• Իրանի առաջնորդը կարևորել է սպառնալիքների դիմաց զինված ուժերի պաշտպանական կարողության ու կանխարգելման հզորության բարձրացումը

ԻԻՀ բանակի սպայական համալսարանների ուսանողների ավարտական 16-րդ համատեղ արարողության ընթացքում ունեցած ելույթում, անդրադառնալով տարածաշրջանում անապահովություն ու անկայունություն ստեղծելու նպատակով համաշխարհային իմպերիալիզմի վարած չարամիտ քաղաքականությանը, Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն գլխավոր հրամանատարն ասել է.

«ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային իմպերիալիզմն իր շահերն ապահովելու նպատակով փորձում է տարածաշրջանում հրահրել ներքին պատերազմներ, հովանավորել ահաբեկչությունն ու սրել տարածաշրջանային հակամարտությունները: Եվ  ցավոք տարածաշրջանի որոշ երկրներ օգնում են նրանց»:

Մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իսլամական հանրապետությունն ու Իրանի ժողովուրդը անթաքույց կերպով և հստակ  հայտարարում են, որ դիմակայելու են բռնությանն ու կայսերապաշտությանը: Հենց դա էլ հանդիսանում է Իրանի մեծ ժողովրդի դեմ թշնամության գլխավոր պատճառը»:

Իրանի ռազմածովային ուժերը ներկա են Մակրանում, Օմանի ծովում ու ազատ ջրատարածքներում և   պահպանում են Պարսից Ծոցի, Օմանի ծովի, Հնդկական օվկիանոսի և միջազգային ջրատարածքների անվտանգությունը:

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, Իրանի ռազմածովային ուժերի կարողությունների մասին ասել է.«Իրանի բանակի ռազմածովային ուժերը բազմակողմանի ու շարունակական  կապի մեջ են իսլամական հեղափոխության պահակազորի ռազմածովային ուժերի հետ և հենց դրա շնորհիվ էլ թե իրանական և թե միջազգային ջրատարածքներում հաստատվել է անվտանգություն:

Շուրջ մեկ դարվա անցյալի փորձը վկայում է, որ ԱՄՆ-ը ձգտում է ճգնաժամ հարուցել տարածաշրջանում և այդպիսով մեծացնել իր ռազմական միջամտություններն ու սպառնալիքները: Վաշինգտոնի նպատակն է տիրել տարածաշրջանի ստրատեգիական ու կարևոր տարածքներին, անվտանգության հարցում օտարներից կախվածություն առաջացնել տարածաշրջանում և այդպիսով միլիարդավոր դոլարների զենք վաճառել ու պահպանել տարածաշրջանում իր ռազմաբազաները :

Այս սպառնալիքները պատճառ են դառնում, որ երկրի պաշտպանական կարողությունը զարգանա:

Նման հայտարարությամբ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորում է զինված ուժերի առաջընթացը թշնամիների սպառնալիքներին դիմակայելու համար: Ցանկացած անկախ պետություն պետք է օժտված լինի կանխարգելիչ կարողությամբ:

Ակնհայտ է, որ Իրանի պաշտպանական կառույցները հարկ եղած դեպքում օգտվելու են կանխարգելիչ կարողությունից:

Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը նշել է, որ Սիրիան, Իրաքն ու Լիբանանը տարածաշրջանում ԱՄՆ-ի ձախողած քաղաքականության օրինակներից են:

Այդ հիմամբ, Իրանի Իսլամական հեղափոխության Գերագույն գլխավոր հրամանատարը զինված ուժերին խորհուրդ է տվել գիտական, կազմակերպչական, ռազմական ու այլ ոլորտներում բարձրացնել իրենց պատրաստվածությունն ու կարողությունները: Մեծարգո Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Ղուրանի այաների համաձայն, որքան հնարավոր է, պետք է բարձրացնել երկրի հզորությունը, ինչը սարսափեցնելու է թշնամուն և նրան նահանջ է պարտադրելու:

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերն այդ նպատակով ռազմավարական մակարդակի են բարձրացրել իրենց դերն ու դիրքը, ինչը նշանակալի է անվտանգության ձգտող պետությունների համար:

 

Sep 09, 2018 18:27 Asia/Yerevan
Մեկնաբանություններ