• Մամուլի տեսություն 07-09-2018

Ուրբաթ  օրը Թեհրանում գումարվելու է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նիստը, որի նպատակն է Սիրիայի զարգացումների և ահաբեկչության հետ առճակատման հարցում երեք երկրների համադրման շուրջ մտքերի փոխանակում կատարել:

ԻՌՆԱ

Սիրիայի խաղաղության հեռանկարն ուրվագծվելու է Թեհրանում

 

Ուրբաթ  օրը Թեհրանում գումարվելու է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նիստը, որի նպատակն է Սիրիայի զարգացումների և ահաբեկչության հետ առճակատման հարցում երեք երկրների համադրման շուրջ մտքերի փոխանակում կատարել:

Սա Սիրիայի հարցով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանու, Վլադիմիր Պուտինի և Ռեջեբ Թայիբ Էրդողանի երրորդ եռակողմ նիստն է:

Ահաբեկչության դեմ պայքարի և Սիրիայում խաղաղության ու երկխոսության գործընթացքում առաջընթացի շուրջ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նախորդ երկու նիստերը գումարվել են Սոչիում և Անկարայում:

Իրան, Թուրքիան և Ռուսաստանն անցած տարի Ղազախստանի Աստանայում ձևավորեցին մի գործընթաց, որի նպատակն է  կառավարության ու ընդդիմության միջև երկխոսության ուղղությամբ շարժվելով և այդ երկրում նոր սահմանադրություն մշակելու միջոցով կարգավորել  Սիրիայի ճգնաժամը: Այս գործընթացն սկսվել է Սիրիայի տարբեր բաժիններում տեղական հրադադարներ հաստատելով և այսօր ընթանում է ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ:

Հրապարակված որոշ հաղորդումների համաձայն Էրդողանը Թեհրան կատարելիք ուղևորության շրջանակներում իրանցի պաշտոնատարների հետ նաև զրուցելու է ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին դիմակայելու շուրջ:

Լոնդոնում տպագրվող «Ալ-Արաբ» օրաթերթն այս մասին գրել է. «Իրանի ու Թուրքիայի պաշտոնատարները Սիրիայի իրավիճակի քննարկման կապակցությամբ լայնամասշտաբ աշխատանք են իրականացնում և կարելի է հուսալ, որ Իրանում երեք երկրների նախագահների եռակողմ նիստը կհանգեցնի Սիրիայի ճգնաժամի կարգավորման շուրջ այդ երեք երկրների միջև լիարժեք  պայմանավորվածության ձեռքբերման»:

Աարիբ Ալ-Ռանթավին հորդանանյան «Ալ-Դասթուր» օրաթերթում տպագրված հոդվածում գրում է.«Իդլիբի ճակատամարտի շուրջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև համախոհության նշանն են երևան եկել: Թուրքիան չի ցանկանում է փախստականների մեծ ալիքի ականատես լինել: Ռուսաստանն էլ ամեն ինչից առավել ցանկանում է ավերել Սիրիայում ահաբեկիչների վերջին հենակետը և Իդլիբ ռազմավարական նշանակությամբ նահանգում վերականգնե: Սիրիայի համակարգի ներկայությունը: Այս երկիրը ցանկանում է ընդմիշտ լուծել Ջեբհաթ-ալ-Նուսրայի ու նրա դաշնակիցներ կողմից Համիմիմում ռուսական ռազմաբազային ուղղված սպառնալիքի հարցը: Հետևաբար կարելի է ասել, որ Իրանում եռակողմ նիստի գումարման համար ճամբա է հարթվել և ահաբեկչական խմբերի վերջին հենակետում Սիրիայի բանակի ուժերի առաջխաղացքին կանաչ ազդանշան է տրվել»:

Ռուսական «Սպուտնի» լրատվական կայանը հաղորդեց, Սիրիայի ուժերի դաշնակցության գլխավոր քարտուղար Սաադ Ալ-Ղասիրն այս կապակցությամբ ասում է. «Իրանի ու Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հիմքում ընկած չեն այն հավակնություններն ու պատճառաբանությունները որոնք Թրամփը ներկայացնում է աշխարհին: Դա Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում այս երկու երկրների դերակատարության պատճառով է: Նաև տնտեսական ճգնաժամն ու պատժամիջոցները, որոնցից տառապում է Թուրքիան Թուրքիայում կալանքի մեջ պահվող ամերիկացի հոգևորական Բրենսոնի շուրջ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ծագած տարաձայնության պատճառով չեն, այլ ԱՄՆ-ն փորձում է թիրախ դարձնել Թուրքիայի տնտեսությունը, որպեսզի այդ երկիրը հրաժարվի Սիրիայի ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացի հանդեպ իր հովանավորությունը»:

