• ՌԴ-ն կարևորել է ՀԳՀԾ-ի արդյունավետությունը

Երկատարև բանակցություններից հետո 2015թ. հուլիսին Վիեննայում Իրանի և «5+1» միջև հաստատվեց միջուկային համաձայնությունը, ինչը գործադրման հանձնվեց 2016թ. հունվար ամսին:

Միջուկային համաձայնության կոտերի գործադրումը հսկում է ՄԱԳԱՏԷ-ն: Այդ կազմակերպությունը բազմիցս հաստատել է ՀԳՀԾ-ի բոլոր կետերին Իրանի հավատարմությունը: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն բազմցս ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն մեծ բարիք է միջուկային ճշմարտացիության ստուգման հարցով գործակալությանը հասանելի են անհրաժեշտ օբյեկտները:

Օգոստոսի 31-ին Ամանոն ՀԳՀԾ-ի գործադրման և ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի շրջանակերում իրականացված ստուգումների նոր զեկուց ներկայացրեց ՄԱԿ-ին:  ՄԱԳԱԳՏԷ-ն իր ամբողջ 12 զեկույցների ընթացքում պաշտոնապես հաստատել է ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների նկատմամբ Իրանի հավատարմությունը: Ամանոյի վերջի զեկույցը արժանացել է ՌԴ-ի դրական հակազդեցությանը: Ուրբաթ օրը  կայացած մամլո ասուլիսում, ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասել է.«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հերթական անգամ հաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած իր բոլոր հանձնառություններին»: Զախարովայի խոսքերով, նման եզրահանգումը խոսում է Իրանի միջուկային ծրագրի խաղաղանխատակ էության մասին ու միևնույն ժամանակ ապացուցում, որ ՀԳՀԾ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը: ՄԱԳԱՏԷ-ի զեկույցներն ու դիրքորոշումները պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ն Իրանի վրա ճնշում գործադրելու համար պատճառներ չգտնելով, իր ուշադրությունը կենտրոնացնի ՀԳՀԾ-ի հետ ոչ մի կերպ չառնչվող խնդիրների, այդ թվում՝ Իրանի հրթիռային կարողության ու տարածաշրջանային քաղաքականությունների վրա: 2018թ. մայիս ամսին, կրկնելով Իրանի դեմ նախկին անհիմն մեղադրանքները, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ դուրս է գալից ՀԳՀԾ-ից: ԱՄՆ նախագահի այս քայլն արժանացավ միջազգային ծավալուն քննադատությունների, հատկապես «5+1» խմբի մյուս անդամների կողմից: Օրինակ ՌԴ-ն համոզված է, որ ՀԳՀԾ-ի չեղարկումը բազում բացասական հետևանքներ է թողնելու միջազգային խաղաղության ու կայունության վրա: Այս խնդրի բերումով, վերջին ամիսների ընթացքում, հաշվի առնելով ՀԳՀԾ-ի արդյունավետությունը, Մոսկվան  իր տարբեր պաշտոնյաների խոսքերով բազմիցս հանդես է եկել այս համաձայնության պահպանման կոչով: 

Մոսկվան համոզված է, որ այս ժամակահատվածում ՀԳՀԾ-ի պահպանումը չափազանց դժվար գործ է: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպացիները մեծ ջանքեր են գործադրել համաձայնության պահպանման համար և միջոցներ են ձեռնարկել Իրանի դեմ ԱՄՆ-ի միջուկային շրջափակումների վերականգնման բացասական հետևանքները չեզոքացնելու համար: Այդուհանդերձ, մինչ այժմ գործադրված ջանքերը զգալի արդյունք չեն ունեցել: Իրանը նախազգուշացրել է, որ Եվրոպան մինչև  2018թ. նոյեմբեր ամիսն ունի հնարավորություն: Դա մի խնդիր է, որ նաև ՌԴ-ի ավագ պաշտոնյաների մտահոգության պատճառ է դարձել: Ցավ հայտնելով ՀԳՀԾ-ի որոշ կողմերի անհավատարմության կապակցությամբ, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել.«Ամերիկացիները անտեղի քայլերով պայմանները վատացրել են և եվրոպացիներն ԱՄՆ-ից կախված լինելու պատճառով, փաստորեն ենթարկվում են նրանց: Չնայած դրան, նրանք հայտարարում են, որ լուծումներ են փնտրում ՀԳՀԾ-ն պահպանելու համար»:

Պիտակ

Sep 08, 2018 19:06 Asia/Yerevan
Մեկնաբանություններ