• Թեհրան-Մոսկվա համագործակցությունների ամրապնդումը. Դիմակայություն ԱՄՆ-ի շրջափակումներին ու թշնամական քայլերին

Մոսկվան ցանկանում է հատկապես առևտրատնտեսական ոլորտներում առավել քան երբևէ ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները:

Հաղորդագրություն տարածելով, ՌԴ արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թեհրանում Իրանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարներ Աբբաս Էրաղչիի և Սերգեյ Ռյաբկովի բանակցությունների շրջանակում, Իրանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերին ու շրջափակումներին դիմակայելու համար շարունակել երկկողմ առևտրական գործընթացը:

ՌԴ արտգործնախարարության հայտարարության համաձայն, հանդիպման ժամանակ, ռուսական կողմը հայտարարել է, որ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը հարգում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր հանձնառությունները, Մոսկվան ևս խոստանում է հանձնառու մնալ Իրանի հետ միջուկային համաձայնությանը:

Իրան-Ռուսաստան համագործակցությունն ընդգրկում է էներգետիկայի , էլեկտրակայանի կառուցման, զբոսաշրջության, տրանսպորտի և ծովագնացության ոլորտները: Այս համագործակցությունները մեծ նշանակություն են ունեցել երկու երկրի տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում:

երկուշաբթի օրը Թեհրանում երկու կողմերի միջև կայացած համաձայնությունը վկայում է այն մասին, որ քաղաքական ու տնտեսական շարունակական վիճակ է տիրում Իրան-Ռուսաստան ռազմավարական համագործակցությունում:

Ռուսաստանի հարցերի փորձագե՝ Աբդոլռասուլ Դիվսալարը համոզված է, որ տարածաշրջանային մրցակցությունների սրումը և ԱՄՆ-ի ու որոշ եվրոպական պետությունների քաղաքականությունն ավելի մեծ կարևորություն են հաղորդել Իրան-Ռուսաստան հարաբերություններին:

Տնտեսական հարցերի վերլուծաբանները համոզված են, որ Իրանն ու Ռուսաստանը նավթի ու գազի հարուստ պաշարներ ունենալով, կարող են իրենց հատկացնել աշխարհում էներգիայի անվտանգության կառավարման զգալի մասին և աշխարհն առաջնորդել մեծ թվով երկրների համար ցանկալի երկբևեռ համակարգի ուղղությամբ:

Անցած ուրբաթ օրը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի շրջափակմանը, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«ԻԻՀ-ն ու Ռուսաստանը պետք է քաղաքական ու տնտեսական համագործակցություններն ընդլայնելով, լրջորեն հետևեն Թեհրանի նիստի ձեռքբերումներին»: Նա հավելել է, որ տնտեսական գործարքներում և առևտրափոխանակման ժամանակ պետք է հրաժարվել դոլարից»:

Հանդիպման ժամանակ Պուտինը հավաստիացրել է, որ ամերիկացիները ֆինանսական փոխանակումներում սահմանափակումներ առաջացնելով, ռազմավարական սխալ են թույլ տալիս, որովհետև այդպիսով միջազգային շրջանակներում կորում է դոլարի նկատմամբ վստահությունը : Այս գործոնները վկայում են այն մասին, որ քաղաքական հարաբերություններին զուգընթաց, տնտեսական հարցերում ևս  ընդլայնվում են Իրան-Ռուսաստան հարաբերությունները: Այս գրծընթացը կարող է խթանել երկու երկրի հարաբերությունների ամրապնդումը:

Պիտակ

Sep 11, 2018 12:00 Asia/Yerevan
Մեկնաբանություններ