• Ինչո՞ւ է անհրաժեշտ Իդլիբն ահաբեկիչներից մաքրելը

ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում և Ժնևում հաստատված միջազգային կառույցներում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Հեսամեդդին Ալան ասել է. «Դամասկոսը վճռակամ է Իդլիբը Ջեբհաթ-ալ-Նուսրայից ու ահաբեկչական այլ խմբերից մաքրելեւ հարցում»:

ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին Իդլիբի հարցով ԱԽ-ի նիստում ասել էր, որ Դամասկոսի իշխանությունները որոշել են Իդլիբն ազատագրել Ջեբհաթ-ալ-Նուսրայի ահաբեկիչների ճիրաններից և այս նահանգը վերադարձնել երկրին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշի ընդգծմամբ. «Այսօր Իդլիբում տիրող իրավիճակն անհանդուրժելի է և չի կարելի անտեսել այդ տարածքում ահաբեկչական խմբերի ներկայությունը»:

Սակայն արևմտյան երկրներն ու մասնավորապես ԱՄՆ-ն դեմ են այդ տարածքն ահաբեկիչներից մաքրելու նպատակով Իդլիբի դեմ Սիրիայի բանակի հարձակմանը: Արևմտյան պետությունները քարոզչական շանտաժի դիմելով, այդ թվում Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի օգտագործման մասին անհիմն մեղադրանքներ առաջ քաշելով, փորձում են ձևացնել, որ Սիրիայի իշխանությունների քայլերը տարածաշրջանում սպանդի ենթահող են պատրաստում: Բայց իրականում նրանց նպատակն է փրկել ահաբեկիչներին: Արևմուտքն այն պայմաններում է նման մեղադրանքներ ներկայացնում, երբ Քիմիական սպառազինության արգելման կազմակերպության տեխնիկական քարտուղարությունը բազմիցս  հաստատել է միջազգային վերահսկողությամբ Սիրիայի  քիմիական զինապահեստների ոչնչացման փաստը:

Քաղաքական դիտորդները Իդլիբում քիմական հարձակման մասին նախապես նախագծված սցենարի մասին կարծում են, որ ԱՄՆ-ն փորձում է այս հնարքը պատրվակ ծառայեցնելր Սիրիայի դեմ հարձակումն արդարացնելու համար: Ի հետևումն Սիրիայի բանակի առաջխաղացման, մեծ թվով ահաբեկիչներ ու Սիրիայի իշխանության ընդդիմադիրներ, իրենց ընտանիքի անդամներով մեկնեցին Իդլիբ և գործնականում այս տարածքն ահաբեկիչների որջ դարձավ: Սիրիայի ճգնաժամը սկսվելուց ի վեր, Դարաայից հետո Իդլիբը պիտի համարել երկրորդ անհանդարտ տարածքը: Սիրիայի ճգնաժամի ընթացքում, նախ Սիրիայի հարավում գտնվող Դարաան և ապա Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբ նահանգի Ջասար-ալ-Շողուրը  անհանդարտությունների և պետական կենտրոնների դեմ հարձակման ականատես եղան, որի  հետևանքով զոհվեցին որոշ թվով սիրիացի զորայիններ ինչն էլ մեծացրեց հիշյալ ճգնաժամին որոշ հարևանների միջամտության շուրջ կասկածը: Վիճակագրական թվերի համաձայն, աշխարհի 60 երկրների քաղաքացիներից  բաղկացած ահաբեկչական 103 խմբերի 146 հազար ահաբեկիչներ տարբեր տարածքների մաքրագործումից հետո Իդլիբ ու Ջերաբլոս են փոխադրվել:

Սիրիայի իշխանությունների կտրուկ դիրքորոշումը վկայում է, որ այդ երկիրը չի լքելու իր տարածքի այդ բաժինը և Իդլիբի ազատագրումն էլ իրականացվում է նման ռազմավարական նպատակների շրջանակում: Վերջում կարելի է ընդգծել, որ արևմուտքի ու ԱՄՆ-ի կիրառած տակտիկան չի կարող Սիրիայի իշխանություններին հրաժարեցնել Իդլիբի գործողությունից: Միևնույն ժամանակ, Սիրիայում ահաբեկիչների կրած պարտությամբ տարածաշրջանում քաղաքական ու ռազմական հավասարություններում փոփոխություն մտցնելու ուղղությամբ նրանց աջակիցների ձախողման ականատեսն ենք: Ոչ այնքան հեռու անցյալում ԱՄՆ-ն որոշիչ դերակատարություն ուներ Միջին Արևելքում, բայց թվում է, որ վերջին տարիներին Միջին Արևելքում Վաշինգտոնի փայլուն ժամանակաշրջանը հասել է ավարտին և նրա քայլերը քարոզչական ու ցուցադրական բնույթ  կրելով, դարձել են ամերիկացիների արտաքին քաղաքականության ու հռետորաբանության մոլորվածության ու անազդեցիկության խորհրդանիշը:

Sep 12, 2018 12:01 Asia/Yerevan
Մեկնաբանություններ