունից, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է և տարածաշրջանի երկրների ղեկավարները և նույնիսկ Երևանի ղեկավարությունն այդ տարածք այցելելու համար պետք է ստանան Բաքվի կենտրոնական կառավարության արտոնությունը:

Չի թվում, որ  հարևան երկրների միջև պատերազմ է վերսկսվելու: Հատկապես որ տարբեր պետություններ, նաև համաշխարհային ու տարածաշրջանային ուժերը համաձայն չեն հայ-ադրբեջանական կողմերի միջև պատերազմի վերսկսմանը: Դա այն դեպքում, երբ ներկա հանգամանքներում, երբ տարածաշրջանի բոլոր կառավարությունները խոցել են ահաբեկիչների ու ծայրահեղականների կողմից, տարածաշրջանում պատերազմի վերսկսումը կարող է հանգեցնել նման խմբերի տարածմանը:  Փաստորեն տարածաշրջանի բոլոր պետությունները գտնվում են միջազգային ահաբեկչության սպառնալիքի ներքո և տարածաշրջանում անկայությունը կարող է հանգեցնել ահաբեկչական հոսանքների ծավալմանը:

 

 

Sep 03, 2018 17:41 Asia/Yerevan
Մեկնաբանություններ