• Մամուլի տեսություն 06-09-2018

Ամերիկացի վաստակավոր հետազոտող լրագրողը «Սարսափ՝ Թրամփը Սպիտակ տանը» խորագրով գրքում բացահայտել է, որ Դոնալդ Թրամփը 2017 թվականի ապրիլին քիմիական հարձակումից հետո արձակած է եղել Սիրիայի նախագահին ահաբեկելու հրահանգը:

Ջահան Սանաաթ

Աղմկահարույց նոր գիրք Սպիտակ տան ամենասարսափելի նախագահի մասին

 

Ամերիկացի վաստակավոր հետազոտող լրագրողը «Սարսափ՝ Թրամփը Սպիտակ տանը» խորագրով գրքում բացահայտել է, որ Դոնալդ Թրամփը 2017 թվականի ապրիլին քիմիական հարձակումից հետո արձակած է եղել Սիրիայի նախագահին ահաբեկելու հրահանգը:

Ամերիկացի վաստակավոր լրագրող Բոբ Վուդվարդն ով նաև դերակատար է եղել 1970-ական թվականներին «Վաթերգեյթ»-ի սկանդալի բացահայտման գործում, իր նոր  գրքում բացահայտել է, որ Դոնալդ Թրամփի  խումբը վարչական հեղաշրջում է իրականացնում և պաշտոնական թղթերը գաղտնի կերպով հեռացնում է Թրամփի գրասենյակից և թույլ չի տալիս Թրամփն այս հրամանագիրը ստորագրի:

Մինչ այսօր Դոնալդ Թրամփի մասին մի քանի գրքեր են գրվել ու հրապարակվել, որոնց շարքին է գտնվում «Կրակն ու ցասումը», բայց թվում է որ Վուդվարդի գիրքը նրանց միջին լինելու է ամենաուշագրավը:

Վուդվարդը մինչ այսօր ԱՄՆ-ի ութ  նախագահների մասին գիրք  է գրել: Նա Կառլ Բրնշտայնի հետ միասին «Վաթերգեյթ»-ի սկանդալի մասին գիրք գրեց, որը 1974 թվականին հանգեցրեց ԱՄՆ ժամանակի նախագահ Ռիչարդ Նիկսոնի հրաժարականին: «Վաթերգեյթ»-իը Դեմոկրատական կուսակցության գրասենյակում լրտեսության ու գաղտնալսման մասին էր, որը բացահայտվելով մեծ սկանդալ առաջացրեց Հանրապետական կուսակցության և Ռիչարդ Նիկսոնի շուրջ:

Ամերիկացի լրագրողը, որի գրքի որոշ բաժինները հրապարակվեցին անցած երկուշաբթի օրը, գրում է. «Թրամփն օգտագործել է «Նրանք կսպանենք» և  «Թողեք Սիրիայի մի քանի առաջնորդներին սպանենք» արտահայտությունները»: Գրքի հեղինակը, որ իր տեղեկությունները քաղել է առաջին կարգի աղբյուրներից, կենդանի վկայություններից, ներքին նիստերում տեղի ունեցած զրույցների, հուշագրություններից ու պետական փաստաթղթերից, հիշեցնում է. «ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսն արձագանքելով Թրամփի հրահանգին ասել է. «Անմիջապես աշխատանքի կանցնենք», բայց ավարտելով Թրամփի հետ հեռախոսազրույցն իր ավագ օգնականներին ասել է. «Մենք որևէ դեպքում նման քայլի չենք գնա և հաշվված քայլեր կձեռնարկենք»:

Վուդվարդն իր 448 էջանոց գրքում պարզել է, որ ազգային անվտանգության խումբը Բաշար Ասադին ահաբեկելու փոխարեն առաջ է քաշել դասական հարձակման տարբերակը: Նա նաև  պարզում է, որ գործադիր աղբյուրներից ու նախագահի մերձավորներից բաղկացած մի խումբ շարունակ հնարքներ որոնելով փորձել է կանխել Թրամփի հապճեպ որոշումների ու կարգադրությունների արդյունքում աղետների առաջացումը, հատկապես որ ազգային անվտանգության խումբը համակարծիք է եղել նրա անարժանության, նրա տրամադրության տակ եղած փաստաթղթերն անհիմն լինելու և միջազգային հարցերի կապակցությամբ նրա անիրազեկության մասին:

Հեղինակը նաև մեջբերում է կատարել կատարել Մաթիսից, որտեղ նա իր օգնականներին ասել է, որ Թրամփն իրեն դպրոցական երեխայի նման է պահում:

Վուդվարդն ընդգծել է, որ անգամներ ցանկացել է հանդիպել Թրամփին, որպեսզի ստանա գրքում տեղ գտած վկայությունների մասին նրա տեսակետը, սակայն նրա ջանքն ապարդյուն է եղել:

 

Էթթելաաթ

ԱՄՆ-ի օժանդակությունների դադարեցումը հարյուրավոր պաղեստինցիների զրկել է ուսման հնարավորությունից

 

Պաղեստինցի տարագիրներին օժանդակություններ փոխանցող և նրանց աշխատանքով ապահովող գործակալության (UNRWA) խոսնակը հայտարարեց, որ այս գործակալությանը հատկացվող ԱՄՆ-ի օժանդակությունների դադարեցմամբ ավելի քան 500 պաղեստինցի աշակերտներ ուսումնական նոր տարում զրկվել են դպրոց հաճախելու հնարավորությունից:

