• Մամուլի տեսություն 08-09-2018

Թեհրանը երեկ Սիրիային պարտադրված քանիամյա պատերազմի վերջ տալու ուղղությամբ ջանքերի պատճառով համաշխարհային ուշադրության կենտրոնում էր:

Ջավան

Շամի խաղաղության արևը ծագեց արևելքից

 

Թեհրանը երեկ Սիրիային պարտադրված քանիամյա պատերազմի վերջ տալու ուղղությամբ ջանքերի պատճառով համաշխարհային ուշադրության կենտրոնում էր:

Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Հասան Ռոհանին, Վլադիմիր Պուտինն ու Ռեջեբ Թայիբ Էրդողանն ավելի վաղ՝ 2017 թվականին Սիրիայում խաղաղության առանցքայնությամբ ի մի էին հավաքվել Ռուսաստանի Սոչիում: Անկարայի հյուրընկալությամբ երկրորդ նիստն անցած ապրիլի 4-ին հատկացվեց Սիրիայում վերջին զարգացումների գնահատմանը և միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ քննարկումներին: Երրորդ քայլը երեկ իրականացվեց Իրանի հյուրընկալությամբ:

Թեհրանի նստաշրջանը գումարվեց այն պայմաններում, երբ Սիրիայի բանակը պատրաստվում է Իդլիբն ահաբեկիչներից ազատագրելու  համար: Իդլիբը Սիրիայում լարվածության մեղմացման քառյակ տարածքներից է, որ այս պահին դուրս է գտնվում այդ երկրի կառավարության վերահսկողությունից: Այդ տարածքն ԱՄՆ-ի ու արևմուտքի հովանավորությամբ դարձել է լարվածության ու բախման կիզակետերից մեկն ու Սիրիայում ահաբեկիչների թափթփուկների համախմբման վայրը և այսօր ահաբեկչության աջակիցների, այդ թվում ԱՄՆ-ի բացակայությամբ պիտի որոշվի այդ տարածքի ճակատագիրը: Սա վկայում է այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը միայն հնարավոր է տարածաշրջանի երկրների համագործակցությամբ և տարածաշրջանից դուրս գտնվող երկրները որպես տարածաշրջանում լարվածության ու բախման գործոն պիտի լքեն տարածաշրջանը: Դա ի տես այն բանի, որ հակադրվելով դիվանագիտական այս ջանքերին ամերիկացիների ու նրանց տարածաշրջանային դաշնակիցների կողմնորոշումը շարունակ հիմնված է եղել լարվածության թմբուկին հարվածելու և ճգնաժամ հարուցելու վրա:

Թեհրանը երել հյուրընկալեց երկրների, որոնք ձգտում են Սիրիայում խաղաղության վերականգնմանը: Խաղաղություն, որ վերջին ութ տարիների ընթացքում արևմտյան ու արաբական մի խումբ երկրների միջամտության պատճառով ծանր հարված է ստացել:

 

Քեյհան

Սպիտակ տնում Թրամփի դեմ «դիմադրության խումբ» է ստեղծվել

 

Այս օրերին Թրամփի ու նրա քաղաքականության դեմ բողոքի ձայնը փողոցներից, ԶԼՄ-ներից, կուսակցություններից ու քաղաքական հոսանքներից փոխանցվել է Սպիտակ տուն: Երբ 2016 թվականին Դոնալդ Թրամփը պայքարում էր Սպիտակ տանը հասնելու համար կատարվող կանխատեսումներից մեկը հենց սա էր՝ «ընդվզում սպիտակ տան մեջ»:

Թոշակի անցած գեներալ և CIA-ի նախկին պետ Մայքըլ Հայդենն այդ տարի ասաց. «Եթե Թրամփը փորձի իրագործել իր  տված խոստումներն ԱՄՆ-ի ռազմական ուժերը կհրաժարվեն կատարել նրա կարգադրությունները»:

Այսօր Դոնալդ Թրամփի նախագահության շրջանից երկու տարի անց, լուրեր են հրապարակվում, որոնք ցույց են տալիս կատարված կանխատեսումներն առնվազն որոշ չափով իրականություն են դառնում և Սպիտակ տնում Թրամփի դեմ ընդվզում է իրականացվում:

Անցած շաբաթ ամերիկացի վաստակավոր լրագրող Բաբ Վուդվարդն իր գրքում, որի որոշ  բաժիններ արդեն հրապարակվել են, գրեց, որ գործնականում Սպիտակ տանում Թրամփի դեմ շարժում է ձևավորվել, որն ԱՄՆ գործող նախագահին համարում է անարժան և տարբեր միջոցներով հրաժարվում է նրա կարգադրությունները կատարելուց: «Հիմար», «անհավասարակշիռ», «դպրոցական երեխա» և «անիծյալ ստախոս»: Սրանք միայն մեկ մասն են այն որակումներից, որ Վուդվարդի հավակնությամբ Թրամփի մասին օգտագործել են պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը, նախագահի գրասենյակի պետ Ջան Քելին, նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և Սպիտակ տան մի շարք այլ պաշտոնատարներ:

Այն պայմաններում, երբ Թրամփի փորձում էր պատասխանել Վուդվարդի հավակնություններին, անցած չորեքշաբթի օրն ԱՄՆ-ում ավելի մեծ սկանդալ իրականացվեց և «Նյու Յորք Թայմզ»-ում հրապարակված հոդվածն առավել քան երբևե զայրույթ պատճառեց Թրամփին:

