• Աստանայի գործընթացի շրջանակներում Իրանի ու Սիրիայի խորհրդակցությունները

Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Աստանայի գործընթացն այսօր հասել է եզրափակիչ փուլերին, սակայն Սիրիայի վերակառուցման ու քաղաքական գործընթացների մասով դա շարունակվում է:

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Էրաղչին տեղեկացրել է Թեհրանում Աստանայի գործընթացը երաշխավորող երեք երկրների Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նիստի մասին:

Սիրիայի զարգացումները մոտեցել են զգայուն փուլի: Սիրիայում այսօր պատերազմին վերջ տալու և անվտանգություն հաստատելու ուղղությամբ ջանքերն արդյունավորվում են: Այս կապակցությամբ չափազանց ակնհայտ է Իրանի կարևոր դերակատարությունը:

Չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, Իրանը ոչ միայն չի նվազեցրել Սիրիային ցուցաբերվող իր աջակցության ծավալը, այլ ընդգծում է Սիրիան ու դիմադրությունը համակողմանի կերպով հովանավորելու անհրաժեշտությունը: ԻԻՀ-ն իր սահմանադրության 154-րդ հոդվածի համաձայն մեծապետականների  և նրանց վարձկանների քաղաքականության ու քայլերի դիմաց աշխարհի ընչազուրկների պաշտպանությունը համարում է համակարգի հիմնական առաքելությունը: Պիտի ասել, որ ռազմավարական ու գեոպոլետիկական տեսակետից Իրաքն ու Սիրիան մեծ նշանակություն ունեն Իրանի համար ու եթե հիշյալ երկու երկներն ընկնեն թաքֆիրականների կամ նրանց արևմտյան ու արաբ աջ աջակիցների գիրկը, դա անկասկած անհատուցելի վնաս կարող է պատճառե Իրանին ու տարածաշրջանին:

Այս հարցը կարելի է քննարկել ու վերլուծել երկու դիտանկյունից:

Ա-Դիմադրության ճակատը թուլացնելու նպատակով տարածաշրջանում արևմուտքի ներթափանցումը

Բ-Տարածաշրջանը մասնատելու միտումով Իսրայելի դիրքի ամրապնդումը

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասում է. «Նկատի առնելով Թեհրանում Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների ղեկավարների հանդիպումը, նաև Իդլիբում չափազանց զգայուն իրավիճակը փորձ է  արվում, որպեսզի  Իդլիբից ահաբեկիչների տարհանումն իրականացվի մարդկային նվազագույն կորուստով: Այդ նպատակով Սիրիայում այդ երկրի բարձրաստիճան պաշտոնատարների հետ զրույցներ ենք  ունեցել: Այս բանակցությունները կշարունակվեն մինչև Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների ղեկավարների նիստը»:

Աստանայի գործընթացը երաշխավորող երկրների ղեկավարների նիստն ԻԻՀ, ՌԴ և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանու, Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Թայիբ Էրդողանի մասնակցությամբ սեպտեմբերի 7-ին կգումարվի Թեհրանում: Այս համագործակցությունը կարող է ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ մեծ ազդեցություն ունենալ: Սիրիայի ու Իրաքի բանակներն ԻԻՀ-ի խորհրդատվական օժանդակությամբ և Ռուսաստանի աջակցությամբ կարողացան փակել այդ երկու երկրներում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ներկայության էջը:

Հալեպի ու Դեյր-ալ-Զորի, Մոսուլի և Թլաաֆարի ազտագրումն ազդարարեց Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ-ի ներկայության ավարտը: Այս հաջողությունը ԻԼԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի պայքարի արդյունքը չէր, այլ դա նվաճվեց բանակի և շիա ու սուննի ժողովրդային ուժերի միատարրության ու միասնականության արգասիքը, որոնք ընդդիմացան ԻԼԻՊ-ին ու նրանց աջակիցներին:

«Անդիշեսազան Նուր» հետազոտական հաստատության տնօրեն դոկտ. Սաադոլլահ Զառեին հավատացած է. «Իրանն այսօր ամուր դիրքեր ունի տարածաշրջանում և որևէ գործոն դա չի կարող փոխել: Այս դիրքն Իրանի բնատուր, գեոպոլետիակական ու գեոմշակութային կարողությունների վրա հիմնված լինելուց առավել կապված է այն ճակատին, որի կենտրոնում է գտնվում Իրանը»:

Իրանի ու Ռուսաստանի ներկայությունը եղել է Սիրիայի իշխանությունների դիմումի համաձայն և լիարժեքորեն օրինական է համարվում: Հետևաբար Սիրիայի իշխանություններն են, որ որոշում են ով կարող է ներկա լինել Սիրիայում:

 

Sep 05, 2018 11:58 Asia/Yerevan
Մեկնաբանություններ