• Սիրիայի հարցով Թեհրանում կայացած եռակողմ նիստը՝ տարածաշրջանային համագործակցության հաջողած մոդել

Թեհրանն այսօր հյուրընկալում է Սիրիայի խնդրի կարգավորման հարցով երեք կարևոր երկրների՝ ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներին:

ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահները Թեհրանում այն դեպքում են քննարկում Սիրիայի վերջին զարգացումները, երբ այս երկիրը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում վերջնական քայլերն է կատարում և Սիրիայի ճգնաժամնը արդեն փոխադրվում է քաղաքական դաշտ: Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգը միակ վայրն է, որտեղ դեռևս նեկա են ահաբեկիչներն ու զինված ընդդիմադիրները:

Ահաբեկիչների դեմ պայքարում Սիրիայի բանակի հաղթանակն ու միաժամանակ ճգնաժամի քաղաքական լուծման ընթացքի շարունակումը վկայում է Իրան-ՌԴ-Թուրքիա համագործակցության արդյունավետության մասին, ինչը իմաստ է գտնում Աստանայի գործընթացի կաղապարով: Այսօր, որ Թեհրանում հանդիպում են Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինն ու ՌԵջեբ Թայիբ Էրդողանը Սիրիայի պատերազմն իր վերջին փուլն է թևակոխում և այժմ բոլոր հայացքներն ուղղված են Իդլիբի ազատագրման կողմը: Ահաբեկիիչների դեմ պայքարի կենտրոնացումը միայն Իդլիբ նահանգում Աստանայի բանակցությունների արդյունքն է, որ միաժամանակ հետապնդել ու առաջ է մղել Սիրիայի ճգնաժամի ռազմական խնդրի ու քաղաքկան լուծման հարցը: Սիրիայում ԻԼԻՊ-ի պարտության մասին հայտարարությունը և Սիրիայի կարևոր շրջանները ահաբեկիչներից մաքրելու և նրանց Իդլիբ տեղափոխելու համար նվազ լարվածության գոտիների ստեղծումը խոսում է Սիրիայի եռյակի կարևորության մասին, որոնց ղեկավարները այսօր Թեհրանում ամենազգայուն պահին խորհրդակցում են միմյանց հետ, որպեսզի ծրագրեն Սիրիայի հետպատերազմական ժամանակաշրջանի համար: Մի խոսքով կարող ենք ասել, որ Աստանայի գործընթացով Սիրիան կարողացել է ահաբեկիչների դեմ պատերազմի վերահսկմամբ ռազմական փուլից շարժվել դեպի քաղաքական փուլ: Այս կապակցությամբ երեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալն Աբբաս Էրաղչին ասել է.«Ահաբեկչության դեմ պայքարի  ու նաև լարվածությունների մեղմացման հարցում Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի ընկերակցությամբ Աստանային գործընթացը լավ առաջադիմություններ է ունեցել»: Նշելով որ Սիրիայի զարգացումները մոտենում են զգայուն փուլի Էրաղչին հավաստել է.«Սիրիայի տարբեր քաղաքներում Սիրիայի կառավարության հետ Իրանի-ՌԴ-ի ու Թուրքիայի համագործակցությամբ ահաբեկիչները ոչնչացան ու մյուսներն էլ գնացել են Իդլիբ»:

Այս հաղթանակի կարևորությունը ավելի է մեծանում այն ժամանակ, երբ այսօր միայն Իդլիբ նահանգն է ահաբեկիչների հսկողության տակ և այս խնդրի հետ կապված ԱՄՆ-ի գլխավորությամբ բարձրացված աղմուկը վկայում է Սիրիայում խաղաղության երաշխավոր երեք երկրների համագործակցության արդյունավետության մասին:  Սիրիայում Իրանի, ՌԴ և Թուրքիայի տարածաշրջանային համագործակցությունը ամենահաջող համագործակցությունն է և փաստորեն կանգնած է արևմուտքի ու ՄԱԿ-ի հանագործակցությամբ ձևավորված Ժնևյան գործընթացի դեմ: Սիրիայի ճգնաժամի կարգավորման շրջանակներում ամբողջությամբ արևմտյան գործընթացի դերակատարներ բարյացակամ չեն և Իդլիբի ազատագրման նախօրյակին նրանց սցենարը խոսում է այս գործընթացի երկակի բնույթի մասին: Ամերիկացի գրող և տեսաբան Ատեֆան Լանդմանը Global research պարբերականի ինտերնետային կայքում գրել է.«Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգը սահմանակից է Թուրքիային և ԱՄՆ-ի հովանու տակ գտնվող Ջեբհաթ Ալ-Նոսրա ահաբեկչական խումբը և Ալ-Ղայիդաին կապված մյուս ահաբեկիչները վերահսկում են Սիրիայի այս տարածքը»:

Նկատի ունենալով այս իրավիճակը, համագործակցության այն մոդելը, որ Սիրիային կանգնեցրել է հաղթանակի ունաև ահաբեկիչների վերջնական պարտության շեմին, Սիրիայի եռակողմ համագործակցության մոդելն է, որ այսօր արևմուտքի քարոզչական պատերազմի գագաթնակիտին Թեհրանում բանակցում են ահաբեկիչների դեմ պայքարի վերջնական քայլի ու Սիրիայի քաղաքական ապագայի մասին, որպեսզի գալիք հավասարությունների ուղղվածությունը հայտնի դառնա և՛ Իդլիբում և՛ քաղաքական դաշտում:

Պիտակ

Sep 07, 2018 12:30 Asia/Yerevan
Մեկնաբանություններ