Աննախընթաց մի հոդված որ կրում է հետևյալ խորագիրը՝ «Ես Թրամփի վարչակազմում դիմադրության անդամներից եմ»: Աննախընթաց այն առումով, որ հիշյալ հոդվածի հեղինակը, որի անունը թաքուն է պահվել ասել է, որ Թրամփի վարչակազմի ավագ պաշտոնատարներից է: Երբ խոսվում է ավագ պաշտոնատարի մասին ամենայն հավանականությամբ նա զբաղեցնում է նախարարի տեղակալի և կամ դրանից ավելի բարձր պաշտոն:

Հոդվածագիրը Թրամփի վարչակազմից ներկայացնում է այնպիսի մի պատկեր, որտեղ կառավարության մի խումբ պաշտոնատարներ ակտիվորեն, գիտակցաբար ու համադրված կերպով աշխատում են նախագահի ու նրա արձակած հրահանգների դեմ:

Հեղինակը խոստացել է, որ «սպիտակ տնում ակտիվ դիմադրության կորիզը Թրամփի դեմ իր աշխատանքը կշարունակի մինչև այն պահը, երբ որևէ կերպ ավարտին կհասնի այս կառավարության գործունեության շրջանը»:

 

 

Ալիք

Հայաստան-Իրան-Եվրասիա համագործակցությունը հեռանկարներ եւ շատ մեծ հնարավորություններ ունի. Արմեն Սարգսյան

 

Հայաստան-Իրան-Եվրասիա համագործակցությունը հեռանկարներ եւ շատ մեծ հնարավորություններ ունի: Համոզված եմ, որ կառավարությունն այս ուղղությամբ շատ լուրջ կաշխատի: Այս մասին սեպտեմբերի 7-ին «Հայաստան ԷՔՍՊՕ 2018» ցուցահանդես այցելության ընթացքում լրագրողներին ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահը նշեց, որ Հայաստանը պետք է դառնա ժամանակակից տեսանկյունից ինդուստրիալ երկիր, 21-րդ դարի պետություն, որը կկարողանա իր արտադրանքն արտահանել աշխարհի տարբեր երկրներ: «Առաջին հերթին՝ հարեւան պետություններ եւ ԵՏՄ երկրներ»,- շեշտեց Սարգսյանը:

Նա առանձին անդրադարձավ ցուցահանդեսում ներկայացված գյուղատնտեսական արտադրանքին: Նրա խոսքով՝ գյուղացիների հետ քննարկումների ժամանակ մի շարք խնդիրներ են պարզել: Մասնավորապես՝ նրանք նշում էին ցածր տոկոսադրույքներով փոքր վարկեր ստանալու կարեւորությունը՝ իրենց արտադրանքի արտահանման հնարավորություն ունենալու համար:

Հավելենք, որ «Հայաստան ԷՔՍՊՕ 2018» 18-րդ առեւտրաարդյունաբերական ունիվերսալ տարածաշրջանային ցուցահանդես-համաժողովը կտեւի մինչեւ սեպտեմբերի 9-ը: Կազմակերպիչներն են  Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռներեցների (Գործատուների) միությունը եւ LOGOS EXPO Center-ը:

 

 

Իրավունք

«Զարմանալի է Լեզվի պետական կոմիտեի կրավորական պահվածքն ու անգործությունը»

 

Եթե տարբեր բնագավառներում «թավշյա հեղափոխության» գործած դրական կամ բացասական ազդեցությունը վիճարկելի թեմա համարվելով կարող է տարբեր քննարկումների առարկա դառնալ, հայոց լեզվի պարագային դրա գործած ազդեցությունը միանշանակ եղել է բացասական: Այս եզրահանգմանն է եկել իրավաբան, քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը:

«Իդենտիֆիկացիա, ռեստավրացիա, գեներացում, պերմենենտ, ռեւանշ, ռեսպուբլիկա, մանիպուլյացիա, լեգիտիմ, լյուստրացիա, ռեպրեսիվ, հիպոթետիկ, ինտերվյու: Սա «թավշյա հեղափոխություն»-ից հետո Հայաստանում ժամանակակից ոչ միայն խոսակցական այլ գրավոր ու պաշտոնական լեզու մուտք գործած օտարամուտ բառերի ընդամենը մի փոքր հույլն է, որը քաղվել ենք ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներից եւ ՀՀ պետական պաշտոնատարների, քաղաքական գործիչների ու փորձագետների հարցազրույցներից:

Ռ. Մարգարյանն ընդգծում է, որ դարերի ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ դարերի ընթացքում ձեւավորված հասարակական ու ընտանեկան արժեհամակարգի կողքին հայոց լեզուն եղել ու շարունակում է մնալ հայ ժողովրդի ինքնության պահպանման ու գոյատեւման գլխավոր գրավականը. «Եթե «թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ ընտանեկան արժեհամակարգը հեղափոխական ուժերի ու նրանց կից աշխատող խմբավորումների կողմից բացահայտ ու անխնա հարվածների տակ են առնվել, հայոց լեզվի պարագային այդ հարվածն իրականացվում է հավասարապես հեղափոխականների ու այսպես կոչված «հակահեղափոխականների» միջոցով՝ ծնունդ տալով այնպիսի մրցակցության, որի արդյունքում ամեն օր ժամանակակից հայոց լեզուն «հարստացվում» է մեկ նոր օտարամուտ բառով»:

 

Sep 08, 2018 12:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