• Միջազգային քրեական դատարանի արձագանքը ամերիկյան սպառնալիքներին

Այն բանից հետո երբ Թրամփի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը երկուշաբթիի օրն արձագանքելով Աֆղանստանում ամերիկացիների գործած ոճիրների գործը քննելու մասին Միջազգային քրեական ատյանի դատախազի հայտարարությանն, ասաց որ ԱՄՆ դատարանի հետ չի համագործակցելու, Միջազգային քրեական դատարանը ընդգծել է Աֆղանստանում ԱՄՆ-ի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննության անցկացման մասին:

Հաագայում տեղակայված Արդարադատության միջազգային դատարանը (ICC) հայտարարել է, որ շարունակելու է գործել առանց որեւէ վախի կամ կասկածի, ըստ սկզբունքների  օրենքի գերակայության:

ԵՄ-ն արձագանքելով Քրեական միջազգային ատյանը բոյկոտի ենթարկելու ԱՄՆ-ի սպառնալիքին, պաշտպանեց այս դատարանի քայլերը:

 ԵՄ-ն հայտարարել է, որ միջազգային ոճրագործությունների զոհերն ուր էլ որ լինեն, արդարության արժանի են, իսկ պատերազմական ոճրագործներն ուր էլ որ լինեն, պիտի կանգնեն դատարանի առջև, դատվեն ու  համապատասխան պատիժ ստանան:

Քրեական միջազգային ատյան ներկայացված  փաստերը վկայում են, որ 2001 թվականին Աֆղանստանը բռնազավթելուց հետո, ԱՄՆ-ն բազմաթիվ ոճիրներ է գործել այդ երկրում:

Վաշինգտոնի սպառնալիքը հնչում է այն պայմաններում, երբ ԱՄՆ պաշտոնյաները խախտել կամ դատապարտել են բազմաթիվ միջազգային պայմանագրեր և հաստատություններ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, քննադատելով Թրամփին ասել է, որ Համաշխարհային կարեւորագույն համաձայնագրերից հեռանալուց հետո, ԱՄՆ-ի  նախագահն առաջ է քաշել աշխարհում միակողմանիության քաղաքականությունը:

Վաշինգտոնի պաշտոնյաները փորձում են այդպիսի գործողություններով բարձրացնել իրենց իշխանությունը, եւ նրանք կարծում են, որ այդ քայլերով կխանգարեն այդ համաձայնագրերին ու միջազգային կառույցներին:

Սակայն ԱՄՆ-ի այս քաղաքականությունը, կարծես թե ավելի է  մեկուսացրել Վաշինգտոնին և տարածություն է առաջացրել նրա դաշնակիցների միջև:

Ամերիկացի ակտիվիստ Մայլս Հանիգը այդ մասին ասել է, որ Թրամփի միակողմանիությունը սպառնալիք է ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների համար, որոնք հիմք են հանդիսանում պատերազմի եւ մարդու իրավունքների ոտնահարման համար:  

Սա այն դեպքում, երբ  գլոբալիզացիան շարունակվում է բոլոր առումներով,  և առաջիկա մարտահրավերները գլոբալ բնույթ ունեն, այնպես որ, եթե գլոբալ մոտեցումը չընդունվի, մարտահրավերներին դիմակայելու որևէ հնարավորություն չկա:

Այս համատեքստում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն, ընդգծելով գլոբալ մարտահրավերների լուծման համաշխարհային մոտեցումը, ասում է, որ այսօրվա հաղթողները կարող են լինել վաղվա պարտվողները:

 

Պիտակ

Sep 12, 2018 18:46 Asia/Yerevan
Մեկնաբանություններ