• ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պարտադիր հրաժարականի արձագանքները

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան Դեմոկրատական կուսակցության անդամների ղեկավարն ասել է. «ԱՄՆ-ի գլխավոր դատախազի պաշտոնից Ջեֆ Սշենեզի հեռացումը Դոնալդ Թրամփի կողմից բացահայտ ջանք է Ռուսաստանի հարցով հետաքննությանը վերջ տալու համար»:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամների ղեկավար Նենսի Փելուսին, չորեքշաբթի օրը ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սշենեզի պարտադիր հրաժարականից հետո հայտարարել է. «ԱՄՆ-ի գլխավոր դատախազության պաշտոնակատար Մեթյու Վիթաքերն իրեն հեռու պիտի պահի Ռուսաստանի հարցով հետաքննությունից»:

«Եթե Ջեֆ Սշենեզը գլխավոր դատախազի լիազորությունները վայր դրած լինի քննիչ Ռոբերտ Մյուլերի հետաքննությանը վերջ տալու համար , դա կարող է երկրում սահմանադրական ճգնաժամի հանգեցնել»,-նկատել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամների ղեկավարը:

Ջեֆ Սշենեզը չորեքշաբթի օրն ասել է. «Դոնալդ Թրամփի պահանջով վայր եմ դնում ԱՄՆ-ի գլխավոր դատախազի լիազորությունները»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ դժգոհություն հայտնելով այն մասին, որ Սշենեզն իրեն հեռու է պահում ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործի շուրջ հետաքննությունից, ասել էր, որ եթե իմանար նա իրեն հետ է քաշելու այդ գործից, նրան ԱՄՆ-ի գլխավոր դատախազ չէր նշանակի:

Պիտակ

Nov 08, 2018 05:08 Asia/Yerevan
Մեկնաբանություններ