• Մամուլի տեսություն 20-09-2018

«Փալիթիքո» կայքի հաղորդման համաձայն հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր հանդիպման հրավեր ուղի ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանուն, թեև անցած տարի իրանցի պաշտոնատարները մերժեցին նման հանդիպման հրավերը:

Ֆարս

Հնարավոր է, որ Թրամփը հանդիպման հրավիրի Ռոհանուն

 

«Փալիթիքո» կայքի հաղորդման համաձայն հնարավոր է, որ ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր հանդիպման հրավեր ուղի ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանուն, թեև անցած տարի իրանցի պաշտոնատարները մերժեցին նման հանդիպման հրավերը:

«Փալիթիքո»-ն մի հաղորդման մեջ անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ-ի առաջիկա նստաշրջանին ԱՄՆ նախագահի մասնակցությանը և այդ նիստում Իրանի դեմ նրա կողմնորոշմանը տեղեկացրեց այն մասին, որ հնարավոր է Դոնալդ Թրամփը Նյու Յորքում հանդիպման հրավիրի իր իրանցի պաշտոնակցին:

Ամերիկյան այս կայքը հավելել է. «Հնարավոր է Թրամփը Ռոհանուն հանդիպելու ցանկություն հայտնի այն ժամանակ, երբ նրանք երկուսն էլ Նյու Յորքում կլինեն: ԱՄՆ նախագահն անցած տարի ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին իր առաջին մասնակցության ընթացքում փորձեց իրանցի պաշտոնատարների հետ բանակցության սեղանին նստել»:

Ամիսներ առաջ ԻԻՀ նախագահի գրասենյակը տեղեկացրեց, որ Ռոհանու անցած տարի Նյու Յորք կատարած ուղևորության ընթացքում Թրամփն Իրանի նախագահի հետ հանդիպում ու զրույց ունենալու հարցով ութ անգամ դիմել էր իրանական խմբին:

«Փալիթիքո»-ն հավելել է. «Իրանցիները մերժեցին Թրամփի վարչակազմի անցած տարվա դիմումը, որը Իրանին էր փոխանցվել ֆրանսիացիների միջոցով»:

Ամերիկյան այս կայքն իրե հաղորդման սկզբում նշել է, որ նկատի առնելով ՀԳՀԾ-ն լքելու Վաշինգտոնի որոշման հետ ԱՄՆ-ի դաշնակիցների հակառակության Թրամփը ՄԱԿ-ի ԱԳ-ի ամբիոնից Իրանի դեմ կոշտ դիրքորոշումներ արտահայտելու հարցում զգուշացվել է:

«Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի ԳԱ-ն հարմար առիթ է համարում Իրանին դատապարտելու համար, սակայն ԱՄՆ-ի դաշնակիցները մտադիր են ԱՄՆ նախագահին ասել, որ հիմնական խնդիրն ինքն է»,-գրել է «Փալիթիքո»-ն:

«Փալիթիքո»-ն հավելել է. «ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցներից շատերը հավանաբար օգտվելու են ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանի ստեղծած առիթից և Թրամփին են համաշխարհային խաղաղության համար սպառնալիք ներկայացնելու»:

Այս հաղորդման մեկ այլ բաժնում ամերիկացի մի պաշտոնատար  տեղեկացրել է ՄԱԿ-ի ԳԱ-ի այս տարվա նստաշրջանում Թրամփի հակաիրան ելույթի բովանդակության մասին:

Այս պաշտոնատարն ասել է, որ սեպտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահը հանդես է գալու հակաիրան խիստ ոճով:

 

ԻՌՆԱ

Էմիրությունները Պաղեստինի էությունը փոխելու թեմայով գաղտնի նիստեր է հյուրընկալում

 

«Խալիջ Օնլայն» կայքը բացահայտեց, որ ԱՄՆ-ի վարչակազմի ուղղորդմամբ ու աջակցությամբ Էմիրությունների ռեժիմը Պաղեստինի էության մեջ փոփոխության թեմայով գաղտնի նիստեր է հյուրընկալում:

Այս կայքը չորեքշաբթի գիշեր գրեց. «Գազայի հատվածում երկարաժամկետ հրադադարի հասնելու համար Եգիպտոսի ջանքերին զուգահեռ արաբական որոշ այլ պետություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջնորդությամբ Պաղեստինի էության մեջ փոփոխություն մտցնելու գաղտնի հանդիպումներ են անցկացնում:

Հիշյալ կայքը հղում կատարելով եգիպտական դիվանագիտական աղբյուրների հավելել է. «Աբուդաբիում անցկացվող գաղտնի նիստերին մասնակցում ե Թրամփի վարչակազմի մի խումբ պաշտոնատարներ և արտասահմանում գտնվող և  Մահմուդ Աբբասի հետ տարաձայնություն ունեցող մի խումբ պաղեստինցի գործիչներ:

