• Մամուլի տեսություն 12-09-2018

Համաշխարհային բեմերի բոյկոտումը նշանակում է ամբիոնը թափուր թողնել նրանց համար ովքեր ցանկանում են իրենց տեսակետները պարտադրել հասարակական կարծիքին ու հիմնականում համաշխարհային քաղաքականությանը:

Էբթեքար

Համաշխարհային բեմերից օգտվելու փորձը

 

Համաշխարհային բեմերի բոյկոտումը  նշանակում է ամբիոնը թափուր թողնել նրանց համար ովքեր ցանկանում են իրենց տեսակետները պարտադրել հասարակական կարծիքին ու հիմնականում համաշխարհային քաղաքականությանը: Իրանը տարիներ շարունակ և զգայուն պահերին որոշ բեմերը բոյկոտելու պատճառով առիթ ստեղծեց ոմանց համար ովքեր ցանկանում էի իրենց նպատակները հետապնդել Թեհրանի դեմ:

Այս իրավիճակի սրբագրումը ստեղծեց իրավիճակներ, որի ցայտուն արդյունքը ՀԳՀԾ-ն է:

Համաշխարհային բեմերում ներկայանալը նշանակում է առանց միջնորդի կապ հաստատել քաղաքականության աշխարհի հետ: Իր դիվանագիտությունը պաշտպանող Թեհրանի տեսակետների պարզաբանման պարտականությունը  ԶԼՄ-ներին կամ միջնորդներին փոխանցելը հակառակ5+1 խմբի հետ միջուկային բանակցության փորձին շարունակ առիթ է ընձեռել Իրանի հակառակորդներին:

Նրանք նման մթնոլորտում ասում էին այն ինչ ցանկանում էին և փորձում էին բոլորին համաքայլ դարձնել իրենց կողմնորոշումներում: Եթե նայենք վերջին տարիների ու մասնավորապես վերջին ամիսների ընթացքում համաշխարհային տարբեր շրջանակներում ԻԻՀ նախագահի ու ԱԳ նախարարի ներկայությանը կնկատենք, որ չնայած ՀԳՀԾ-ի հետ կապված կասկածներ առաջացնելու ուղղությամբ Վաշինգտոնի լայնամասշտաբ ջանքերին նրանք կարողացել են ապահովել Իրանի արտաքին քաղաքականության սկզբունքների հանդեպ միջազգային հանրության հովանավորությունը: Իրականության մեջ Վաշինգտոնն ու նրա տարածաշրջանային դաշնակիցներն, այդ թվում Իսրայելն ու Արաբիան գերադասում են Թեհրանի պասիվ կամ նյարդային արձագանքը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այն ենթադրությամբ, որ հնարավոր է ԻԻՀ նախագահը մասնակցի ԱԽ-ի անդամ երկրների նախագահների նիստին, հայտարարել է այդ նիստին իր մասնակցության մասին: Նա այդպիսով նպատակ ունի Թեհրանին հրաժարեցնել մասնակցել այն նիստին, որի նախաձեռնողն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, քանի որ լավ է գիտակցում Իրանի քաղաքական գործադիր ամենաբարձրաստիճան պաշտոնատարը չի մասնակցի այն նիստին, որին ներկա կլինի  Իսրայելի ռեժիմի վարչապետը: Այդուհանդերձ Թրամփի առաջարկած նիստին ԻԻՀ նախագահի մասնակցության մասին որոշումը կայացնելու է քաղաքական ողջ համակարգը հենց այնպես որ միջուկային բանակցություններն ու ի վերջո ՀԳՀԾ-ի համաձայնագրի ստորագրումն իրականացվեցին համակարգի միաձայն որոշմամբ:

 

Խոռասան

Արջերը պատրաստվում են մեծ ճակատամարտի համար

 

Սիբիրիի արևելքում շուրջ 300 հազար զորայինների մասնակցությամբ մեկնարկել է Ռուսաստանի պատմության ամենամեծ զորավարժությունը: ՆԱՏՕ-ն այդ զորավարժությունը լայնամասշտաբ մի պատերազմի համար վարժանքն է հայտարարել: Փոխադարձաբար Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդ զորավարժություն արդարացվում է նկատի առնելով Ռուսաստանի հանդեպ ագրեսիվ ու ոչ-բարեկամական մոտեցումը: Այս միջոցին Պենտագոնը հայտարարել է, թե ուշադրությամբ հետևում է զորավարժությանը: Վերջին անգամ Ռուսաստանում նման ծավալով զորավարժություն անց է կացվել 1981 թվականին՝ սառը պատերազմի ժամանակ: Սակայն «Վոստոկ-2018» զորավարժությանը մասնակցում են թվով ավելի շատ զորայիններ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն մեկ շաբաթ տևողությամբ «Վոստոկ-2018» զորավարժությանը կմասնակցեն շուրջ 300 հազար զորայիններ: Զորավարժությանն ընդգրկված են 36 հազար ռազմական ամենագնացներ ու տանկեր, հազար ռազմական ինքնաթիռներ ու դրոններ և 80 ռազմական նավեր ու նավակներ: Ռուսաստանի այս զորավարժությանը մասնակցում են նաև Չինաստանի ու Մոնղոլիայի բանակները: Չինաստանն այս զորավարժությանը մասնակցել է 3200 զորայիններով ու մի քանի զրահային ամենագնացներով ու ինքնաթիռներով, իսկ Մոնղոլիայի մասնակցությունը սահմանափակված է մի քանի ռազմական ջոկատներով: Չինաստանի բանակը օպերատիվ և իրական պատերազմների մասնակցության մեծ փորձ չունի: Այս զորավարժությունը հարմար առիթ կարող է լինել չինացիների համար, որպեսզի յուրացնեն իրենց հարևանի փորձը:

