• Մամուլի տեսություն 09-09-2018

Բասրա քաղաքը վերջին օրերին ականատեսը եղավ իրադարձությունների, որոնց նմանը 2015 թվականին մեկ անգամ արդեն տեղի էր ունեցել Իրաքի արևմտյան ու հյուսիսային քաղաքներում, այդ թվում Ռեմադիում, Ֆալուջայում, Թաքրիթում ու Մոսուլում:

Քեյհան

Մի սցենարի չորս արարները

 

Բասրա քաղաքը վերջին օրերին ականատեսը եղավ իրադարձությունների, որոնց նմանը 2015 թվականին մեկ անգամ արդեն տեղի էր ունեցել Իրաքի արևմտյան ու հյուսիսային քաղաքներում, այդ թվում Ռեմադիում, Ֆալուջայում, Թաքրիթում ու Մոսուլում: Նախ մի խումբ մարդիկ բողոքում են կառավարության կողմից ներկայացվող ծառայությունների դեմ ու փողոց են դուրս գալիս, հետո ԻԼԻՊ-ի ու բաասական գործակալները ցուցարարների անվան տակ հարձակվում են պետական կենտրոնների ու անվտանգության ուժերի դեմ և բողոքները հակաիրանական երանգ են ստանում:

Նման իրադարձություններ անցած երեքշաբթի օրվանից ի վեր կրկնվում են երկու միլիոն բնակչությամբ շիաբնակ Բասրա քաղաքում և դրա հիմնական հրահրիչը սաուդացիների ու ԱՄՆ-ի աջակցությունը վայելող և պարտություն կրած ահաբեկիչներն ու բաասականներն են:

Սակայն Բասրայի իրադարձություններն ուրբաթ գիշեր մի խումբ խաբված անձանց Իրանի հյուպատոսարան ներխուժելով ու այն հրդեհելով մտավ նոր ու հավանաբար եզրափակիչ փուլ և թվում է, որ ահաբեկիչները և ԱՄՆ-ի, Ալե Սաուդի և Սիոնիստական ռեժիմի գործակալները ակամայից ու անվարժ կերպով բեմադրել են երկու երկրների միջև պառակտում առաջացնելու սցենարի վերջին արարը: Անվարժ այն պատճառով, որ չափազանց բացահայտ են աշխատել և նրանց այս վաղաժամկետ քայլը նրանց էությունը բացահայտել է Իրաքի ժողովրդի ու կառավարության և քաղաքական խմբերի համար:

Իրաքը, որ կարճ ժամանակ է ինչ ձերբազատվել է ԻԼԻՊ-ի սադրանքից և վերջին ամիսներին ներքին նպատակաուղղված ու շարունակվող զարգացումների ականատես է եղել, որոնք բոլորն էլ մի սցենարի տարբեր արարներն են և նպատակ ունեն պառակտում առաջացնել բարեկամ ու դաշնակից երկրներ Իրանի ու Իրաքի միջև, ինչը կնշանակի պառակտել դիմադրության առանցքը:

Առաջին արարն ԱՄՆ-ի միջոցով բեմադրվեց Իրաքի հյուսիսային ու արևմտյան տարածքներում, որտեղ ԱՄՆ-ն փորձեց պառակտում առաջացնել սունի աշիրեթների առաջնորդների և ժողովրդային հավաքազորի ուժերի միջև:

Երկու երկրների միջև պառակտում առաջացնելու երկրորդ սցենարն իրանցի ու իրաքցի ուխտավորներին ուղղված վիրավորանքներն էին:

Երրորդ արարը երկու ժողովուրդների միջև պառակտման սրումը և նրանց ընդհանուր կրոնն ու դավանանքը լուսանցք մղելն է, քանի որ իսլամ կրոնն ու շիա դավանանքը պառակտման գործոն լինելու փոխարեն Իրանի ու Իրաք ժողովուրդներին կախում են միմյանց:

 

Ջոմհուրի Էսլամի

Իրանի հետ առևտրի համար ԵՄ-ի նախագծերի փակագծերը բացվում են

 

«Էն Բի Սի» հեռուստակայանը մի հաղորդման մեջ անդրադարձել է Իրանի հետ առևտրական հարաբերությունները շարունակելու համար ԵՄ-ի նախագծերին, որոնց թվում են եվրոպական կենտրոնական բանկերի համագործակցությամբ ԱՄՆ-ից անկախ բանկային փոխանցումների համակարգի ստեղծումը:

Էլեկտրոնային այս համակարգն աշխատելու է միջազգային բանկային փոխանցումների ներկա համակարգին զուգահեռ:

«Էն Բի Սի»-ն հաղորդում է, որ նկատի առնելով ԱՄՆ-ի գործադրած պատժամիջոցները եվրոպական երկրները քննարկում են իրենց Կենտրոնական բանկերն աշխատեցնելու հնարավորությունը:

«Եվրոպան կենտրոնացել է փոքր ու միջակ ձեռնարկությունների վրա, որոնք ԱՄՆ-ում որևէ գործունեություն չունեն և Իրանում ներդրում կատարելու դեպքում պատժամիջոցների հանդիպելու նվազ ռիսկեր են դիմագրավում»,-ասված է հաղորդման մեջ:

