• Թուրքիան պատրվակ է որոնում` Իդլիբի ազատագրումը կանխելու  համար

Իդլիբ նահանգն ահաբեկիչների ներկայությունից մաքրելու գործողության հետ Անկարայի հակառակության շրջանակներում, Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է. «Անկարան իր վրա չի վերցնի այս գործողության արդյունքում տարհանվածների պատասխանատվությունը»:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես հայտարարել է, որ այդ երկիրը նպատակ ունի կանխել Սիրիայի տարածքում ահաբեկիչների վերջին ապաստարանը համարվող Իդլիբի ազատագրման ռազմական գործողությունը:

Թուրքիայի պաշտոնատարներն այն պայմաններում են նման դիրքորոշում ընդունել, երբ նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ուրբաթ օրը Թեհրանում Իրանի ու Ռուսաստանի նախագահներ Հասան Ռոհանիի ռ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ գումարված վեհաժողովի ընթացքում ընդգծել էր Սիրիայում ԻԼԻՊ-ի ու Ջեբհաթ-ալ-Նուսրայի և ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հետախուզված Ալ-Ղաիդային կամ ԻԼԻՊ-ին կապված բոլոր խմբերի ու միավորների վերջնական ոչնչացման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու իր վճռականությունը:  Չնայած Թեհրանի հաղորդագրության ստորագրմանը, թվում է, որ Թուրքիայի իշխանությունները Թեհրանի հաղորդագրությանը հակառակ դիրքորոշում ունեն և Իդլիբ նահանգի ազատագրման կապակցությամբ արևմուտքի դիրքորոշումը գերադասում են Իրանի ու Ռուսաստանի դիրքորոշմանը:

Թուրքիայի կառավարությունն իր սահմաններից ներս էլ լուրջ ընդդիմադիրներ ունի: Ընդդիմադիր և նույնիսկ Էրդողանի կառավարության վարած քաղաքականություններին կողմ որոշ կուսակցությունների անդամներ հակառակ  են Դամասկոսի կապակցությամբ Անկարայի վարած քաղաքականությանը: Օրինակ Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը կիրակի գիշեր  քննադատեց Սիրիայի կապակցությամբ այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի դիրքորոշումը: Նրա ընդգծմամբ, Թեհրանի հաղորդագրությունը փաստեց, որ Իդլիբի հարցի կարգավորման միակ լուծումն ահաբեկիչների ապազինումն է: Նա ասել է. «Թեհրանում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի  նախագահների հանդիպումն ապացուցեց, որ մասնավորապես Սիրիայի հետ կապված Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ճիշտ կերպով չի կառավարվում: Հատկապես որ  Թուրքիայի կառավարությունը պաշտպանելով սիրիացի զինված ընդդիմությանը, վտանգել է Թուրքիայի անվտանգությունը»:

Իդլիբ նահանգը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում և սահմանակից է Թուրքիային: Այդ պատճառով էլ Իդլիբի ճակատագիրը մեծ նշանակություն ունի Թուրքիայի համար: Այս պահին ավելի քան 3 միլիոն սիրիացի ապաստանյալներ բնակվում են Թուրքիայում: Ամենայն հավանականությամբ, զինված մի քանի խմբերի  ավելի քան 30 հազար անդամներ այս պահին տեղակայված են Իդլիբում:

Իրականում եթե Իդլիբ նահանգի վերահսկողությունն ամբողջությամբ Սիրիայի օրինական իշխանության ձեռքն անցնի, Թուրքիայի կառավարությանը մտահոգելու է Աֆրինն ու Ջերաբլոսը հետ գրավելու Սիրիայի կառավարության հավանական քայլը: Այդ տարածքներում տեղակայված են Թուրքիայի ռազմական ուժերը:

Անհերքելի փաստ է, որ ժամանակի ընթացքում Դամասկոսի իշխանություններն իրենց ձեռքն են վերցրել Սիրիայի տարածքի ընդարձակ բաժինների վերահսկողությունը: Անկարայի իշխանությունները խիստ մտահոգ են Սիրիայում Թուրքիայի զբաղեցրած ապագա դիրքի և այդ երկրի բռնազավթման ճակատագրի կապակցությամբ: Սիրիայի տարածքների ազատագրումից հետո, Դամասկոսի կառավարության ընդդիմադիր շատ խմբեր փախել են Թուրքիայի սահմանակից Իդլիբ նահանգը: Իրականում Իդլիբը Սիրիայի տարածքում Ալ-Ղաիդային կապված Թահրիդ-ալ-Շամ խմբի և մյուս ահաբեկիչների գրավման տակ գտնվող վերջին տարածքներից է, որի ազատագրումը որոշակի մտահոգություն է պատճառել Թուրքիային և արևմտյան պետություններին:

Sep 10, 2018 17:47 Asia/Yerevan
Մեկնաբանություններ