Թրամփը մտահոգված է Սիրիայում ահաբեկիչների կրած պարտությունից
Վերջին երկու տարիների ընթացքում, Սիրիայի բանակն իր դաշնակիցների համագործակցությամբ մեծ հաջողություններ է արձանագրել երկրի տարբեր շրջաններում ահաբեկիչների դեմ մղած պայքարում և ազատագրել են տարբեր շրջաններ:
Պարտությունն ընդունելով, ահաբեկիչները տեղակայվել են Սիրիայի Իդլիբ նահանգում: Ներկայումս, Սիրիայի բանակն ու իր դաշնակիցները պատրաստվում են ազատագրել Իդլիբը: Այդ հարցը խիստ մտահոգություն է պատճառել ահաբեկչական խմբավորումներին հովանավորող Արևմուտքին, հատկապես ԱՄՆ-ին:
ԱՄՆ նախագահը երկուշաբթի գիշեր մի ուղերձում, որն արտահայտում էր Սիրիայում ահաբեկիչների լիարժեք պարտության կապակցությամբ նրա մտահոգությունն ընդգծեց. «Դամասկոսը չպիտի հարձակվի Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբի դեմ»: Թրամփը նշել է, որ Իդլիբի դեմ ռազմական հարձակումը աղետալի է լինելու:
Այս ուղերձում Թրամփը նաև Իրանին ու Ռուսաստանին կոչ արեց մասնակից չդառնալ այս մեծ սխալին:
ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները սպառնացել են, որ Իդլիբում Սիրիայի բանակի կողմից քիմիական զենք օգտագործվելու դեպքում, գրոհելու են այդ երկրի դեմ:
Այդ ուղղությամբ, ահաբեկչական խմբավորումները մտադիր են Իդլիբի դեմ Սիրիայի բանակի կողմից հարձակման դեպքում, ձևացնելով, որ քիմիական հարձակում է եղել, ճանապարհ հարթել արևմուտքցիների հարձակման համար: Օգոստոսի 25-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Բրիտանիան մտադիր են քիմիական հարձակման սցենարի շրջանակում, պատրվակ ունենալ Սիրիայի դեմ հարձակվելու համար:
ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները խիստ մտահոգված են Սիրիայում ահաբեկիչնրի պարտությունից: Եվրոպական այդ երեք երկրները Սիրիայի օրինական կառավարությունը կործանելու արաբական-արևմտյան կոալիցիայի նպատակների շրջանակում փորձում են բազմակողմանի օժանդակություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին:
Նրանց գլխավոր նպատակն է հարվածել տարածաշրջանում Դիմադրության գլխավոր առանցքին: Ամեն դեպքում, Սիրիայում բերքին պատերազմ հրահրելով նրանք ոչնիչ չշահեցին:
Ներկայումս Սիրիայում ուժի հավասարությունն այդ երկրի կառավարության ու նրա դաշնակիցների օգտին է և ահաբեկչական խմբավորումների դիրքերը խիստ թուլացել են: Սիրիայի կառավարությունը մտադիր է իր դաշնակիցների՝ Ռուսաստանի, Իրանի ու Հեզբոլլահի շարժման հետ միասին, Իդլիբում կատարելագործել իր հաղթանակը: Անշուշտ Սիրիայի դեմ Արևմուտքի սպառնալիքներն անկարող են թուլացնել Դամասկոսի վճռակամությունը այդ հարցում: