• ԱԽ-ի նիստը, Իրանի դեմ տրիբունալ, գովազդային արշավ

Հանդես գալով մի հաղորդագրությամբ, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտարարել է.«Որպես միջազգային օրենքների խոշորագույն խախտող, ԱՄՆ-ն իր միակողմ նախագծերը առաջ տանելու համար չարաշահում է ԱԽ-ում ունենցած իր դիրքը:

Չորեքշաբթի օրը, հակազդելով ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլիի  հայտարարություններին, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հավաստել է.«Չարաշահելով ԱԽ-ում ունեցած իր մշտական անդամակցության դիրքը և խորհրդի շրջանային նախագահությունը, ԱՄՆ-ն իր միակողմանի որոշումները պարտադրել այս կառույցին: Այս քայլը համարվում է միջազգային հարաբերություններում ուժի կիրառում»: 

Նախատեսված է, որ ԱԽ-ն Դոնալդ Թրմափին նախագահությամբ Իրանի հարցով նիստ գումարի 2018թ. սեպտեմբերի 26-ին: Թրամփն Իրանին համարում է ապակայունացնող  ու ճգնաժամ հարուցող տարր Արևմտյան Ասիայում ու փորձում է իրանաֆոբիայի տարածմամբ հասնել իր նպատակներին: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը և տարածաշրջանում Իրանի վարքագիծը փոփոխության ենթարկելու հարցում ջանքերը, Թրամփի ու իր դաշնակիցների համատեղ ջանքերի արգասիքն են եղել: ԱՄՆ-ի պետայրերն այս ուղղությամբ օգտագործում են ցանկացած հայտարարություն և փորձում են ուրիշներին մեղադրելով ու ուժ գործադրելով, հանրության ուշադրությունը շեղել Արևմտյան Ասիայի հիմնական խնդրից՝ Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացման ու պաղեստինցիներին իրենց պապենական հողերից արտաքսման խնդրից, որպեսզի արաբների հետ համագործակցությաբ կարողանա ապահովել Իսրայելի կեղծ ռեժիմի անվտանգությունը: ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելը, UNRWA-ն լուծարելու համար գործադրվող ջանքերը և «Դարի գործարք» չարաբաստիկ նախագծի իրագործումն ունեն հատուկ իմաստ և Թրամփը ձգտում է իրանաֆոբիայի տարածման ու Պարսից Ծոցի արաբական երկրներին չարաշահելու շրջանակներում հետապնդել իր նպատակները:  

Բացի այդ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի հետ տնտեսական համագործակցությունների դադարեցմամբ տարբեր երկրներին վախեցնելը նույնպես վկայում է ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունների ու զոռբայության մասին ինչը լուրջ վտանգ է համարվում համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար: Այս կապակցությամբ, չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում «Խաղաղության մշակույթի զարգացում» խորագրով նիստի ընթացքում, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն ասել է.«ԱՄՆ-ի միակողմանի ընթացքը, միջամտողական քաղաքականությունները և արտաքին քաղաքականություններն առաջ տանելու համար կիրառվող տնտեսական, ֆինանսական, առևտրական միակողմանի շրջափակումները, սպառնում են միջազգային ու տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության հաստատմանն ու զարգացմանը»:

Իրանի դեմ ճնշումներն ավելացնելու հարցով Թրամփի կառավարության կողմից գործադրվող մեծ ջանքերը, խոսում են տարածաշրջանի անկախ ու հանձնառու երկիր համարվող Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության գագաթնակետի մասին: Իրանը ճանաչված է որպես խաղաղատենչ երկիր և Իրանի վարքագիծը փոխելու համար գործադրվող ջանքերը թշնամությունից բացի այլ կերպ չեն մեկնաբանվում: Անդրադառնալով ԱՄՆ-ի պաշտոնյաների լկտիությանն ու անամոթությանը, Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Նրանք նախապես էլ իրենց  հայտարարություններում չեին հարգում քաղաքական ու դիվանագիտական էթիկայի նորմերը, սակայն ԱՄՆ-ի ներկա պատասխանատուները այնպես անամոթաբար ու անարգանքով են խոսում աշխարհի հետ, որ կարծես լիովին կորցրել են ամոթի զգացումը»:

Դոնալդ Թրամփն Իրանի դեմ թշնամությունից ու այս երկրի ներքին խնդիրներում միջամտելուց բացի ուրիշ նպատակ չի հետապնդում: Սակայն այդուհանդերձ Իրանի ԱՄՆ-ի դեմ մեկ քայլ նույնիսկ չի նահանջել և օրըստօրե տարածաշրջանում ավելացրել է իր ուժն ու ազդեցությունը: Իրանի ուժն ու ազդեցությունը ծառայում են տարածաշրջանի ու աշխարհի խաղաղությանն ու անվտանգությանը և Իրանի վարած քաղաքականություններում այս հայտարարությունը բացահայտվում է ահաբեկչության դեմ իրական պայքարում:

Sep 06, 2018 12:42 Asia/Yerevan
Մեկնաբանություններ