Հիշյալ նախագծի հիման վրա եվրոպական կենտրոնական բանկերը Իրանին վերաբերող բանկային փոխանցումներն իրականացնելու են հարյուրական կամ հազարական խմբերում:

«Էն Բի Սի»-ն հավելել է. «ԵՄ-ն դրամի հաշվեփակի ու «Սուիֆթ» ցանցի համար այլընտրանք է որոնում: Դա ֆինանսական առաքման ու ստացման համաշխարհային մի ցանց է, որն աշխատում է հստակ օրենքներով ու բարձր անվտանգության պայմաններում և ՀԳՀԾ-ից հետո իրանական բանկերը դրան հասանելիություն ունեն:

Հիշյալ հեռուստակայանի ընդգծման սեղանի վրա են գտնվում այլ նախագծեր, այդ թվում Եվրոպայի ներդրման բանկի համագործակցությունը, որը դեռ արդյունքի չի հանգել:

Թեև Իրանի հետ համագործակցության հարցում Եվրոպայի ներդրման բանկին խրախուսելու նպատակով Եվրոհանձնաժողովը որոշ բարեփոխումներ է կատարել հիշյալ բանկի գործընթացներում, այդուհանդերձ այդ մասին վերջնական որոշումը թողել է բանկի վարչության որոշմանը:

Դրանց զուգահեռ ԵՄ-ն ընթացքի մեջ է դրել ԱՄՆ-ի պատժամիջոցների արգելակման օրենքը, որի համաձայն պաշտոնապես չի ընդունվելու ենթադրյալ տուգանքների այն վճիռները, որ Իրանի հետ համագործակցության պատճառով կարող են հրապարակվել եվրոպական ձեռնարկությունների դեմ:

 

 

Ալիք

Որևէ մեկին թույլ չենք տա Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով խոսել. Փաշինյանը

Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաբի հակամարտության կարգավորմանը: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրեն հաճախ են հարցնում՝ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում պատրա՞ստ է փոխզիջումների:

«Ես, այդ հարցին պատասխանելիս,  միշտ հարկ եմ համարում ընդգծել, որ առաջինը պետք է Ադրբեջանին հարցնել՝ արդյոք նա պատրա՞ստ է փոխզիջումների, որովհետև այն իրավիճակում, երբ Ադրբեջանն անընդհատ սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանի և Արցախի հասցեին, որևէ ձևով ասել, որ Հայաստանը պատրաստ է փոխզիջումների,  կնշանակի թուլություն ի ցույց դնել: Մենք երբեք դա չենք անի: Եվ ասում ենք, որ Հայաստանի հետ որևէ մեկը չի կարող խոսել սպառնալիքների լեզվով: Մենք դա ուղղակի թույլ չենք տա»,- ասաց ՀՀ վարչապետը:

Վարչապետը նաև նշեց, որ ապագայում Արցախը պատկերացնում է որպես Հայաստանի մաս: «Ինչ վերաբերվում է ապագա մեր պատկերացումներին, ես նախկինում էլ ասել եմ, որ պատկերացնում եմ Արցախը որպես Հայաստանի մաս: Իսկ այդ ճանապարհը կարող է բաղկացած չլինել մեկ քայլից, այն կարող է բաղկացած լինել երկու կամ երեք քայլից, բայց ապագայի մեր տեսլականը միանշանակ դա է: Եվ այստեղ որևէ կասկած չի կարող լինել»,- եզրափակեց վարչապետը:

 

 

Սպուտնիկ Արմենիա

Ինչո՞ւ է գազը Հայաստանում այդքան թանկ. Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվեցին պարզել խնդիրը

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են համատեղ աշխատել գազի և ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Sputnik Արմենիայի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ Հայաստանի վարչապետն այս մասին ասել է լրագրողներին։

Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանից գազն առաքվում է բավականին ցածր գներով, բայց սպառողը ստանում է կրկնակի գնով: Հետևաբար պետք է հասկանալ գնագոյացման հարցը։

««Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերությունից գազը գնում է «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությունը, բայց մինչև այն հասնում է սպառողին, գինն աճում է երկու անգամ: Մենք ուզում ենք հասկանալ, թե ինչու է այդպես տեղի ունենում և գործընթացն ինչպես ավելի արդյունավետ դարձնել: Նախագահ Պուտինի հետ պայմանավորվեցինք համատեղ աշխատել այդ ուղղությամբ», — ասաց Փաշինյանը:

2016թ-ի ապրիլի սկզբին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են միջկառավարական համաձայնագիր, որի համաձայն` Ռուսաստանը նվազեցրել է Հայաստան առաքվող գազի գինը (սահմանին) 1000 խորանարդ մետրի համար 165 դոլարից մինչև 150 դոլար: Նախատեսվել է, որ 2018թ-ին Հայաստանի համար գազի գները կբարձրանան: Սակայն Երևանում բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել չբարձրացնել գազի գինը Հայաստանի համար և թողնել այն 1000 խմ համար 150 դոլարի մակարդակում:

 

 

Պիտակ

Sep 09, 2018 12:49 Asia/Yerevan
Մեկնաբանություններ