Զորավարժության համար նկատի առնված աշխարհագրական տարածքը նաև զինատեխնիկայի քանակն այնքան մեծ է, որ միջազգային շատ լրատվական գործակալություններ ու ռազմական փորձագետների համոզմամբ Ռուսաստանը պատրաստվում է համաշխարհային երրորդ պատերազմի համար: Ռուսաստանի զորավարժություն իրականացվում է արևմուտքի հետ քաղաքական լարվածության ժամանակաշրջանում և այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն ու եվրոպական երկրներ դրա կապակցությամբ հայտնել են իրենց մտահոգությունը:  

 

Ալիք

Հերեֆորդի քարտեզի վրա Նոյի տապանը պատկերված է հայ-իրանական սահմանին

 

Հերեֆորդի քարտեզը բաղկացած է 500-ից ավելի պատկերներից, որոնց մի մասը պարունակում է Աստվածաշնչյան իրադարձությունների առերևույթ վայրերի մասին վկայություն: Այս մասին գրում է բրիտանական The Sun-ը:

Ավելի քան 1000 տարի առաջ ստեղծված այս պատմական քարտեզը, որում, ենթադրաբար, նշված են կրոնական իրադարձությունների վայրերը, մինչ օրս շարունակում է վերծանվել: Mappa Mundi-ն, որի վրա Նոյի տապանը վերցված է շրջանի մեջ, դարեր շարունակ շփոթեցրել է հետազոտողներին: Նշվում է, որ քարտեզում աշխարհը պատկերված է հետևյալ կերպ. Արևելքը՝ վերևում՝ որպես արևի ծագելու և Քրիստոսի երկրորդ գալստյան խորհրդանիշ, Երուսաղեմը՝ մեջտեղում, ինչպես տարածված էր այդ ժամանակաշրջանում:

Նոյի տապանն ակնհայտ կերպով պատկերված է քարտեզի ներքևի ձախ կողմում՝ այսօրվա հայ-իրանական սահմանին: Հեղինակը գրում է, որ դա կապվում է այն տեսության հետ, որ այժմ հանրահայտ տապանի քայքայված մնացորդները կարելի է գտնել Արարատ լեռան վրա: Նոյի տապանը պատկերված է կենդանիներով:

Մագաղաթե այս քարտեզը, գիտնականների համոզմամբ, կարող է 1000 տարվա վաղեմություն ունենալ: Այն ներկայացնում է 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի սկզբին մարդկության պատմությունը, աշխարհագրությունը և ճակատագիրը՝ քրիստոնյա Եվրոպայի պատկերացմամբ: Աշխարհի՝ այն ժամանակ հայտնի բնակեցված մասը, որը մոտավորապես համարժեք է Եվրոպային, Ասիային և Հյուսիսային Աֆրիկային, քարտեզագրված է քրիստոնեական պատկերացումների հիման վրա:

 

Հրապարակ

Հայկական կողմին հասկացրել են՝ Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի այցերը Ռուսաստան և որոշ քայլեր առաջացրել են Արևմուտքի տարակուսանքը։ ԱՄՆ-ում չեն հասկանում Սիրիա «հումանիտար զորք» ուղարկելու իմաստը, մանավանդ, որ իրենք նախօրոք տեղեկացված չեն եղել, և Հայաստանում գտնվող ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների հետ կապված որոշումները, ինչի մասին հայտարարել է անձամբ Փաշինյանը. «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ թույլ եմ տվել մտնել այդ լաբորատորիաները… ռուս մասնագետները երբեք չեն ունեցել մուտքի խնդիր և չեն ունենա` սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»։

Ամերիկյան կողմը հասկացրել է, որ պետք է նման հարցերում գոնե պարիտետ պահվի՝ իրենց առաջ էլ ռուսական լաբորատորիաները բացվեն։

Մեր տեղեկություններով, սրա արդյունքում հայկական կողմին հասկացրել են, որ սեպտեմբերյան Թրամփ-Փաշինյան հանդիպումը չի կայանա»։

 

 

 

Պիտակ

Sep 12, 2018 12:32 Asia/Yerevan
Մեկնաբանություններ