• Պեկինում Իրանի պաշտպանության նախարարի բանակցությունները՝ ռազմական և տնտեսական համագործակցության հարցերի շուրջ

Չինաստանի պաշտպանության նախարար Վեն Ֆենգ Հեն և ԻԻՀ զինված ուժերի աջակցության և պաշտպանության նախարար Գեներալ Ամիր Հաթամին Պեկինում քննարկել են տարածաշրջանային խնդիրները և պաշտպանական ու ռազմական ոլորտներում երկկողմ համագործակցությունը:

Գեներալ Հաթամին և Վեն Ֆենգ Հեն բանակցել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ին դիմակայելու և խաղաղություն, կայունություն և անվտանգություն ապահովելու համար Իրան-Չինաստան տարածաշրջանային համագործակցության շուրջ:

Անդրադառնալով աշխարհի և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի բարդ իրավիճակին, Չինաստանի կենտրոնական ռազմական հանձնաժողովի փոխնախագահ Ժանգ Յու Շայի հետ հանդիպման ժամանակ, Գեներալ Ամիր Հաթամին ասել է.«Իրանի և Չինաստանի տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է խաղաղության, կայունության և անվտանգության համար»:

Իրանի Իսլամական Հանրապետությունն  ունի սպառնալիքների  կանխարգելման անհրաժեշտ միջոցները: Հետևաբար Իրանը ռազմական ոլորտում երկու նպատակ է հետապնդում:

Նախ՝ պաշտպանական կարողությունների բարելավումը հատկապես հրթիռային պաշտպանության ոլորտում, որը ռազմավարական և մարտավարական նշանակություն ունի: 

Երկրորդ՝ օգտագործել աանկախ երկրների հետ ռազմական համագործակցության հնարավորությունները,այս ուղղությամբ քայլերն արագացնելու համար:

Պեկին-Թեհրան հարաբերությունները վկայում են, որ կողմերը քայլեր են ձեռնարկում տարածաշրջանային և միջազգային կոնվերգենցիայի ուղղությամբ:

Միջին Արևելքի ավագ փորձագետ և  նախկին դիվանագետ Սեյեդ Հադի Աֆղահիի կարծիքով, նման համագործակցությունը կարող է անցնել ռազմական համագործակցությունների մակարդակից և նույնիսկ ամրապնդել տնտեսական համագործակցության ոլորտները:

Իրանի և Չինաստանի համագործակցությունը տնտեսական ոլորտում է, իսկ անվտանգությունը տարածաշրջանում նույնպես ապահովում է տնտեսական հարաբերությունների կայունությունը: Մյուս կողմից, Իսլամական Հանրապետության ռազմական ուժը տարածաշրջանում նպատակաուղղված է կայունության և անվտանգության ստեղծման և ահաբեկչության և ԻԼԻՊ խմբավորման  դեմ պայքարին  և դա նպաստում է Թեհրանի ու Պեկինի հարաբերությունների ձևավորմանը: Այժմ Թեհրանը և Պեկինը վճռական են համագործակցել ռազմական ոլորտում և դա կօգնի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Սա այն պայմաններում, երբ  ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականությունը՝ տարածաշրջանը հանգեցրել է անապահովության և անկայունության ու շարժվում է շահերի բախման ու տարածաշրջանում համագործակցությունները խախտելու ուղղությամբ:

Այժմ, երբ ահաբեկչական խմբերը լուրջ մարտահրավեր են նետում Ասիայի հարավ-արևմուտքի անվտանգությանը,  Իրանի Իսլամական Հանրապետությունը  ձգտում է գլոբալ խաղաղություն և անվտանգություն հաստատել, հիմնված ռազմավարական սկզբունքների վրա: Այս խնդիրը պատճառ է դարձել, որ Իրանը դառնա համաշխարհային խաղաղության և անվտանգության ակտիվ դերակատար: Այս մոտեցումը կարևոր է Պեկինի համար, որպես տարածաշրջանի խոշոր տնտեսական դերակատար:

Տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, փաստորեն, տնտեսական հարաբերությունների զարգացման նախապայմանն է: Քանի որ քանի դեռ չկա անվտանգություն և կայունություն, հնարավոր չէ ընդլայնել տնտեսական համագործակցության շրջանակները:

Այս շրջանակում պետք է գնահատել Իրանի պաշտպանության նախարարի այցը Պեկին և երկու երկրների ռազմական պաշտոնատարների բանակցությունները:

Sep 09, 2018 12:37 Asia/Yerevan
Մեկնաբանություններ