Ուսումնական նոր տարին երեքշաբթի օրը սկսվեց զավթված տարածքներում գտնվող պաղեստինյան գաղթակայաններում, սակայն UNRWA-ին Վաշինգտոնի օժանդակությունների դադարեցվելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումը 530 պաղեստինցի երեխաների զրկեց ուսման հնարավորությունից: Այդ երեխաները հաճախում էին UNRWA-ին պատկանող դպրոցները: Բացի այդ Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող 2 միլիոն 100 հազար, Հորդանանում գտնվող 2 միլիոն, Սիրիայում գտնվող 560 հազար և Լիբանանում գտնվող 450 հազար պաղեստինցի տարագիրներ օգտվում են UNRWA-ի առողջապահական, բժշկական ու հասարակական ծառայություններից: UNRWA-ի խոսնակ Քրիս Գոնեսն այս կապակցությամբ ասել է. «UNRWA-ին ԱՄՆ-ի օժանդակությունների դադարեցումն աշխարհի ամենաանկայուն տարածքներից մեկում աննկարագրելի ճնշման տակ է դնում մեծ թվով խոցելի անձանց և Վաշինգտոնի իշխանությունների այդ քայլը խաթարում է ապագայի հանդեպ պաղեստինցի աշակերտների հույսը:

 

Ալիք

Սպահանում անցկացվող Մանկա-պատանեական ֆիլմերի 31-րդ միջազգային փառատոնին ներկայացված Հայոց Ցեղասպանության թեմայով «Կանչ» ֆիլմի ցուցադրումը «Սիթի Սենթեր» համալիրում

 

Երկուշաբթի՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-ի երեկոյան, Սպահանում անցկացվող Մանկա-պատանեական ֆիլմերի 31-րդ միջազգային փառատոնի շրջագծում, «Սիթի Սենթր» առևտրային համալիրի կինոդահլիճում, ցուցադրվեց Հայոց Ցեղասպանության թեմայով «Կանչ» ֆիլմը (Հայաստան)։

 

Նախքան ցուցադրումը արտահայտվեց ֆիլմի սցենարիստ՝ Սամվել Թադեոսյանը, ով ակնարկ կատարեց Հայոց Ցեղասպանությանը և պատկան ֆիլմին։ Սցենարիստի ելույթը թարգմանեց Մեղրի Ղուկասյանը։

Հատկանշական է, որ Սպահանի հայոց թեմի ազգ. Առաջնորդարանի Հանրային կապի գրասենյակի նախաձեռնությամբ և փառատոնի կազմակերպիչների համագործակցությամբ՝ ապահովվել էր հայ հանդիսատեսի ներկայությունը վերոնշյալ ցուցադրմանը։

Հաջորդ օրը՝ չորեքշաբթի՝ սեպտեմբերի 4-ի երեկոյան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միության դահլիճում ցուցադրվեց Սամվել Թադեոսյանից մի այլ ստեղծագործություն, «Միացում» վավերագրական ֆիլմը՝ նվիրված Արցախյան շարժումին։ Պրն. Թադեոսյանը հանդիսանում է սույն ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը։

Նշելի է, որ «Միացում»-ը 31-րդ փառատոնին ներկայացված ֆիլմերի շարանում չի գտնվում և ցուցադրումը կազմակերպվել էր Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միության Կենտ. վարչության նախաձեռնությամբ ու միայն համայնքի ժողովրդի համար։

Ցուցադրման ավարտին բեմ հրավիրվեց պրն. Թադեոսյանը, ով իր հույզերով կիսվեց հանդիսատեսի հետ և որպես եզրափակիչ խոսք ասաց. «Առաջին անգամն է, որ լինում եմ Նոր Ջուղայում և ապշած եմ ձեր մշակույթով ու ձեր պապերի թողած ավանդով։ Գլուխ եմ խոնարհում ձեր ու ձեր պապերի առջև, որ չորս դարերի ընթացքում կերտել էք նման մշակույթ»։

 

 

News.am

Առաջին սմարթ այգին Երևանում

 

Հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանը կունենա նոր այգի, որը Բադալյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին:

Հիմնովին վերափոխված մոտ 1 հեկտար տարածքում կլինեն բազմատեսակ ծառեր, թփեր, ճեմուղիներ, արհեստական լճակ՝ 400քմ, ամֆիթատրոն, շախմատ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղի և վերանորոգված կանգառ:

Այգին կլուսավորեն «խելացի» լամպերը, կգործի Wi-Fi, նստարանների մոտ և կանգառում կլինեն գաջեթներիլիցքավորիչներ:

Միջոցառումների համար պատրաստված է մեծ բեմ, իսկ  ամանորին՝ տոնական եղևնին կզարդարի այգու կենտրոնական հատվածը:Նոր կառուցված 9 մետրանոց հուշակոթողի վրա հայերենով և ուրարտերենով ներկայացված կլինի Էրեբունիի ստեղծման վերաբերյալ արձանագրությունը:

Այգին հարմարեցված է լինելու նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար:

Այգու առանձնահատկությունն այն է, որ այստեղ չի լինելու որևէ կոմերցիոն կառույց՝ խանութ կամ սրճարան, այսինքն՝ բիզնես շահ չի հետապնդելու։

Ամբողջությամբ բարեկարգված այգու բացումը տեղի կունենա մայրաքաղաքի հոբելյանական տոնակատարությունների ժամանակ:

Բարեկարգման աշխատանքներն ավարտվել են, ներկայումս ընթանում է այգու կանաչապատման գործընթացը:

 

 

 

 

Պիտակ

Sep 06, 2018 11:36 Asia/Yerevan
Մեկնաբանություններ