Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը մի հայտարարությամբ տեղեկացրել է, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքի Քուրդստանի տարածքից Իրանի սահմանային շրջաններում ահաբեկչական գործողությունների պատճառով, շաբաթ օրն իրականացված հաջող գործողության ընթացքում, թվով յոթ կարճ հեռահարությամբ երկիր-երկիր հրթիռներ են արձակվել ահաբեկչական մի խմբավորման տեղակայման կենտրոնի, ղեկավարության նիստի վայրի և նրանց վերապատրաստման կենտրոնի դեմ:

Հարձակման ընթացքում սպանվել ու վիրավորվել են ահաբեկչական խմբավորման տասնյակ անդամներ ու պարագլուխներ:

ԱՄՆ-ին ու Իսրայելին հարող ահաբեկիչները տարածաշրջանի մի շարք ռեժիմների դրամով ու խոստումներով, Իրանի դեմ գործողեւթյուններ են իրականացնում: Նրանք համոզված են, որ այդպիսով կարող են փոխել տարածաշրջանային հավասարությունները: Բասրայում տեղի ունեցած դեպքերը, Իրանի հյուպատոսարանի դեմ հարձակումը և Իրանի սահմաններում ահաբեկչական հարձակումների ավելացումը դավադրության օղակներ են, որոնք զգոն չլինելու դեպքում կարող են արմատավորվել:

Մեծ թվով փորձագետներ ու դիտորդներ այն համոզման են, որ Իրան-Իրաք հարաբերությունների վրա ազդելու միտումով ճգնաժամ առաջացնելու նոր շրջան է սկսվել: Այս բոլորն այն դեպքում, երբ Իրանի պաշտպան ուժերը կարող են ցանկացած քայլի դիմել և երբ զգան, իրենց զգուշացումներն ու կարմիր գծերն անտեսվում են տարածաշրջանի չարագործների կողմից, վայրկյան անգամ չեն վարանելու նրանց սպառնալիքներին պատասխանելու համար և նրանց պարտադրելու են զղջալ:

Ավելի վաղ, 2017թ. հունիսին, հակադարձելով ԻԼԻՊ-ին հարող ահաբեկիչների Թեհրանում իրականացրած գործողությանը, Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը հրթիռակոծեց Սիրիայի Դեր Էլ-Զորում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հրամանատարության կենտրոնը և ի ցույց դրեց ահաբեկչության ու անվտանգության սպառնալիքներին դիմագրավելու Իրանի ուժը:

New York Times օրաթերթը «Իրանը հրթիռներ արձակելով, պատժեց ահաբեկիչներին» խորագրով հոդվածում, գրել է.«Իրանի հրթիռային հարձակումը վկայում է երկրի զարգացող հզորության մասին է»:

Ղոդսի պահակազորի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին իր ելույթներից մեկում ասել է.«Երբ դիմացի կողմի համար սովորական ժողովուրդն ու զինվորականները չեն տարբերվում: Նրանք մտածու  են մևայն սպանելու մասին: Իսկ նման դեպքերում դիվանագիտությունն անօգուտ է և նրանց դեմ պետք է պատերազմել»:

Ակնհայտ է, որ ներկա պայմաններում անվտանգության սպառնալիքները դիմագրավելու և ներքին անվտանգությունը պահպանելու համար, Իրանն օրակարգում դրել  է մի շարք քայլեր: Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը հայտարարել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում ահաբեկիչների ու չարագործների հետին նպատակները, Իրանը վճռակամ է վերացնել ահաբեկիչների բազաները և վերջ դնել Իրանի դեմ նրանց ոտնձգողական ու ահաբեկչական քայլերին:

 

Sep 10, 2018 12:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