«Պիտի ասել, որ պատժամիջոցների և այդ երեք երկրների դեմ ԱՄՆ-ի մղած տնտեսական պատերազմի լույսի ներքո Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան առավել քան երբևե մոտեցել են իրար ու առավել քան որևէ ժամանակ շարժվում են դեպի տնտեսական ու քաղաքական զուգամերձություն: Միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի միահեծանության դեմ պայքարը շաղկապել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի շահերը: Տնտեսական համագործակցության և հատկապես պատժամիջոցները շրջանցելու հարցում երեք երկրները համատեղ քայլեր են ձեռնարկում և ձևավորել են միասնական առանցք»,-գրում է Սաադ  Ալ-Ղասիրը:

Լիբանանյան «Ալ-Մուսթաղբալ» օրաթերթը գրել է. «ԱՄՆ-ի պատժամիջոցները դիմակայելու համար Թուրքիան ապաստանել է ռուսներին ու իրանցիներին: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ՍՄՆ-ի պատժամիջոցների դիմաց պաշտպանել է Անկարային և ցանկացել է, որպեսզի առևտրաշրջանառության մեջ դոլարը փոխարինվի տեղական արժույթներով: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն էլ ասել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց Իրանը կանգնած է մնալու Թուրքիայի կողքին:

 

Ժամանակ

Առաջիկայում համաներում կհայտարարվի՝ նվիրված Անկախության տոնին

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը առաջիկայում կարող է դիմել խորհրդարան համաներում հայտարարելու առաջարկությամբ: Համաներումը կարող է նվիրված լինել Հայաստանի անկախության տոնին:

Հայաստանում վերջին անգամ համաներում է հայտարարվել 2013թ., և չնայած ազատազրկման մեջ գտնվողների ու նրանց հարազատների բոլոր սպասումներին, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարեր նաև 2015թ. Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, համաներում այդպես էլ չեղավ»:

 

 

Իրատես

ՀՀԿ-ն իր «մահվան» կոճակը չի սեղմի՝ խորհրդարանը չի տա

 

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը մտածում է ինչպես անել, որ վարչապետը հրաժարական չտա, իսկ խորհրդարանն էլ ինքնալուծարվի, ԱԺ մեծամասնությունը հանգիստ հետևում է Նիկոլ Փաշինյանի սահմանադրական փոփոխության այդ տարբերակի միս ու արյուն ստանալուն: Նախկին իշխանություններին դա չի անհանգստացնում մի պարզ պատճառով:

Ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ-ն ոչ մի դեպքում մտադիր չէ այդքան հեշտությամբ զիջելու իրեն մնացած վերջին հնարավորությունը: «Մենք մեր դե՞մ ենք քվեարկելու, որ նման փոփոխություն ընդունվի: Եթե Նիկոլ Փաշինյանը, որ ողջ հանրության վստահությունն իրենն է համարում, վախենում է հրաժարական տալուց, մենք ինչո՞ւ ենք հենց այնպես հանձնում մեր իշխանությունը: Թող խորհրդարանն էլ ընդդիմադիր լինի, ի՞նչ է եղել որ»,- նշեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը:

Մնում է հասկանալ, թե Փաշինյանի իշխանությունը սահմանադրական փոփոխության ինչ տարբերակ պետք է մտածի, որ և՛ ինքը մնա վարչապետի պաշտոնում, և՛ ՀՀԿ-ին համոզի սեփական «մահվան» կոճակը սեղմել, և՛ խորհրդարանն ինքնալուծարվի, և՛ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն: Փաստորեն, նախորդ վարչապետի «հագով» ձևված սահմանադրությունը նոր վարչապետի համար, այդուհանդերձ, «նեղ» է ստացվել»:

 

 

News.am

Վանում հայերի կառուցած պատմական կամուրջը ասֆալտապատել են. բնակիչները բողոքել են

 

Վանի Բերկրիի շրջանում դեռեւս 200 տարի առաջ հայերի կողմից կառուցված քարե կամուրջի ասֆալտապատումը մեծ արձագանք է գտել տեղի բնակչության մոտ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Բերկրի գետի վրա կառուցված քարե կամուրջը Վանի պատմական կառույցների շարքում է գտնվում, որի պատճառով տեղի բնակիչները ասֆալտապատած կամուրջը տեսնելուց հետո բողոքել են տարբեր ատյանների։  Բողոքը արդյունք է տվել, որից հետո ասֆալտապատող ընկերությունը քանդել է ասֆալտը եւ կամուրջը բերել նախկին տեսքի։

 

 

 

 

Պիտակ

Sep 07, 2018 11:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