• Եմենի ռազմական կտրուկ պատասխանը Ալե Սաուդի ռազմատենչությանը

Իր ոճրագործությունները խստացնելուն զուգահեռ Եմենի ճգնաժամը խաղաղ ու քաղաքական միջոցներով կարգավորելու ցանկացած ջանք խոչընդոտելու Ալե Սաուդի քայլերն արժանացել են Եմենի ժողովրդի դիմադրության կտրուկ պատասխանին:

Եմենի ճգնաժամին վերաբերող բանակցությունների ճանապարհին խափանարարություն կատարելու Ալե Սաուդի վերջին փորձի արդյունքում այս կապակցությամբ Ժնևում նախատեսված բանակցությունները հետաձգվեցին:

Բանակցությունների հետաձգման գլխավոր պատճառը սաուդական կոալիցիայի խափանարարությունն է: Չնայած նրան, որ Անսարոլլահ շարժման քաղաքական գերագույն խորհուրդը հայտարարել էր, թե այս շարժման պատվիրակությունը մասնակցելու է Ժնևի բանակցություններին,  սաուդական կոալիցիան չի արտոնել այն ինքնաթիռի թռիչքը, որն այդ նպատակով Օմանից Սանըա մեկնելով Ժնև պիտի փոխադրեր Անսարոլլահի պատվիրակությանը: Սաուդական կոալիցիան ավելի վաղ նման հնարք էր գործադրել Ժնևում նախատեսված մեկ այլ բանակցության ժամանակ: Արաբիան այն պայմաններում է նման քայլի դիմել, երբ այդ երկիրն ու նրա դաշնակիցները խստացնելով եմենցի երեխաների ու կանանց թիրախավորումը վերջին ամիսներին առավել ընդլայնել են իրենց ոճրագործության ծավալները:

Արաբիայի ոճրագործություններին պատասխան քայլերը շարունակելով Եմենի բանակի և ժողովրդային կոմիտեների հրթիռային ջոկատը հայտարարեց, որ «Բադր-1» տեսակի տեղական բալիստիկ երկու հրթիռներով հարվածել է Ջիզանի օդանավակայանը: Եմենի բանակի և ժողովրդային կոմիտեների հրթիռային ջոկատը մի քանի օր առաջ «Բադր-1» տեսակի չորս հրթիռներով հարվածել էր Արաբիայի նավթի ազգային ընկերության՝ «Արամքո»-ի զտարանն ու Ջիզանի նավթամթերքի մշակման գործարանը: Եմենի բանակն ու ժողովրդային կոմիտեները գրեթե ամենօրյա կարգով բալիստիկ հրթիռներով հարվածում են Արաբիայի տարածքում խորքում գտնվող թիրախներ, ինչն իրականացվում է ի պատասխան Եմենի դեմ սաուդական կոալիցիայի ոտնձգության և այդ երկրի խաղաղ քաղաքացիների թիրախավորման:

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումները սկսվելուն զուգահեռ Եմենի ժողովրդական ուժերը հիմնվելով ներքին կարողությունների վրա և տարբեր տեսակի հրթիռներ արտադրելով, հարվածում են այդ երկրի տարբեր տարածքներում ու նույնիսկ Ռիադի մերձակայքում գտնվող ռազմական տարբեր դիրքերը: Եմենցիների այս ռազմավարությունը պատճառ է դարձել, որը ռազմական ու տարածաշրջանային հավասարություններն առավել քան երբևե փոխվեն հօգուտ իրենց և սաուդական ագրեսոր կոալիցիան լիարժեքորեն ձախողի: Եմենի բռնահարված ժողովրդի դեմ մղած պատերազմում Ալե Սաուդը ռազմական, քաղաքական ու բարոյական տեսակետից պարտություն է կրել:

Այս զարգացումներն առաջ են քաշում Եմենի ժողովրդի դեմ ոճրագործություններից սաուդական կոալիցիային հրաժարեցնելու ուղղությամբ միջազգային կազմակերպությունների շտապ քայլերի ու որոշումների անհրաժեշտությունը, իսկ Եմենի հետ կապված քաղաքական գործընթացում Արաբիայի խափանարարությունների դիմաց ՄԱԿ-ի պասիվությունը, որը փակուղի է տարել այս գործընթացը, հիշյալ ռեժիմին իր ոճրագործություններում առ ավել համարձակ է դարձրել:

Այս կապակցությամբ խորհելու արժանի կետն այն է, որ Եմենի ժողովրդի դիմադրությունն ապացուցել է, սաուդական կոալիցիայի ցանկացած ոտնձգություն միայն Եմենի դեմ պատերազմն առավել մաշողական դառնալու և ագրեսորների առավել թուլացման պատճառ է դարձել և այս կարևոր նվաճումն, այսինքն Եմենի պատերազմում հավասարությունների խախտվելը Եմենի ժողովրդի դիմադրության կտրուկ պատասխանն է սաուդական ագրեսոր կոալիցիային:

Sep 07, 2018 17:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