• Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները՝ հեղափոխության Գերագույն առաջնորդի տեսանկյունից

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՆՎ Այաթոլլահ Խամենեին ուրբաթ երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իսլամական երկրների միասնականությունն ու համագործակցությունն անկասկած հող է նախապատրաստելու տարածաշրջանի խնդիրների կարգավորման համար»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է. «Մեծապետականությունն ու նրան գլխավորող ԱՄՆ-ն մտահոգ են իսլամական երկրների համագործակցությունից ու մերձեցումից և իսլամական ուժի ձևավորումից»:

Նա նշել է, որ իսլամական հզոր երկրների հետ ԱՄՆ-ի թշնամության պատճառը նույն այս մտահոգությունն :: Առաջնորդի խոսքերով. «ԻԻՀ-ն ու Թուրքիան տարածաշրջանի երկու հզոր ու պատվավոր երկրներն են և իսլամ աշխարհում ունեն ընդհանուր դրդապատճառներ, հետևաբար առավել քան երբևե պիտի ընդլայնվեն քաղաքական ու տնտեսական ոլորտներում երկու երկրների համագործակցությունը»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ Իրանի ու Ռուսաստանի երկկողմ համագործակցությունը կարող է նաև տարածվել համաշխարհային հարցերում:

Ն Վ Այաթոլլահ Խամենեին  հավելել է, որ ՌԴ նախագահը դրական է գնահատում ՀԳՀԾ-ն: «ՀԳՀԾ-ի կապակցությամբ Իրանը կընդունի այն դիրքորոշումը, որը կհամապատասխանի երկրի ու ժողովրդի շահերին ու պատվին». ասել է նա:

«Թեև ամերիկացիները ներկայումս արծարծում են Իրանի հրթիռային և տարածաշրջանում  Իրանի ներկայության հարցերը, սակայն նրանց խնդիրը Իրանի Իսլամական Հանրապետության հետ վեր է այդ հարցերից:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը  հավելել է. «40 տարի  է ինչ ամերիկացիները ցանկանում են արմատախիլ անել ԻԻՀ-ն, բայց նույն այդ ժամանակաընթացքում մենք 40 անգամ աճել ենք և ԻԻՀ-ի դիմադրությունն ու նրա արձանագրած հաջողություններն ԱՄՆ-ի սանձման մեկ այլ օրինակն են»:

Իսլամական Հեղափոխության Գերագույն առաջնորդի խոսքերն, անկասկած, վկայում են տարածաշրջանի ներկա հնարավորությունների ու կարիքների մասին:

Սակայն հնարավորությունների օգտագործումը, հատկապես տարածաշրջանի զգայուն պայմաններում, պահանջում է բազմակողմ փոխգործակցություն:

Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության փորձը ցույց տվեց, որ այս գործակցությունն ունի աճող ուժ, որը կարող է օգտագործվել բազմաթիվ խնդիրների հաղթահարման և  համատեղ ճնշումների և սպառնալիքներին դիմակայելը:
Այս առումով, կարևոր հնարավորություններից մեկն այն է, որ Իրանի եւ հարևան երկրների, ներառյալ Թուրքիային ու Ռուսաստանի հնարավորությունները և կարողությունները կօգտագործվեն կոլեկտիվ կայունության և նույնիսկ տարածաշրջանի երկրների տնտեսության սպառնալիքները դիմակայելու համար:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ԱՄՆ-ի կողմից Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի դեմ գործադրված պատժամիջոցները համագործակցության համար չափազանց հզոր գործոն է համարել:  «Տնտեսական ու քաղաքական համագործակցությունների ընդլայնմանը զուգահեռ Իրանն ու Ռուսաստանը պիտի լրջորեն հետեվի Թեհրանի նստաշրջանում ձեռք բերված պայմանավորվածությունների գործադրմանը». ասել է նա:
ՆՎ Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Հարցերից մեկը, որի շուրջ երկու երկրները կարող են համագործակցել ԱՄՆ-ին սանձելն է, քանի որ ԱՄՆ-ն վտանգ է ներկայացնում մարդկության համար և հնարավոր է նրան սանձել»:
Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքաինը համոզված է, որ, նման հանդիպումները, որոնք ապահովում են Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ընդհանուր շահերը և դրական կերպարը, կարող են ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը  և դիմակայել ԱՄՆ միակողմանի մոտեցումները: 
Այս տեսանկյունից, Թուրքիայի և  ՌԴ նախագահների հետ հանդիպման ժամանակ Գերագույն առաջնորդի խոսքերը ցույց են տալիս, որ տարածաշրջանի քաղաքական, ռազմական եւ տնտեսական հարցերի շուրջ երեք երկրների ռազմավարական համագործակցության նշանակությունը:
Sep 08, 2018 12:18 Asia/Yerevan
Մեկնաբանություններ