• Մամուլի տեսություն 04-06-1397

Հայ-իրանական բարեկամությունը վեր է քաղաքական հարաբերությունների հարթությունից, այն բարեկամական ամուր հիմքերի վրա կառուցված դարավոր անցյալ ունեցող բարեկամություն է:

Ալիք

Հայաստան պաշտոնական քառօրյա այցի ամփոփումը՝ ընդհանուր կետերով

 

«Հայ-իրանական բարեկամությունը վեր է քաղաքական հարաբերությունների հարթությունից, այն բարեկամական ամուր հիմքերի վրա կառուցված դարավոր անցյալ ունեցող բարեկամություն է». նման կերպ են բնութագրել հայ-իրանական հարաբերությունները օգոստոսի 30-ին քառօրյա այցով Հայաստան այցելած ԻԻՀ խորհրդարանի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամները:

Քառօրյա այցը հագեցած է եղել հայաստանյան գործընկերների հետ հանդիպումներով, ինչպես նաեւ հանդիպումներ են եղել Իրանի հետ գործակցային համատեղ ծրագրեր եւ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերած գերատեսչությունների ղեկավարների հետ:

«Ալիք»-ի հետ զրույցում Իրանի Իսլ. խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտ. Կարեն Խանլարյանը նաեւ կարեւորեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հետ հանդիպումը: Պատգամավորը նշեց, որ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այստեղ կողմերը կարեւորել են Արաքս գետի ափին՝ Հայաստան-Իրան սահմանին երկու ՀԷԿ կառուցելու նախագծի աշխատանքները, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարելու երկու կողմերին: Անդրադարձ է եղել նաեւ բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ընթացքին:

Հանդիպումները նմանատիպ ենթատեքստով շարունակվել են նաեւ հայաստանյան գործընկերների եւ միջկառավարական հանձնախմբի անդամների հետ:

Դոկտ. Կարեն Խանլարյանը, ով միաժամանակ ԻԻՀ խորհրդարանում Կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ է, անդրադարձավ կրթության ոլորտում քննարկումներին, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրթական ոլորտում հետաքրքրություններ ներկայացնող հարցերի փոխգործակցության ծավալման առումներով:

Վերջում հավելենք նաեւ, որ իրանական կողմը կարեւորությամբ շեշտադրել է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերությունները որակական նոր շունչ են ստացել եւ այդ համատեքստում մատնանշել են, որ այսուհետեւ գործակցությունների ակտիվացումը եւ համատեղ ծրագրերի իրականացումը լինելու է որակական նոր հարթություններում:

 

ԻՌՆԱ

Թրամփը ներկայացնում է «Դարի գործարք» կոչվող նախագիծը

 

ԱՄՆ-ի նախկին դիվանագետն ասաց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի ընթացքում ներկայացնելու է «Դարի գործարք» կոչվող նախագիծը:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով Պաղեստինի տեղեկատվական կենտրոնին հաղորդեց, Մեֆիդ Դիքը «Ղոդս.Քամ» ինտերնետային կայքին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփը Պաղեստինը վերացնելու համար իր նախագիծը շարունակելու է և հավատացած է, որ Պաղեստինում ու արաբական աշխարհում տիրող պայմանները հարմար են այս նախագծի իրագործման համար:

«Ամենայն հավանականությամբ Թրամփը սեպտեմբերին գումարվելիք ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում կներկայացնի արաբա-իսրայելյան հակամարտությանը վերջ տալու համար իր նախագիծը»,-հայտարարել է նա:

Դիքը նաև բացատրելով քրիստոնյա  սիոնիստների մեծ զանգվածի գոհունակությունը ձեռք բերելու համար պաղեստինցիների ու աշխարհի հետ գործակցության Թրամփի քաղաքականություն միևնույն ժամանակ անդրադարձել է նրա պաշտոնազրկման և կամ նախագահության շրջանը շարունակվելու հավանականությանն ու նախագահի պաշտոնում իր վերընտրությունը երաշխավորող ցանկացած քայլի համար նրա պատրաստությանը:

Ամերիկացի նախկին դիվանագետը, որ որպես խոսնակ աշխատել է արաբական տարբեր մայրաքաղաքներում իր երկրի դեսպանատներում ընդգծել է, որ Պաղեստինի հարցը դիմագրավում է մեծ վտանգ ու եթե այդ սպառնալիքն դիմակայող որևէ հակառակ դիրքորոշում երևան չգա կարող է ճգնաժամի մատնվել:

Անցած տարվա դեկտեմբերից երբ Թրամփը Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակեց ու կարգադրեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թելավիվից Ղոդս փոխադրել Պաղեստինի հարցը մեկ անգամ ընդմիշտ կարգավորելու նպատակով «Դարի գործարք» կոչվող նախագծի շուրջ ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և տարածաշրջանի որոշ երկրների նախագծի կապակցությամբ շշուկներ տարածվեցին:

 

Էբթեքար

Իրաքում քաղաքական փակուղին շարունակվում է

 

