• Մամուլի տեսություն 21-09-2018

Հակապատերազմ ակտիվիստն ով իր աղմկահարույց բողոքի միջոցով խանգարեց ԱՄՆ-ի վարչակազմում Իրանի ակտի խմբի պատասխանատուի հակաիրան ելույթը «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասաց. «Հակառակ այն ինչին, որ Վաշինգտոնը ցանկանում է ներկայացնել պատժամիջոցների նպատակն Իրանին ժողովրդին վնասելն է»:

Ֆարս

Համաշխարհային սպառնալիքն Արաբիան է, ոչ թե Իրանը

 

Հակապատերազմ ակտիվիստն ով իր աղմկահարույց բողոքի միջոցով խանգարեց ԱՄՆ-ի վարչակազմում Իրանի ակտի խմբի պատասխանատուի հակաիրան ելույթը «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասաց. «Հակառակ այն ինչին, որ Վաշինգտոնը ցանկանում է ներկայացնել պատժամիջոցների նպատակն Իրանին ժողովրդին վնասելն է»:

ԱՄՆ-ի վարչակազմում Իրանի ակտի խմբի նախագահ Բրայան Հուքը չորեքշաբթի օրը մասնակցեց «Հուդսոն» հաստատության հյուրընկալությամբ կազմակերպված նիստին և կրկին անգամ Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանային աշխատանքների դեմ ելույթ ունեցավ:

Այն պայմաններում, երբ Հուքն ավարտել էր ելույթը և պատրաստվում էր պատասխանել ներկաների հարցերին հակապատերազմ ճանաչված ակտիվիստ Մեդեա Բենջամինը ով ներկա էր դահլիճում ԶԼՄ-ներում մեծ արձագանք գտած և նիստն իր հակակշռի տած առած քայլի դիմելով բեմ բարձրացավ և իր բղավոցներով բողոքեց Իրանի կապակցությամբ Վաշինգտոնի քաղաքականության դեմ:

Նա խոսեց Իրանի դեմ մթնոլորտը խեղաթյուրելու ԱՄՆ-ի ջանքի մասին և ասաց, որ հակառակ այն ինչին, որ ներկայացնում է Վաշինգտոնը դա ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիան է, որ սպառնալիք է համարվում աշխարհի համար: Նա նաև անդրադարձավ Եմենի պատերազմին և ասաց, որ ԱՄՆ-ն այն պայմաններում է Իրանին մեղավոր ներկայացնում, երբ սաուդական ռումբերը Եմենում սպանում են խաղաղ քաղաքացիներին:

Որոշ ժամանակ անց «Հուդսոն» հաստատության պատասխանատուները բռնելով այս կնոջ ձեռքից ու ոտքից նրանց դուրս են հանում դահլիճից: Թեև ուղիղ եթեր հեռարձակված պատկերներում նկատելի էր Բենջամինի բողոքը, հետագային հաստատության կողմից հրապարակված տեսագրության մեջ հանվել է Բենջամինի բողոքի տեսարանը:

Հինգշաբթի երեկոյան ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն արձագանքելով միջուկային համաձայնության մասին Հուքի արտահայտություններին հրապարակեց Բենջամինի տեսագրությունը և ասաց, որ ԱՄՆ-ն ծաղրի է ենթարկում բոլոր նրանց ովքեր խաղաղության են ձգտում:

Նկատի առնելով Բենջամինի քայլի գտած արձագանքը «Ֆարս» լրատվական գործակալությունը նրա հետ զրույցում տեղեկացավ Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի քաղաքականության, նաև «Հուդսոն» հաստատության վերաբերմունքի շուրջ նրա կարծիքի մասին:

Հարցազրույցի ժամանակ նա ցավ հայտնելով միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարման կապակցությամբ ասաց, որ Սպիտակ տունը փորձում է սրել Իրանի հանդեպ թշնամանքը և ԱՄՆ-ի ժողովրդի մոտ Իրանի հետ կապված սարսափ առաջացնել: Նա կրկնելով այն ինչը, որ բարձրաձայնեց «Հուդսոն» հաստատության մեջ, Արաբիային աշխարհում ահաբեկչության ամենամեծ հովանավորը ներկայացրեց և ասաց, որ աշխարհում Ռիադի տարածած մտածողությունը հանգեցրել է ահաբեկչության տարածման:

Բենջամինը, որ երկար տարիներ է ինչ պայքարում է ԱՄՆ-ի կառավարության արտասահմանյան արկածախնդրության դեմ և նրա պատկան խումբն ԱՄՆ-ում հակապատերազմ ամենահայտնի շարժումներից է համարվում, Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նպատակը Իրանի ժողովրդին վնասելը ներկայացրեց և ասաց. «Այս պատժամիջոցները նախագծվել են, այնպես որ Իրանի ժողովրդի վրա ճնշում գործադրելով նրան մղեն ընդվզել իշխանության դեմ: Դրա արդյունքը լինելու է այնպիսի անկարգություն, որի նմուշն այսօր տեսնում ենք Լիբիայում»:

Նա հիշյալ հաստատության վերաբերմունքը կեղծավոր ու երկդիմի ներկայացնելով, ասաց. «Հիշյալ հաստատությունն ու ԱՄՆ վարչակազմն Իրանի ժողովրդին խրախուսում են բողոքել, իսկ իրենք մաքրում են այդ նիստի ընթացքում ներկայացված բողոքի տեսարանները, ասես նման բան ընդհանրապես տեղի չի ունեցել»:

 

News.am

Անկախության օր. Հայաստանի Հանրապետությունը 27 տարեկան է

 

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության  Անկախության օրը:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նիստում:

ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2,056,758 քաղաքացիներից 2,042,627-ը (94.39%) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետեւյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»:

Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգեւորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»:

Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչեւ  անկախության հռչակումը` 1991 թ. Օգոստոսի 14-ին: Ապա 1991 թ. ընթացքում եւս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

 

 

Ժամանակ

ՀԱՊԿ-ը հասկացրել է, որ Երևանն իր վրա հույս չդնի

 

«ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը խաղաղ կարգավորում կստանա: Երեկ «Russia Today» գործակալության կողմից կազմակերպված տեսակամուրջի ընթացքում Սիդորովը, պատասխանելով սահմանին իրավիճակի սրման վերաբերյալ հարցին, նշել է, որ կողմերն իրենք են կարգավորում իրավիճակը:

«Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել: Հետևաբար, ՀԱՊԿ-ի ուժային ներուժը, ըստ էության, չի կարող կիրառվել: Հուսով ենք, որ կողմերն ինքնուրույն կլուծեն խնդիրը և ցանկալի է, որ դա արվի խաղաղ ճանապարհով»,- ասել է Անատոլի Սիդորովը:

ՀԱՊԿ-ը շատ յուրօրինակ բա­աձև է գտել իր անդամների անվտանգությունը պաշտպանելու համար՝ հանգելով այն թեզին, որ հակամարտող կողմերը թող միմյանց հետ լեզու գտնեն: Իհարկե, ՀԱՊԿ-ի պարագայում նման ձևակերպումները վաղուց սովորական են, ու Հայաստանի հասարակությունը՝ հատկապես 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, այս կառույցից ոչ մի ակնկալիք չունի:

Նման իրավիճակը մի կողմից, վկայում է ՀԱՊԿ-ի չկայացվածության ու ֆորմալ բնույթի մասին, մյուս կողմից՝ Սիդորովի խոսքերի անտարբերության մեջ դրսևորվում է հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա ճգնաժամը: ՀԱՊԿ-ը մշտապես անտարբեր է եղել Հայաստանի անվտանգության հարցերում, ավելին՝ կազմակերպության հինգ անդամներից երկուսը՝ Ռուսաստանն ու Բելառուսը, սպառազինում են իրենց դաշնակից Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին, իսկ Ղազախստանը եվրասիական կառույցներում Բաքվի շահերի հիմնական լոբբիստն է»,-գրում է թերթը:

 

 

Պիտակ

Sep 21, 2018 12:15 Asia/Yerevan
Մեկնաբանություններ