Այս աղբյուրը, որ չի ցանկացել բացահայտել իր ինքնությունն ասել է. «Մինչ այսօր ԱՄՆ-ի  վերահսկողության ներքո նման երեք նիստեր են գումարվել, որին մասնակցել են էմիրեթցի, սաուդացի ու եգիպտացի որոշ պատասխանատուներ և պաղեստինցի ընդդիմադիր գործիչներ:

Հիշյալ աղբյուրի ընդգծմամբ նիստերից որևէ մեկին Պաղեստինի վարչակազմի կամ Մահմուդ  Աբբասի գլխավորած Պաղեստինի ազատագրական կազմակերպության անունից որևէ մեկը չի մասնակցել, ինչը վկայում է, որ այս նիստերը հակադրվում են որոշ հարցերում, այդ թվում «Դարի  գործարք»-ի հարցում պաղեստինցիների դիրքորոշումներից:

Այս աղբյուրը պատասխանելով հիշյալ գաղտնի նիստում քննարկվող կարևոր գործերի բովանդակության մասին հարցումին ասել է. «Անցած հունիսին Թրամփի պատվիրակներ Ջերդ Քուշները և Ջեսյոն Գրինբլաթը «Դարի գործարք» կոչվող նախագծի շուրջ արաբական երկրների համաձայնությունը ձեռք բերելու համար տարածաշրջան գործուղվեցին, սակայն նրանց առաքելությունը հաջողությամբ չպսակվեց և նրանք չկարողացան այդ հարցում համոզել արաբական որոշ երկրների այդ թվում Հորդանանի ղեկավարներին»:

Հիշյալ աղբյուրն ավելացրել է, որ ԱՄՆ վարչակազմն իր բարեկամ արաբական երկրների և «Դարի գործարք» նախագծի հովանավորների, այդ թվում Արաբիայի ու Էմիրությունների համագործակցության այլ ուղիներ է որոնում, որպեսզի այդպիսով կարողանա «Դարի գործարք»-ը պաշտպանող արաբական հենարան ստեղծել և փոփոխություն մտցնել Պաղեստինի հարցի էության մեջ:

 

 

168 ժամ

Ամերիկացիները մերժում են Նիկոլ Փաշինյանին

 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու: «Ես պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ»,- իր այցի հետաձգումը Փաշինյանը պայմանավորել էր Երևանի քաղաքապետի ընտրություններով։

Մեր տեղեկություններով, սակայն, այցի հետաձգման պատճառն այլ է. հայկական կողմը հանդիպում էր խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից, որը մերժվել է։ Այնուհետև փորձ է արվել հանդիպում ձեռք բերել փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որը ևս մերժվել է։ Վերջին հույսը, որպեսզի «փրկվի» ԱՄՆ այցի դեմքը՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման կազմակերպումն է, որի պատասխանը դեռ չի ստացվել։ Ըստ նույն աղբյուրների՝ ամենայն հավանականությամբ, դա էլ կմերժվի»,-գրում է թերթը:

 

 

Սպուտնիկ Արմենիա

Հայ ոստիկանները ֆրանկոֆոնիայի շրջանակում ֆրանսերեն կխոսեն

 

ՀՀ ոստիկանությունն իր աշխատակիցների համար ֆրանսերեն զրուցարաններ է հրատարակել, որոնք Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության նիստում:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ընդառաջ ՀՀ ոստիկանությունը զրուցարաններ է հրատարակել: Այս հայտարարությամբ այսօր կառավարության հերթական նիստը բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` դա նաև լավ առիթ է իմացած լեզուների քանակն ավելացնելու:

«Նոր Հայաստանում ճիշտ կլինի, որ ՀՀ քաղաքացիները մի քանի օտար լեզու իմանան»,- ասաց նա:

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտնեց, որ այդ զրուցարանները նախատեսված են բոլոր այն ոստիկանների համար, որոնք շփվելու են գագաթաժողովի հյուրերի հետ:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին։ Ակնկալվում է, որ Հայաստանը կհյուրընկալի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին և այլ բարձրաստիճան անձանց։ Ընդհանուր առմամբ Հայաստան է ժամանելու մինչև 150 պատվիրակություն` 84 մասնակից, ասոցացված անդամ ու դիտորդ երկրներից։

ՀՀ ԱԳՆ-ն գագաթնաժողովի անցկացման համար 120 մլն դրամ կստանա (մոտ 250 հազար դոլար)։ Այդ գումարով կլուծվի հյուրերի կացության հարցը (այդ թվում` լրագրողների մեծ խմբի), ինչպես նաև տոնական միջոցառումներ կանցկացվեն։

 

 

Պիտակ

Sep 20, 2018 11:56 Asia/Yerevan
Մեկնաբանություններ