• Մեծարգո առաջնորդի տեսակետը՝ չնայած բոլոր թշնամություններին, իսլամական համակարգն ընդլայնվում է

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այսօր Բանիմացների ժողովի նախագահի ու անդամների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ չնայած բոլոր թշնամություններին ու սադրանքներին, իսլամական համակարգը շարունակում է մնալ սուրբ ծառ, որն ամուր հիմքեր ունենալով ընդլայնվում ու պտուղ է տալիս:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին հինգշաբթի օրը Բանիմացների ժողովի նախագահի ու անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ այսօր պայմանները զգայուն են: Նա ասել է. «Պայմաններն զգայուն են այն առումով որ իսլամական համակարգը մտնելով նոր ուղի և ներկայացնելով տարբեր տեսակետներ ու տեսություններ, վերջին քառասուն տարիների ընթացքում շարժվել է մեծապետականության ու տիրակալ համակարգի հակառակ ուղղությամբ»:

1979 թվականին իսլամական հեղափոխության հաղթանակով նոր գրականությամբ միջազգային համակարգ մտավ իսլամական համակարգը, որը չէր տեղավորվում արևմուտքի ու արևելքի  ճամբարներում և անկախ կերպով ու տիրակալ համակարգի կամքից անջատ դերակատարություն է ունեցել: Իշխանական այս մոդելն այսօր քառասուն տարիների կտրվածքով վերածվել է հաստաբուն ծառի, որը դիմադրել է ցանկացած փոթորիկի: Իսլամական հեղափոխության հաղթանակով, թշնամիները դիմեցին ցանկացած միջոցի, որպեսզի կանխեն իսլամական համակարգի ընդլայնումն ու առաջադիմությունը, սակայն այսօր իր քառասնամյա փորձով այս համակարգը տարբեր բնագավառներում շարունակում է դեպի վեհ նպատակների իրագործում առաջնորդող ուղին:

Եթե մի ժամանակ թշնամին պատերազմի ու ահաբեկչական հրահրումների միջոցով փորձում էր կասեցնել իսլամական հեղափոխության երթը, այսօր նրանք դիմել են տնտեսական ու հոգեբանական պատերազմի, որպեսզի իրենց պատկերացմամբ ժողովրդական բողոքներ հրահրելով, իսլամական համակարգը կանգնեցնեն մարտահրավերների դիմաց: Տարածաշրջանում ԻԻՀ-ի իմաստավոր ներկայության և տարածաշրջանային հավասարություններում ակտիվ ու ազդեցիկ դերակատարությանը զուգահեռ  իսլամական հեղափոխության թշնամիները զբաղված են տնտեսական սադրանք լարելով ու հոգեբանական պատերազմ հրահրելով: Մի կողմ թողած տնտեսական ոլորտում կառավարման հետ կապված կառավարության որոշ հարցերը, թշնամիներն իրենց հերթին լծված են թշնամական քայլերի, որպեսզի հասարակության մոտ անհուսության ու հիասթափության մթնոլորտ ստեղծեն ու դրա արդյունքում հասնեն իրենց նպատակներին: Այս կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է. «Մեր տեղեկությունների համաձայն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայությունները մեզ  շրջապատող երկրների և տարածաշրջանի մեծահարուստների  ֆինանսական աջակցությամբ մեդիապատերազմի համար կառույց են առաջացրել և հասարակության մտային ու քարոզչական մթնոլորտը պղտորելու համար լրջորեն ծրագրում են կատարում և ջանք են գործադրում»:

ԱՄՆ-ի գլխավորությամբ և  ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարումից հետո Իրանի դեմ մղվող այս հոգեբանական ու լրատվական պատերազմը նպատակ ունի այնպիսի տպավորություն ստեղծել, որ իբր իսլամական համակարգը հայտնվել է փակուղային վիճակում և այդպիսով ժողովրդին համոզել, որ այս համակարգն այլևս պատասխանատու չէ:

Իսլամական հեղափոխության քառասնամյա պատմության մեջ հանդիպում ենք նման բազմաթիվ փաստերի, երբ Իրանի դեմ սադրանքների  դիմած ԱՄՆ-ի տարբեր  վարչակազմերն ի վերջո ձախողել են: Իրանում իշխանափոխությունն ու իսլամական համակարգի կործանումն ԱՄՆ-ի հետապնդած գլխավոր  նպատակն է և դա բացահայտ կերպով նկատելի է Թրամփի վարչակազմի անդամների վերջին օրերի լկտի հայտարարություններում: Ժողովրդի և բոլոր կառույցների վճռականությունն ու միասնականությունը շարունակ նման սադրանքները թիկունքում թողնելու հարցում Իրանի արձանագրած հաջողության գաղտնիքն են եղել: Այսօր էլ թշնամու  սանձազերծած տնտեսական համակողմանի պատերազմում Իրանը նման սադրանքների դիմաց ճիշտ ու խելացի քաղաքականություն որդեգրելով, պարզերես է լինելու: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն այս կապակցությամբ ասել  է. «Եթե կանգնենք թշնամու դիմաց, նա պարտավոր կլինի նահանջել: Կամոքն Աստծո մեծապետականությանը ծնկի կբերենք և ողջ աշխարհին կներկայացնենք այն ձևաչափը, որ եթե իսլամի համակիրները պաշտպանության ու սխրագործության համար պատրաստ լինեն, անկասկած հաղթելու ենք»:

Sep 06, 2018 17:58 Asia/Yerevan
Մեկնաբանություններ