Ավելի վաղ Իրաքում 2010 թվականի փորձն ապացուցեց, որ Իրաքում քաղաքական փակուղուց դուրս գալու համար և կառավարություն ձևավորելու համար 9-ն ամիս է պահանջվում: Դա ի տես այն բանի, որ Իրաքում քաղաքական մթնոլորտը 2010 թվականի համեմատությամբ առ ավել փխրուն է և տարբեր հոսանքների մասնակցությամբ փխրուն կոալիցիայի ձևավորումը լուրջ բարդության է հանդիպել: Հետևաբար հնարավոր է, որ մթնոլորտ շիկանալով, որի նմուշը երեկ տեղի ունեցավ Իրաքի խորհրդարանում, Իրաքի քաղաքական գործընթացում կրկնվի 8 տարի առաջվա դառը փորձը:

Իրաքի խորհրդարանական աղմկահարույց ընտրություններից հետո այդ երկրի ամենաքաղաքական օրերից մեկը երեկ իրագործվեց նոր խորհրդարանի ձևավորմամբ: Անցած օրն Իրաքի խորհրդարանի 297 պատգամավորներն այն պայմաններում Իրաքի 4-րդ գումարման նստաշրջանի մեկնարկը տվեցին, երբ մեծամասնական խմբակցության ձևավորման շուրջ Իրաքում քաղաքական տարբեր հոսանքների տարաձայնությունը նստաշրջանի մեկնարկը մեկ ժամով հետաձգելուց բացի նաև խանգարեց խորհրդարանի բնականոն աշխատանքը:

Այս միջոցին և այն պայմաններում, երբ Նուրի Ալ-Մալեքիի և Հադի Ալ-Ամերիի գլխավորած «Ալբանա» կոալիցիան ցուցակ ներկայացնելով հավատացած էր, որ խորհրդարանում մեծամասնություն է համարվում Մուղթադա Սադրի գլխավորած «Սաերուն» կոալիցիան էլ հավակնեց թե ինքն է խորհրդարանի մեծամասնությունը համարվում և նրանից հետո երբ ի բողոք մեծամասնության խմբակցության ձևավորման ընթացքի շուրջ  «Ալ-Ֆաթհ» կոալիցիայի և «Օրենքի կառավարություն» կոալիցիայի և քրդական երկու կուսակցությունների պատգամավորները լքեցին խորհրդարանի նիստը Իրաքի նոր խորհրդարանի նախագահը պարտավորված հայտարարեց, որ մեծամասնության խմբակցության ճակատագիրը որոշելու համար պատրաստվում է հարցը փոխանցել ֆեդերալ դատարան:   

Այս միջոցին և այն պայմաններում, երբ բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր Իրաքի խորհրդարանում քաղաքական հոսանքների միջև տարաձայնությունների վրա, խորհրդարանում մեծամասնություն դառնալու համար շիա երկու գլխավոր խմբերի մասնակցությամբ կոալիցիա ձևավորվելու մասին լուրեր հրապարակվեցին: Այս կապակցությամբ «Ռոյտերզ»-ը հաղորդեց, որ Իրաք 11 գլխավոր խմբավորումներ, այդ թվում Մուղթադա Սադրի, Նուրի Ալ-Մալեքիի, Հադի Ալ-Ամերիի և Հեյդար Ալ-Էբադիի գլխավորած կոալիցիաները մասնակցում են այս կոալիցիային և որոշված է, որ նրանցից յուրաքանչյուրն առանձին կերպով վարչապետ ներկայացնելու թույլտվություն ունենա: Թեև նման կոալիցիայի ձևավորմամբ խորհրդարանի 329 մանդատներից 177-ը բաժին կհասնեն այս մեծ կոալիցիային և նա պաշտոնապես կտիրանա խորհրդարանական մեծամասնությանը, սակայն փաստերը վկայում են Իրաքում նոր կառավարության ձևավորման ճամբին քաղաքական մեծ փակուղու գոյության մասին: Մի քանի ամիս է ինչ տեղի են ունեցել Իրաքի խորհրդարանական ընտրությունները և այս ընթացքում խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու և վարչապետի ընտրության շուրջ վեճերը ձգձգվեցին մինչև խորհրդարանի աշխատանքի մեկնարկը:  

 

Ժողովուրդ

Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն ցանկանում է տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին

 

«Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Արմեն Սարգսյանին փոխարինելու ցանկության առկայության մասին խոսվում էր դեռ վաղուց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Սակայն հիմա, կարծես թե, դրանք ավելի առարկայական են դարձել:

Ի վերջո Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր ունի՝ կապված ՀՀ քաղաքացիությունից ժամանակին հրաժարվելու, Բրիտանիայի քաղաքացիություն ընդունելու, հետո կրկին ՀՀ քաղաքացի դառնալու հետ»,-գրում է թերթը:

 

Պիտակ

Sep 04, 2018 12:09 Asia/Yerevan
Մեկնաբանություններ