• Ֆրանսիա. ԱՄՆ-ի պատժամիջոցներն անօրինական են

ԱՄՆ-ն արտաքին քաղաքականության մեջ իր նպատակներին հասնելու մեծ փորձ ունի և այդ նպատակին հասնում է այլ երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով:

Իրանն այն երկրներից է, որը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ԱՄՆ պատժամիջոցների հիմնական թիրախն է եղել: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասում է, որ ամերիկացիները կախվածության մեջ են պատժամիջոցներից և ԱՄՆ-ի արտաքին դիվանագիտության պատմությունը ցույց է տալիս, որ այդ երկիրն ամենաշատ պատժամիջոցներն է կիրառել այլ երկրների դեմ: ԱՄՆ-ի կառավարությունը ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո փորձում է արգելել Իրանի նավթի արտահանումը: Վաշինգտոնը տարբեր երկրներից պահանջել է միանալ Թեհրանի  շրջափակմանը և դադարեցնել Իրանից նավթի գնումը, սակայն մեծ թվով երկրներ հայտարարել են, որ չեն հետևելու ԱՄՆ-ի պահանջին:

ԱՄՆ-ի կողմից այլ պետությունների, ինչպես նաեւ ոչ ամերիկյան ընկերությունների և հաստատությունների դեմ պատժամիջոցների կիրառումն արժանացել է եվրոպական երկրների հակազդեցությանը: ԱՄՆ-ն փորձում է այլ պետություններին պարտադրել միանալ հակաիրանական նոր պատժամիջոցներին, որպեսզի իր տիրությունը տարածի աշխարհում: ԱՄՆ-ի այս քայլը հակասում է միջազգային կանոններին և չափանիշներին: Եվրամիությունը ընդգծել է Իրանի նկատմամբ միջուկային պատժամիջոցների օրինականությունը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ժան-Իվ Լը Դրիանն ասել է, որ Եվրամիությունը փորձում է Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցներից եվրոպական ընկերություններին պաշտպանել:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հավելել է.«Անհրաժեշտ է ֆինանսական որոշ մեխանիզմներ ստեղծել  առանց դոլարի օգտագործման, որպեսզի աջակցի Եվրոպային՝ Իրանի հետ գործարք կնքելու հարցում»:

Այդ մեխանիզմներից մեկը Եվրոպայի կողմից  ընդունված  «արգելափակման մասին օրենքի» գործարկումն է, որը իրավաբանական արգելք է նախատեսում ԵՄ տարածքում Իրանի և եվրոպական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների իրականացման դեմ: Այն ընդունվել է  Իրանի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի անդամ երկրներին պաշտպանելու նպատակով: «Արգելափակման մասին օրենքի» նորացումը ԵՄ-ի աջակցման միջոցների մի մասն է, որը շարունակելու է լիարժեք և արդյունավետորեն իրականացնել  և նպաստել ՀԳՀԾ-ն և Եվրամիության եւ Իրանի միջեւ առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների պահպանումը:

Արգելափակման մասին օրենքի նորացումը սկսվել է 2018 թվականի հունիսի 6-ին, երբ Եվրոպական հանձնաժողովը իր իրավասության մեջ ավելացրեց Միացյալ Նահանգների կողմից Իրանի վրա կատարված վերսահմանային պատժամիջոցները:

Ամերիկացիները հայտարարում են, որ նրանց չի հետաքրքրում  Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ թշնամական գործողությունների դեմ ԵՄ-ի կողմից Իրանին ցուցաբերած աջակցությունը:

Սա եւս ցույց է տալիս, որ Եվրոպան ավելի լուրջ եւ գործնական քայլեր պետք է ձեռնարկի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի քայլի դեմ:

Պիտակ

Sep 05, 2018 17:19 Asia/Yerevan
Մեկնաբանություններ