• Թրամփն ստորագրեց Իրանի հետ կապված ազգային արտակարգ իրավիճակը երկարաձգելու մասին հրամանագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի գիշեր մեկ տարով երկարացրեց ԻԻՀ-ի հետ կապված ազգային արտակարգ իրավիճակի մասին հրամանագրի գործադրման ժամկետը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս հրամանագիրն առաջին անգամ ստորագրվել է 1979 թվականի նոյեմբերի 15-ին՝ ԱՄՆ-ի ժամանակի նախագահի կողմից և այնուհետև ամեն տարի դրա գործադրման ժամկետը երկարացվել է:

Այս հրամանագիրն ԱՄՆ նախագահին լիազորում է կալանք դնել Իրանի ակտիվների ու ունեցվածքի վրա:

ԱՄՆ-ն մինչև այսօր անօրինական կերպով կալանք է դրել միլիարդավոր դոլար արժողությամբ ԻԻՀ-ի գույքի վրա:

Ի դեպ, ԱՄՆ գանձապահության նախարար Սթիվեն Մենուչինը հինգշաբթի գիշեր տեղեկացրեց մոտ ապագայում Միջբանկային ֆինանսական կապերի համաշխարհային համայնքին՝ SWIFT-ին Իրանի հասանելիությունը լիարժեքորեն դադարեցվելու մասին:

SWIFT-ն ավելի վաղ առկախել էր այդ միջբանկային համակարգին իրանական որոշ բանկերի հասանելիությունը:

Համաշխարհային ֆինանսական փոխանցումների համար դյուրություններ ստեղծող SWIFT-ի կենտրոնը գտնվում է Բելգիայում, սակայն դրա վարչության անդամներն ամերիկյան բանկերի տնօրեններն են: 

Nov 09, 2018 06:57 Asia/Yerevan
Մեկնաբանություններ